Իմ ներկայությամբ կարողանում էի հանդիսատես ապահովել. Վանաձորի թատրոնի նախկին տնօրենը նեղացած է հեռացել

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը վիրավորված է հեռացել թատրոնից: Օրեր առաջ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը թատրոնի աշխատակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին, որը մինչ այդ թատրոնի հետ որեւէ կապ չի ունեցել: Թատրոնի ԺՊ-ն անգամ չգիտի՝ կմասնակցի մրցույթին, թե՝ ո՛չ:

Վանձորի թատրոնի տնօրենի պաշտոնի համար դեռ մրցույթ չի հայտարարվել, սակայն Ագնեսա Շահնազարյանը որոշել է կտրականապես հրաժարվել այդ թատրոնի հետ գործ ունենալուց: Դերասանուհին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դադարցնելու է այդ թատրոնում իր մասնակցությունը նաեւ որպես դերասանուհի:

«Ես նման վերաբերմունքի արժանի չէի, կարելի էր մի փունջ մանուշակ կամ ձնծաղիկ վերցնել կանչել կաբինետ եւ ասել. Ագնեսա ջան, երկու տարի ծառայեցիր պետությանը, շատ լավ, բայց մենք այլեւս չենք ուզում համագործակցել քեզ հետ: Այլ ոչ թե մեյլով նամակ ուղարկել, թե ձեր պաշտոնավարման ժամկետը լրացել է եւ եւ նոր պայմանագիր երկարաձգել չենք ցանկանում»,- վրդովված ասում է Ագնեսա Շահնազարյանը՝ նկատելով, որ գոնե կարող էին շնորհակալություն ասել, որ երկու տարվա մեջ թատրոնը կարողացել է հասցնել այն աստճանի, որի վրա այս պահին այն գտնվում է:

«Տիկին Ղարիբյանը մի այսպիսի հայտարարություն է արել, թե ես պարտավոր էի թատրոնի համար ամեն ինչ անել, քանի որ աշխատավարձ եմ ստացել: Հիմա հարց. ես պարտավո՞ր էի դռնեդուռ ընկնել, մարդ ճարել, որ բերեմ թատրոնի 15 տարի շարունակ կաթացող տանիքը վերանորոգեմ: Շատ կարեւոր է, երբ մարդուն իր արած աշխատանքի դիմաց արժանապատիվ ձեւով են հրաժեշտ տալիս, որն այս պարագայում չեղավ, ուստի չեմ պատրաստվում մնացած տարիներս էլ նորից Երեւան Վանաձոր ճանապարհների վրա անցկացնել»,-ասաց դերասանուհին, որը, ի դեպ, Երեւանից տեղափոխվել էր Վանաձոր տեղի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո:

Ագնեսա Շահնազարյանը նկատեց, որ որպես տնօրեն պարտավոր էր շատ հարցեր լուծել, սակայն երկու տարի առաջ ժառանգել էր ավերակ շենք, որտեղ բացակայում էին աշխատելու անգամ մինիմալ պայմանները: «Թատրոնն անգամ վեբ կայք չուներ, գնալուս առաջին իսկ օրվանից դրանով եմ զբաղվել: Առանց պետական որեւէ աջակցության տանիք ենք վերանորոգել, հյուրախաղեր կազմակերպել: Իմ պաշտոնավարման ընթացքում գրեթե 10 պրեմիերա ենք ունեցել, բայց որեւէ պետական աջակցություն այս երկու տարվա ընթացքում թատրոնը չի ստացել»,- ասաց նախկին տնօրենը:

Ագնեսա Շահնազարյանը նշեց, որ տնօրենի պաշտոնի համար 170 հազար դրամ աշխատավարձ է ստացել, նաեւ գրանցված է եղել որպես դերասանուհի. «Ներեցեք անհամեստությանս համար, բայց ես իմ ներկայությամբ կարողանում էի հանդիսատես ապահովել, եթե ես տվյալ ներկայացման մեջ կայի, տոմսերն ավելի լավ էին վաճառվում»:

Նախկին տնօրենը վստահեցնում է, որ երբեւէ գործուղումներից չի օգտվել, իսկ թատրոնի բոլոր հարցերի կարգավորման համար գնացել է իր միջոցների հաշվին. «Շաբաթվա մեջ երկու, երեք անգամ եկել եմ Երեւան, քանի որ բոլոր հարցերը լուծում էին ստանում շնորհիվ երեւանաբանակ ծանոթներիս եւ ընկերներիս: Գոնե կարող էի այնպես անել, որ իմ վառելիքի գումարը ապահովեմ, բայց իմ հաշվից եմ արել, քանի որ թատրոնը տեղից էլ վատ վիճակի էր: Նախքան իմ գնալն այնտեղ չկար անգամ լվացքի մեքենա»,-պատմում է Ագնեսա Շահնազարյանը:

Անդրադառնալով մշակույթի նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սիրանույշ Ռափյանի օրերս արած հայտարարությանը եւ վերջերս Վանաձորի թատրոնում հայտնաբերված խախտումներին ու ֆինանսական կորուստներին, նշեց որ դրանք իրականացվել են գանձապահի ու հաշվապահի միջոցով:

«Նրանք մայր եւ աղջիկ 13 տարի աշխատել են թատրոնում, երբ ես գնացել եմ, նրանք արդեն աշխատելիս են եղել: Այդ նշանակումն ինքս չեմ արել, բայց հասկանում էի մի պարզ ճշմարտություն, որ եթե աչք է փակվել մի բանի վրա եւ այդքան տարի աշխատել են, ապա ես էլ փորձեմ մարդուն աշխատատեղից չզրկել, թեեւ ես սխալ էի ինչ-որ տեղ, ու հիմա սխալս ընդունում եմ»,-ասաց նախկին տնօրենը: Վերջինս իր այս քայլն արդարացրեց՝ ասելով՝ քանի որ մարզային թատրոն էր եւ մարզում էլ աշխատանք գտնելը շատ բարդ, ու մարդիկ սոցիալապես անապահով վիճակում են, չի ցանկացել զրկել ապրուստի միջոցից:

Ավելի վաղ Սիրանույշ Ռափյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ 2-3 տարի գլխավոր հաշվապահի ենթակայության տակ որպես գանձապահ աշխատել էր հաշվապահի աղջիկը, ինչն անթույլատրելի է: Սիրանույշ Ռափյանը նաեւ հայտնել էր, որ մայր ու դուստր ազատվել են աշխատանքից: Իսկ պատճառված 100-300 հազար դրամ վնասը վերականգնվել է:

Խոսելով նորանշանակ տնօերնի մասին՝ Ագնեսա Շահնազարյանը նշեց, թե միայն գիտի, որ վերջինս պատկերասրահի գիտաշխատող է եղել. «Խնդրում եմ չանձնավորել, բայց նա ոլորտից բոլորովին անտեղյակ մարդ է: Թատրոն ղեկավարելը շատ ծանր ու բարդ աշխատանք է: Շատ դժվար է լինելու  նորանշանակ ղեկավարի համար, ես իրեն մեծ ուժ եմ մաղթում»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ իրենից հետո այդ պաշտոնը զբաղեցնողը ոչ թե կքանդի իր ստեղծածը, կամ չեզոք վիճակում կպահի, այլ կփորձի ինչ-որ բան ավելացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3523 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի