Երևան
12 °C
Ապրիլի 9-ին լրացավ «Վահագ Ռաշ» բենդի ստեղծագործական կյանքի 10 տարին: Խմբի մենակատար Վահագ Ռաշն (Վահագն Ռուշանյան) իր առաջին «Համբույրի մը մեջ» երգը ձայնագրել է 2009 թվականին: Երգը Մ.Մեծարենցի «Եգուր» բանաստեղծության բառերի հիման վրա է: Գրեթե 10 տարի երաժիշտը շարունակում է ստեղծագործել նույն ոճով՝ հայ եւ արտասահմանյան բանաստեղծների խոսքերի հիման վրա ստեղծված երգերով:
Վահագ Ռաշի ստեղծագործական յուրահատուկ եւ անփոփոխ ոճի, նոր ծրագրերի, Հայաստանում երգարվեստի եւ առահասարակ մշակույթի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է երգչի հետ:
- Վահագ, ձեր երգերի գրեթե մեծ մասը հայտնի բանաստեղծությունների բառերով են: Կարծես թե անդավաճան եք մնում այդ ոճին, ինչպե՞ս է գաղափարն առաջացել:
- Փոքրուց շատ եմ սիրել կիթառ նվագել, նվագելու ընթացքում բանաստեղծությունները երգերի էի վերածում: Ստեծագործելու այս ոճը ժառանգել եմ հորիցս. հայրիկս էլ էր նման երգեր երգում, հետագայում հոբբին վերածեցի պրոֆեսիոնալ զբաղմունքի: Երգերի բառերի ընտրության եւ ոճային տարբերության շնորհիվ է, որ մեր հիմնական հանդիսատեսը գալիս է մեզ լսելու, չի գալիս հաց ուտելու, կամ պարզապես կողքից երաժշտություն լսելու: Մոտ ապագայում կունենանք ժամանակակից գրողների բառերի հիման վրա երգերի պրեմիերաներ:
- Այսօր դուք կարծես թե լսարանի խնդիր չունեք: Ստեղծագործական սկզբնական շրջանում խոչընդոտներ շա՞տ եղել են:
- Ինչպես շատ տեղերում, այնպես էլ Հայաստանում, հիմնական դժվարությունները ֆինանսականի հետ են կապված: Օրինակները շատ շատ են, ենթադրենք, միայն հեռուստատեթերով տեսահոլովակ հեռարձակելը բավականաչափ գումարների հետ է կապված: Սկսնակ արտիստները Հայաստանում չունեն աջակցություն, ես դրան բախվել եմ 10 տարի առաջ: Հիմա դա հաղթահարվել է, թող գոռոզ չհնչի, բայց հիմա ես ուր էլ մտնեմ, իմ առջեւ դռները բաց են, որովհետեւ ոչ մեկին վնաս չեմ տալիս, բացի իմ արվեստը ներկայացնելուց՝ ուրիշ որեւէ շահ չեմ հետապնդում:
- Հետաքրքիր է, երբեւէ մշակույթի նախարարության աջակցությանը դիմե՞լ եք եւ ինչ արդյունք է տվել: Այսօր ձեր գործընկերներից շատերը մտահոգություն ունեն, որ մշակույթի նախարարության օպտիմալացումից հետո մշակույթը կսկսի անկում ապրել, եւ այդ կառույցի վրա հույս դնելն այլեւս անհնարին կդառնա:
- Իմ գործունեության ընթացքում ընդհանրապես չեմ առնչվել մշակույթի նախարարության հետ, դրա կարիքն էլ չեմ ունեցել: Ես եմ իմ երգերը գրել, գործիքավորել, համերգներս ինքս եմ կազմակերպել: Բայց բնականաբար մշակույթի նախարարության գործը միայն երգարվեստի ոլորտը չէ: Մշակույթի նախարարության ֆունկցիաների մեջ շատ ավելի գլոբալ հարցեր են մտնում, բազմիցս եմ նշել, որ անգամ այնտեղ աշխատողներից շատերը պատկերացում չունեն այդ մասին: Եթե ասեմ, որ մինչ այս էլ մշակույթի նախարարությունը մեծ գործեր էր անում եւ Հայաստանը բարձունքների վրա էր ներկայացնում՝ սուտ կլինի: Մեր երկրում, եթե ստեղծագործողներն ինչ-որ բաների են հասել, ապա միայն մասնավոր հովանավորների եւ մեծ ջանքերի շնորհիվ: Այս տարիների ընթացքում մշակույթի նախարարության հիմնական ֆունկցիան եղել է իշխող կուսակցության որոշ «նվիրյալների» հովանավորելը, որոնք հետագայում ինչ որ ձեւով իրենց շահերն են սպասարկել:
- Հիմա՞ էլ է այդպես:
- Չեմ կարծում, թե հիմա էլ նույն բանը կլինի: Հիմա մշակույթի նախարարությունը առանձին կգործի, թե կլինի մեկ այլ նախարարությանը կից, կարծում եմ՝ այնքան էլ էական տարբերություն չկա: Կարեւորը՝ գործ անեն, ինչ-որ լուրջ փոփոխություն ցույց տան: Մեր առաջնային խնդիրներից է՝ մշակույթը փոքր տարիքից ներդնել երեխաների մեջ՝ թե՛ երաժշտություն, թե՛ պար, թե՛ արվեստ: Չեմ ասում՝ բոլորը դառնան արվեստագետ, բայց գոնե ճանաչեն, թանգարաններ, թատրոններ գնան: Եվ որ ամենակարեւորն է՝ այդ ամենը չսահմանափակվի միայն Երեւանով: Հասարակ մի բան ասեմ, ես մարզից եմ, եւ թատրոնում առաջին անգամ եղել եմ 20 տարեկան հասակում: Հիմա մի փոքր այլ է, բայց էլի բացը մեծ է: Կառույցը էական չէ, իրենց գործունեությունն է կարեւոր: Կոնկրետ Լիլիթ Մակունցի աշխատանքից ես գոհ էի, նա այդ բնագավառից չէր, բայց աշխատում էր, հետաքրքրված էր: Ընտրություններից հետո մշակույթի նախարարությունում ես որեւէ շարժ չեմ նկատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT