Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ավարտվել է․ նրանց միացել են ԱԳ նախարարներն ու համանախագահները

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը ավարտվել է։ Հանդիպումը շարունակվում է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության Facebook-յան էջում տեղադրված գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ 

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն է: Մինչ այդ նրանք մի քանի անգամ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ Դուշամբեում պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Սույն բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանային լարումներն էապես թուլացել են:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին դեմ է Ալիեւը:  

Ալիեւի ու Փաշինյանի այսօրվա հանդիպումը կտեւի շուրջ 2 ժամ: Այն ընթանում է Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում:

Տպել
7042 դիտում

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

Կոնյակի խնդիրը դուրս չի գալիս հայ-ֆրանսիական օրակարգից. դեսպանն այցելել է նախարարություն

1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Ճապոնիայում հանդիպել են Էստոնիայի եւ Հայաստանի նախագահները

Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի ներկայացուցիչների հետ