«Դրիֆթ» անող 27-ամյա երիտասարդը «Ղեկ աջ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է եղել. նա դեռ ոստիկանությունում է

Մեր տեղեկություներով, Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով «Դրիֆթ» անող վարորդը Autocom Japan ճապոնական ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն 27-ամյա Արտյոմ Դավթյանն է: Ընկերությունը զբաղվել է աջ ղեկերով մեքենաների Ճապոնիայից Հայաստան ներկրմամբ: Ոստիկանություն բերման ենթարկված Դավթյանը «Ղեկ աջ» նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է եղել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրաքաղաքի Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես ասած՝ «դրիֆթում» է։ 

Ոստիկանության ծառայողները ուսումնասիրել են տեսանյութը եւ հայտնաբերել օրինազանց վարորդին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու լուծման հարցն է քննարկվում: 

Մեր տեղեկություններով, երիտասարդը մինչ այս պահը գտնվում է ոստիկանությունում: 

Տպել
12207 դիտում

Խաչիկ գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է հրդեհվել

Մի բուդկայի պես սեփականաշնորվել է ՍԴ-ն. եղել է քաղաքական առեւտուր, 4 մարդիկ ստացել են իրենց հասանելիքը. վարչապետ

Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Ապօրինի ծառահատում Ահնիձոր գյուղի հարակից անտառում

Ես ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում, նշանակում է՝ իմ թիմից եւս. վարչապետը՝ անփորձների կառավարման մասին

Այո, կա վատ կառավարում, բայց դա ոչ միայն մարդկային, այլեւ համակարգային խնդիր է. վարչապետ

Քարաթափում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, վտանգը կանխելու համար արհեստական քարաթափում է արվել

Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Տիգրան Ավինյանը և Տատյանա Վալովայան անդրադարձել են ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկայի ձևավորման հարցին

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար