Երևան
12 °C
Հայկական ֆուտբոլային ակումբների շրջանում կրկնվող անունները շատանում են: Մոտ ժամանակներս կարող է ավելանալ եւս մեկ անվանում, որն արդեն ճանապարհ անցած բրենդ է այլ կազմակերպության շնորհիվ: Օրերս հայտնի դարձավ, որ անվանափոխության համար «Բանանց» ֆուտբոլային ակումբի հայտարարած հարցման հաղթող է դարձել «Ուրարտու» տարբերակը: Այն հավաքել է ձայների 39.5%-ը:
Այս անվանումով Հայաստանում կա նաեւ բասկետբոլային ակումբ՝ «Ուրարտուն», որն արդեն 2-րդ մրցաշրջանն է՝ մրցաշարի ստեղծումից ի վեր, մասնակցում է Հայաստանի կանոնավոր առաջնությանը՝ A լիգային: Այս ակումբը ստեղծել են անվան առումով հղում անելով նույն անունն ունեցող բասկետբոլային ակումբին, որը Հայաստանում եղել է նաեւ 90-ականների սկզբին: Ստեղծվել էր 1989 թ., խաղացել է ԽՍՀՄ Բարձրագուն խմբում, ՀՀ առաջնության, ՀՀ Գավաթի խաղարկության չեմպիոն է եղել:
«Ուրարտուն» հիմա A Լիգայի առաջատարներից է: Ակումբի նախագահը մարզական հայտնի մեկնաբան Կարեն Գիլոյանն է: Հենց վերջինիս հետ հեռուստատեսային հաղորդկման ընթացքում «Բանանացի» սեփականատեր Ջեւվան Չելոյանցը խոսել էր անվանման մասին: Գիլոյանն իր հերթին նշել էր, որ հույն ունի՝ «Բանանցը» բարձր կպահի այդ անունը: Հետագայում ՀԺ-ի հետ զրույցում Գիլոյանը նաեւ չբացառեց, որ ապագայում ինչ-որ ժամանակ գուցե նույնիսկ իրենց ակումբները միավորվեն:
Մինչեւ այս Գիլոյանը ՀԺ-ին պատմել էր, որ իրենք նաեւ համանուն ֆուտբոլային թիմ են ուզում ստեղծել: Արդեն աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ, պատկերացում ունեին՝ որքան հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստներ պետք է ունենան, մտածում էին տնային հանդիպումների մարզադաշտի մասին: 2019-20 մրցաշրջանից այդ թիմը պետք է հանդես գար Հայաստանի առաջին խմբի առաջնությունում: Սակայն այս նախագիծը կանգնեցվել է, ու երբ կշարունակվի դեռ հայտնի չէ, այդ պատճառով էլ, ըստ Գիլոյանի, իրենք անվանումը զիջել են «Բանանցին», որն այսպես է կոչվում հիմնադրման ժամանակվանից՝ 1992 թվականից:
Եթե այս դեպքում խոսքը բասկետբոլային ու ֆուտբոլային ակումբների մասին է, ապա ունենք նաեւ նույնանուն 2 ֆուտբոլային ակումբներ՝ «Արարատ» եւ «Արարատ-Արմենիա»: Երկուսն էլ հանդես են գալիս Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: «Արարատ-Արմենիա» ակումբը հայկական ֆուտբոլում առաջացավ ընթացիկ մրցաշրջանում, նախկինում կոչվում էր «Ավան-Ակադեմիա»: «Արարատ» անվանումն օգտագործեը մեծ աղմուկ բարձրացրեց: Շատ էր խոսվում այն մասին, որ դա շփոթություն է առաջացնում, եւ շատերին հատկապես արտասահմանում թվում է, թե սա լեգենդար «Արարատ 73»-ն է: Այժմ մամուլում շփությունից խոսափելու համար «Արարատը» (կամ «Արարատ 73»-ը) նկատի ունենալիս գրում են Երեւանի «Արարատ», մյուսի պարագայում էլ նշում են «Արմենիա» բառը:
Անվանափոխության մտադրություն ուներ նաեւ «Փյունիկը»: Ակումբի ղեկավարությունն այն պատրաստվում էր կոչել «Երեւան»: Գործընթացներ էին սկսվել, ակումբն աշխատում էր տարբերանշանի վրա: Սակայն մինչեւ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը հայտնի դարձավ, որ ստեղծվել է «Երեւան» ակումբ, որը հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: «Փյունիկին» սա բավական վրդովեցրեց: Ակումբը դժգոհություն հայտնեց, սակայն պլանները փոխել ստիպված էր:
Ինչպես երեւում է հայկական ֆուտբոլային ակումբները չեն վախենում, որ հասարակության շրջանում կարող են շփոթություն առաջացնել: Նաեւ աղմուկը նրանց չի խանգարում: Նրանք օգտագործում են անվանումները, եթե այդպես որոշել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT