Երևան
12 °C
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ նախաքննությունը վերսկսելուց հետո գործով նոր վկաներ են հարցաքննվել:
Այս մասին մեր զրույցում ասաց գործով անցնող 9 մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, կողմերը ծանոթացել էին գործի նյութերին, սակայն դատախազությունը այն հետ էր ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության՝ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:
Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ կազմակերպելու համար եւ նույն օրը Հայանիստում խուլիգանություն կատարելու համար: Իսկ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում խուլիգանություն կատարելու համար. նրանք այդ օրը հարձակվել էին փողոցը փակած ցուցարար-ուսանողների վրա. Համբարձումյանը մեղադրվում է նաեւ ապրիլի 22-ին Հայանիստում տեղի ունեցած գործողությունների համար. այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։
Ընդհանուր առմամբ՝ այս գործով մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:
Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարոն Աթանեսյան, քանի որ դատախազությունը գործը հետ է ուղարկել նախաքննական մարմնին՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու համար, դուք տեղեկություն ունե՞ք, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, կամ որտեղ էր թերացել վարույթն իրականացնող մարմինը:
- Որոշմանը ծանոթ չեմ, այն չի տրամադրվել պաշտպանության կողմին, կարող եմ ասել, որ իմ 9 պաշտպանյալների հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվում: Հրավիրում են ինչ-որ վկաների, թե ինչու եւ ինչ արժեք ունեն այդ ցուցմունքները, չեմ կարող հրապարակել, բայց որեւէ էական հանգամանք նախաքննությանը նրանք չեն հայտնում: Ինձ մոտ տպավորություն է, որ պարզապես ձեւական մի քանի գործողություն են անում, որ փորձեն ուղարկել դատարան:
- Այսինքն՝ նախաքննությունը վերսկսելուց հետո նոր վկաներ են հարցաքննվե՞լ:
- Այո, առաջին անգամ, այդ մարդկանց անունները հայտնի են եղել, ուղղակի չգիտեմ՝ ինչի են հիմա կանչում, 10 ամիս անց:
- Իսկ իրենք ովքե՞ր են:
- Էրեբունու տարածքի բնակիչներ:
- Քանի որ դուք գործի նյութերին ծանոթացել եք, կոնկրետ Էրեբունու դրվագով, նախաքննական մարմինը ի՞նչ ապացույցներ է դրել Դավիթ Համբարձումյանի մեղադրանքի հիմքում:
- Վկաների ցուցմունքներ, բայց դրանք ապացույցներ էլ չեն համարվում: Ես ամենասկզբից էլ ասել եմ, որ Դավիթ Համբարձումյանը որեւէ առնչություն չունի Էրեբունու դեպքերի հետ:
- Բացառապես այդ ցուցմունքնե՞րն են, թե՝ այլ ապացույցներ եւս կան:
- Միայն այդ ցուցմունքներն են:
- Իսկ տեսանյութեր չկա՞ն:
- Կան, բոլորիդ հայտնի է, տեսագրությունները համացանցում կան, որեւէ ուրիշ բան չունի նախաքննական մարմինը, բայց այդ տեսագրությունները ոչինչ չասող են կոնկրետ անձանց մեղադրանքի հետ կապված:
- Նախաքննական մարմինը նշե՞լ է, թե ինչպես է Դավիթ Համբարձումյանը կազմակերպել զանգվածային անկարգությունները:
- Ոչ, մեղադրանքը միայն մասնակցությանն է վերաբերում այս պահին, բայց դրա վերաբերյալ որեւէ ապացույց չունեն:
- Նշեցիք, որ վկաների հարցաքննություններ են դրվել ապացույցի հիմքում, նրանց եւ Դավիթ Համբարձումյանի ցուցմունքներում էական հակասություններ եղե՞լ են, առերես հարցաքննելու անհրաժեշտություն եղե՞լ է:
- Բազմիցս միջնորդել եմ առերեսել, բայց միջնորդություններս մերժվել են:
- Ի՞նչ հիմնավորմամբ:
- Հիմնավորում չեմ գտնում այդ մերժումների մեջ, նշում են, որ նախաքննության մարմինը ինքն է որոշողը՝ ոնց քննություն կատարի:
- Իսկ ի՞նչ հակասություններ են եղել:
- Տեսեք, եթե մի անձը մյուսին մեղադրում է ինչ-որ արարքի մեջ, նա էլ ասում է՝ ես դա չեմ արել, այնտեղ չեմ եղել, դա չեղա՞վ հակասություն: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, մանրամասն չեմ կարող ասել, քանի որ դեռ նախաքննությունը չի ավարտվել, խոսքը գնում է բազմաթիվ վկաների հարցաքննության, առերեսումների մասին, փորձաքննությունների, տարբեր վարկածների ստուգման, այդ ամենը եթե կատարվի եւ կատարվի օբյեկտիվ, այս քրեական գործը ամեն դեպքում փլուզվելու է եւ իմ կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ նախաքննության մարմինը խուսափում է մեր միջնորդությունները բավարարելուց:
- Ընդհանուր տուժողներ կա՞ն, քանիսն են:
- 3-4 հոգի Էրեբունու դրվագով, 4 հոգի՝ Հերացու դրվագով, Հայանիստով՝ 3 հոգի:
- Էրեբունու դեպքով տուժողները ձեր պաշտպանյալներին հիշե՞լ են դեմքով:
- Ես նորից եմ ասում, իմ պաշտպանյալներից ոչ ոք այդտեղ չի եղել, ընդամենը դա զրպարտություն է, որը Մասիսի նախկին քաղաքապետի բարեկամներից մեկը որոշեց անել Դավիթի եւ իր ընկերների հանդեպ, սա է այս գործի ամբողջ էությունը, թե ինչու է այդ մարդկանց անունները տրվել: Իսկ տուժողները ոչ մեկին մատնացույց չեն արել, առավել եւս իմ պաշտպանյալներին:
- Այս գործով Արշակ Հակոբյանը (Դավիթ Համբարձումյանի աները) ի՞նչ կարգավիճակ ունի:
- Նա որպես վկա հարցաքննվել է եւ որեւէ առնչություն չունի այս դեպքերի հետ:
- Իսկ Գոռ Համբարձումյանի մասով ի՞նչ ապացույցներ կան:
- Գոռ Համբարձումյանը մանիպուլյացիաների զոհ է դարձել, մի ստից քաշքուկը դարձրել են ինչ-որ մի հատ հակահեղափոխության քայլ: Իրականում իրականությունը այլ է, Գոռը ցուցմունք չի տվել այդ մասով, այն, ինչ ես գիտեմ, նա կասի դատարանում: Սովորական կենցաղային բախում է եղել՝ հրահրված ցուցարարների կողմից, ուղղակի Գոռը հայտնվեց այնտեղ, որտեղ պետք չէր:
- Այսինքն՝ դուք Հերացիում տեղի ունեցածը ստից քաշքո՞ւկ եք որակում:
- Իհարկե:
- Ակտիվիստներին ծեծելու...
- Ակտիվիստները եկեղեցու սրբեր չեն, իրենք եւ իրենց որոշակի գործողություններով հրահրել են այդ ամեն ինչը, պետք չի դիտել այդ մարդկանց սուրբ, իսկ Գոռը՝ չար... Գոռը պատասխանել է իրեն վիրավորողներին: Ուրիշ հարց տամ, իսկ որ Գոռի մեքենան ջարդել են, ո՞վ պետք է վնասը հատուցի:
- Բայց ջարդե՞լ են:
- Իհարկե, նայեք տեսանյութը, կտեսնեք:
- Իսկ ինչո՞ւ հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն:
- Գոռին պետք է ճանաչել, ինքը հաղորդում չի ներկայացնի, այդ տիպի մարդ չի ինքը, հանգիստ մարդ է, շատ հանգիստ դրան վերաբերող:
- Իսկ իր մասնակցությամբ առերեսում եղե՞լ է:
- Այո, բոլոր առերեսումները եղել են, եւ տապալվել են: 2 դրվագով է եղել՝ Հայանիստով տապալվել է, Հերացիով քանի որ քննիչի կողմից դատավարական կարգ էր խախտվել, այդ պատճառով մենք ենք ընդհատել քննչական գործողությունը:
- Տուժողների հետ պետք է առերեսվե՞ր, թե՞ վկաների:
- Ե՛ւ տուժողների ե՛ւ վկաների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT