Մահացել է հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան

Մոսկվայում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի կինոռեժիսոր Գեորգի Դանելիան: Այս մասին հայտնում է «Новая газета»-ն: Նշվում է, որ այս մասին հայտնել է կինոռեժիսորի ընտանիքը:

Փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ Գեորգի Դանելիայի հոսպիտալացրել են թոքերի հետ կապված խնդիրների պատճառով: Նրա վիճակը գնահատվում է, որպես ծանար: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ բժիշկները Դանելիային հանել էին արհեստական կոմայից:

Գեորգի Դանելիան ծնվել է 1930 թ-ի օգոստոսին 25-ին Թբիլիսիում: Նա վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս հայտնի դերասան է, կինոռեժիսոր, սցենարիստ։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1978), ՌՍՖՍՀ՝ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1981), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1996) դափնեկիր։

Նա 1955 թվականին ավարտում է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը։ 1956 թվականին ընդունվում է նոր բացված Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսեր, որն ավարտում է 1959 թվականին։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Դանելիայի առաջին ֆիլմը՝ «Սերյոժա», (նկարահանել է Իգոր Տալանկինի հետ համատեղ) գրավեց քննադատների ու հանդիսատեսի ուշադրությունը։ Գեորգի Դանելիայի ծրագրային աշխատանքը դարձավ «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։

1967-1970 թվականներին մի քանի մանրապատումներ է ստեղծել «Фитиль» սատիրական ամսագրի համար։

Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝  «Հաջողության ջենտլմեննր», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։

1980-ական թվականներին որպես ժյուրիի անդամ հրավիրվել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգային։

Գեորգի Դանելիան Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահն է ու գեղարվեստական ղեկավարը։

2003 թվականից հանդիսանում է «Գեորգի Դանելիայի՝ նոր կինոյի զարգացման ու ավանդույթների պահպանման հիմնադրամի» (ռուս.՝ «Фонда Георгия Данелия сохранения традиций и развития нового кино») նախագահ։

Հետաքրքրվում էր գեղանկարչությամբ, գրաֆիկայով, երաժշտությամբ, տանն ունի թմբուկների հավաքածու։ Ապրում և աշխատում էր Մոսկվայում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35953 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել