80 միլիոնանոց շուկան բացում ենք մեզ համար ու ասում, թե մեր 3 միլիոնանոց շուկան կարող է գրավեն․ վարչապետ

Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կնքված ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Իսկ տեղական արտադրության ապրանքատեսակները չեն կարող զիջել ցածր մաքսատուրքերով ներմուծվող ապրանքատեսակներին, եթե արտադրողները, գյուղացիներն իսկապես լավ աշխատանք կատարեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի։

Ստեփանյանը, մասնավորապես, վարչապետին հարցրեց, թե վերոնշյալ համաձայնագրով հնարավո՞ր է որոշ ռիսկեր ստեղծվեն Հայաստանում գյուղատնտեսության եւ ջերմոցային ոլորտի տնտեսավարողների համար․

«Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե, օրինակ, ինչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից հասնի Հայաստան, եւ այս համաձայնագիրը շահավետ է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական տեսանկյունից»:

Գործադիրի ղեկավարն ասաց, որ ազատ առեւտրի համաձայնագիրը ոչ միայն այն մասին է, որ Իրանից կարող են ապրանք ներմուծել Հայաստան, այլեւ Հայաստանից արտահանել Իրան․

«Հետաքրքիրն այն է, որ 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80-միլիոնանոց շուկայի հետ, եւ մեր մոտ առաջին ռեակցիան այն է, որ կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու մեր կարտոֆիլի գինը էժանանա: Ես երեկ ասացի, որ մենք կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, բայց չենք կարողանում արտահանել, եւ մեր մտածողությունը մնում ա էն, որ մենք կարտոֆիլը պետքա Կոմիտասի պողոտայի վրա շարենք, վաճառենք։ Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել: 80 միլիոնանոց շուկան բացում ենք մեզ համար ու ասում, թե մեր 3 միլիոնանոց շուկան կարող է գրավեն: Եթե չաշխատենք, այո, կարող են գրավել»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտում մտավոր աշխատանքի բաղադրիչը պետք է մեծանա եւ ֆիզիկական աշխատանքի բաղադրիչը` փոքրանա։ Վարչապետն ընդգծեց, որ այդ պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին եւ բխում է ՀՀ շահերից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6653 դիտում

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց