Ավելի քան 3 ժամ 15 րոպե․ Վիեննայում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վիեննայում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն ընթանում էր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում եւ տևեց 3 ժամ 15 րոպե:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին: Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:

Վիեննայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ 

Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումն էր: Մինչ այդ նրանք մի քանի անգամ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ Դուշամբեում պայմանավորվածություն ձեռք բերվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու եւ միջադեպերը կանխելու վերաբերյալ: Սույն բանավոր պայմանավորվածությունից հետո սահմանային լարումներն էապես թուլացել են:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետը հայտարարել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին դեմ է Ալիեւը:

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետը հանդիպելու է Ավստրիայի հայ համայնքի հետ եւ ենթադրվում է, որ այդ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր թերեւս կարող են բացվել Ալիեւի հետ բանակցությունների ընթացքից:

Տպել
6493 դիտում

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի 30 թեկնածուները. գործող մրցանակակիրը չկա

Կոնյակի խնդիրը դուրս չի գալիս հայ-ֆրանսիական օրակարգից. դեսպանն այցելել է նախարարություն

1250 միայնակ տարեցների խնամող ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է. 29 միլիոնի շորթման մեջ մեղադրվող տնօրենը դժգոհում է

Ուկրաինական թեման ԱՄՆ-ի ներքաղաքական պայքարի կիզակետում է. Թրամփ-Բայդըն պայքարի երկու ուղղությունները

«Փոխիր աշխարհը». ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք է սկսում

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

Համագործակցության ներուժը բավականին մեծ է․ Ճապոնիայում հանդիպել են Էստոնիայի եւ Հայաստանի նախագահները

Քաղաքապետարանն առաջարկում է առգրավել փողոցում չթույլատրված առեւտուր անողների ապրանքը, կիրառել էլեկտրոնային քարտեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի ներկայացուցիչների հետ

Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից

Տավուշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

ԱԳ նախարարը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հետ

Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Արսեն Բաբայանը ձերբակալվել է Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

Խորվաթիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում