Թատերական գործիչներից ովքեր պարգեւատրվեցին ոսկե մեդալներով, ովքեր` պատվոգրերով

Այսօր Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարությունը ոսկե մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ թատերական գործիչների:

Հանդիսությունը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի բացման խոսքով: Էլբակյանը հայտնեց, որ այն մարդիկ, որոնք աշխատում են թատրոնում, մարդիկ, են որ իրենց ամբողջ կյանքը նվիրել են թատրոնին եւ սպասարկել ստեղծագործական ընթացքը, նրանց բոլորի համար այսօր տոն է:

«Առանց թատրոնի, առանց մշակույթի անհնար է ապրել: Բազմիցս եմ ասել ու կասեմ, որ թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, եւ ինչպիսի գեղեցկությամբ, որ Աստված ստեղծել է աշխարհը, նույն գեղեցկությամբ, նույն սիրով պետք է ներկայանա թատրոնը, որ վաղվա օրն ավելի գեղեցիկ ու լուսավոր դառնա»,- նկատեց նա:

Ոսկե մեդալների արժանացան`

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Շամցյանը

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը

Երեւանի կամերային պետական թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը

Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասան Տրդատ Մակարյանը

Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն և դերասան Շանթ Հովհաննիսյանը

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Թովմասյանը

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Արմինե Վերմիշյանը

Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթևիկ Ղազարյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սամվել Օհանյանը:

Պատվոգրերով պարգեւատրվեցին`

Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասան Հայկ Կլեկչյանը

Երեւանի խամաճիկների պետական թատրոնի նկարիչ-կատարող Սուսաննա Տոնոյանը

Պետական կամերային երաժշտական թատրոնի պարուսույց բալետմայստեր Նարինե Միրզոյանը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Արև Հակոբյանը

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան Մանվել Սարգսյանը

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսային ծառայությունների պետ Արամ Աղաջանյանը

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և դերասան Ներսես Մարկոսյանը

Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վյաչեսլավ Շամիրյանը

Մայր թատրոնի դերասանուհի Լուսինե Կոստանյանը

Գորիսի թատրոնի դերասանուհի Փեհիմնա Աբրահամյանը

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը

Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Անդրեասյանը

Արտաշատի թատրոնի դերասանուհի Սառա Ռուշանյանը

Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աիդա Սահակյանը

Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Պողոսյանը

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը

Վանձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Դեմիրճյանը

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Կոնստանտին Կոզմանովը

Կապանի թատրոնի դերասան Տիգրան Ղուկասյանը

Տիկնիկային թատրոնի դերասանուհի Վարդուհի Թովմասյանը

Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանը

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Լեվսիր Դավթյանը:

Դերասան Շանթ Հովհաննիսյանի կարծիքով՝ այս միջոցառումներին մասնակցելը հատկապես երիտասարդնրին շատ կոգեւորի, նոր թափ կտա նրանց աշխատանքին:

«Մարզային թատրոնները գործում են, պետք է գործեն եւ նոր ասելիքով ներկայանան հանդիսատեսին: Թատրոնում լինում են հաջողված գործեր, երբեմն` ոչ այնքան, բայց թատրոնն ունի իր թատերասերը»,-ասաց Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ուղերձը, որում Ղարիբյանը շնորհավորում էր բոլորին թատրոնի միջազգային օրվա առթիվ:

«Ամեն տարի այս օրը ևս մեկ անգամ հնարավորություն ունենք գնահատելու, վերարժևորելու թատրոնի ոլորտի նվիրյալների անասելի աշխատանքը, հպարտանալու մեր թատերարվեստի ձեռքբերումներով: Թատրոնը մշակութային օջախ է, որտեղ ներկայացվում են գեղեցիկն ու իրականը, կարեւորվում է յուրաքանչյուր ժեստ, դիմախաղ, խոսք: Համարվում է, որ թատրոնը նույնքան հին է, որքան քաղաքակրթության պատմությունը: Այն խտացնում է ոչ միայն հազարամյակներով թրծված խաղի ծիսական հոգին, այլև արվեստի տարբեր դրսևորումները` գրավելով հանդիսատեսին իր ազդեցիկ անմիջականությամբ: Նախարարությունն արժևորում է հայ բեմի ավանդույթների սերնդեսերունդ փոխանցումն ու միևնույն ժամանակ նորարարություններից չխուսափելու միտումը»,-ասվում էր ուղերձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4830 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները