Երևան
12 °C
Հերթական անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկնքից երկիր իջեցրեց երազկոտ երկրպագուներին: Եվրո 2020-ի ընտրական փուլը սկսեց 2 պարտությամբ: Ու հերթական անգամ հետեւեցին քննարդատությունները, հեգնանքը:
Դժգոհությունները սկսվել էին դեռ այն ժամանակ, երբ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուբուդաղյանցը ներկայացրել էր հայտացուցակը: Ծաղրում էին հավաքին 5 դարպասապահ հիավիրելը, քննադատում էին խաղային քիչ պրակտիկա ունեցող ֆուտբոլիստների ներկայությունը: Խաղերից հետո էլ զայրացած երկրպագուները սկսեցին պահանջել մարզչի հրաժարականը: Ըստ նրանց՝ այս մասնագետը բավարար հմտություններ չունի ազգային ընտրանին գլխավորելու համար:

Խաղերից հետո կրքերը մի փոքր հանդարտվել էին, սակայն ապրիլի 7-ին ՀՀ Բարձրագույն խմբի 25-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի» հանդիպման ժամանակ հավաքականի «Red Eagles» ֆան ակումբի անդամները կրկին բորբոքեցին: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նրանք ֆայերներ վառեցին ու պահանջում էին ինչպես ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի, այնպես էլ Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Վերջինիս հետ կապված պաստառին գրել էին. «Բարձրակարգ մարզիչ, հավաքականը փորձադաշտ չէ»:
Ֆուտբոլասերների վրդովմունքը հասկանալի է, բայց մի՞թե հավաքականը որեւէ հույս էր տվել ընտրական փուլից առաջ կամ որեւէ բան էր խոստանում: Ի սկզբանե ոչինչ էլ չէր խոստանում: Վիճակահանությունից հետո Գյուլբուդաղյանցը մեկնաբանություն էր տվել միայն նշելով, որ հետաքրքիր խումբ է ու կարելի է պայքարել: Նույն Գյուլբուդաղյանցը սիրում է ասել, որ պետք է խաղանք արժանապատիվ ֆուտբոլ, փորձենք ուրախացնել երկրպագուներին, չկրկնել սխալները: Նշանակում է, որը մասնագետը, որն ամենեւին էլ ֆուտբոլից հետո մարդ չէ, գնահատելով իր թիմի հնարավորությունները, հրաշքի հույսեր չունի: Իրենք՝ ֆուտբոլիստներն էլ կորցրել են հավատը, ինչի մասին նաեւ բարձրաձայնել են հանդիպումներից մեկից հետո:
Իսկ լա՞վ օրից է, որ հավաքական են կանչվում նույնիսկ 1 րոպե խաղաժամանակ չունեցող ֆուտբոլիստներ: Լա՞վ օրից է, որ ֆուտբոլիստ է հրավիրվում, որը, ի սկզբանե պարզ է, որ չի խաղալու, եկել է միայն թիմակիցներին դուխ տալու համար: Իսկ ինչ-որ բան փոխվե՞լ է Ազգերի լիգայում տապալվելուց ընդամենը 4 ամիս անց: Եվ ի՞նչ կարելի է պահանջել թիմից եվրոպական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ ունեցող հավաքականների դեմ պայքարում, եթե այն չի համոզում անգամ Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի դեմ խաղերում:
Գյուլբուդաղյանցը եւ ընդհանրապես մասնագետները հաճախ են խոսում խորքային խնդիրների մասին, որոնք հայկական ֆուտբոլը հասցրել են այն օրի, որ այսօր մեր միակ հույսը Հենրիխ Մխիթարյանն է: Այդ խորքային խնդիրներն Ազգերի լիգայի ավարտից մինչեւ Եվրո 2020-ի ընտրական փուլի մեկնարկը՝ 4 ամսում, չէին կարող վերանալ: ՀՖՖ-ն էլ իր հերթին մշտապես ընդգծում է, որ նախեւառաջ պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը: Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, խոսվում է մարզիչների վերապատրաստումից, մարզաձեւի զարգացման նոր ծրագրից: Սա հուշում է, որ ֆեդերացիան էլ առանձնապես մեծ սպասելիքներ չունի ներկա ընտրանուց, հույսեր է կապում ապագայի հետ ու ըստ էության լուրջ խնդիր չի էլ դրել հավաքականի առաջ Եվրո 2020-ից առաջ:
Երկրպագուներն ունեն մարզչից ու ֆուտբոլիստներից առավելագույնը, նույնիսկ անհնարինը պահանջելու իրավունք: Նրանք իրավունք ունեն քննդատելու, քանի որ հավաքականը միջազգային ասպարեզում ներկայանում է հայոց եռագույնով, հիմնով ու զինանշանով: Կարելի է հասկանալ նաեւ նրանց էմոցիոնալ, երբեմն ոչ այնքան հիմնավորված պահանջները, քանի որ նրանք երազանքներ ունեն, այդ երազանքներով ամեն անգամ գալիս են մարզադաշտ: Ֆինլանդիայի դեմ վերջին խաղում նրանց շնորհիվ «Հանրապետականը» լեփ-լեցուն էր:
Եվ հասկանալի է, որ այս իրավիճակում նրանք կարող են բարձրացնել մարզչի հեռացման հարցը: Սակայն, եթե օբյեկտիվորեն այս ընտրանին չունի այն ներուժը, որով կարող է իրականացնել երկրպագուների երազանքները, անգամ մոտ չէ դրանց, ի՞նչ կարիք կա բարձր վարձատրվող մարզիչ հրավիրել: Ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետը գուցե կարող է ինչ-որ չափով մի փոքր ավելի լավ արդյունք գրանցել (օրինակ, խմբում գրավել ոչ թե 5-րդ, այլ 4-րդ տեղը): Բայց արդյո՞ք միայն դրա համար բարձր վարձատրվող մարզիչ հրավիրելը բյուջեի ճիշտ օգտագործում կհամարվի:
Ամեն դեպքում, որքան էլ դժվար լինի ընդունել, սերը հայրենիքի նկատմամբ, նվիրվածությունն ու անձնվիրությունը ֆուտբոլում հեռուն չեն տանում: Դրանք կարող են օգնել որեւէ խաղում կամ մրցաշրջանի որեւէ հատվածում անակնկալ մատուցել, բայց կայուն բարձր մակադրակի ֆուտբոլ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի ֆեդերացիայի զարգացման ծրագիրը պտուղներ տա, իսկ դա 1 օրում չի լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT