Երևան
12 °C
Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, հետընտրական վեճերը գնալով ավելի են թեժանում: ՏԻՄ ընտրություններում իր թեկնածուի պարտվելուց հետո նախ անվավեր քվեների, ապա նաև բոլոր քվեատուփերի վերահաշվարկ պահանջած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) այժմ էլ պահանջում է նոր ընտրությունների անցկացում, հայտնում է Ermenihaber-ը:
Նոր պահանջով Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին (ԲԸՀ) դիմելու մասին հայտարարել է ԱԶԿ-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզն այն բանից հետո, երբ ԲԸՀ-ն այսօր՝ ապրիլի 9-ին, մերժել է ամբողջական վերահաշվարկի իրենց պահանջը:
Յավուզը մասնավորապես ասել է. «Մենք օրինական գործընթացով ենք շարժվում, իրացնում ենք մեր օրինական իրավունքները: 298-րդ օրենքի 130-րդ հոդվածը նախատեսում է արտակարգ բողոքարկում, որը կատարվում է այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում անցանկալի դեպքեր ու իրավիճակներ են ստեղծվում: Այդ իրավիճակներում կուսակցությունները կարող են օգտագործել արտակարգ բողոքարկման իրավունքը: Մենք էլ, այդ ամենը ներառելով մեր դիմումի մեջ, այսօր ներկայացնելու ենք մեր արտակարգ բողոքը: Այս իրավիճակում մենք պահանջելու ենք նոր ընտրությունների անցկացում»:
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցությունը բողոքարկել է և պահանջել քվեների վերեահաշվարկ Ստամբուլում:
Մեկ շաբաթ ընթացող անվավեր քվեաթերթիկների ու որոշ քվեատուփերի ամբողջական վերահաշվարկի արդյունքում ընտրություններում հաղթած քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ու պարտված ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմի ձայների տարբերությունը 29 հազարից կրճատվել է 14 հազարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արաղչին մեկնել է Օման. սպասվում է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան տուժածներ
Թամանյան փողոցում ծառն ընկել է կայանված 3 մեքենայի վրա
Պոտենցիալ հիանալի օր կարող է լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար. Թրամփը մեկնաբանել է Պուտինի առաջարկը
Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը
Մակրոնը Զելենսկու հետ ուղիղ բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը անբավարար է անվանել
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 կին գողացել են իր 4500 դոլարը
Պուտինն Ուկրաինային ուղիղ բանակցություններ է առաջարկել Ստամբուլում. ինչ է նա ասել գիշերային իր ուղերձում
Վարչապետը հեծանվային զբոսանք է ունեցել Կապանում. տեսանյութ
Երևանի Պոպովի փողոցում ավտոմեքենայում պայթյուն է եղել. կա տուժած
Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվեք. Սուրենյան
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը
Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակցով
Կամ մենք կջախջախենք և ոտնակոխ կանենք Քոչարյան-Սարգսյան բուրգը, կամ նրանք մեզ կոչնչացնեն. Բաբաջանյան. տեսանյութ
Կապանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը` լի անկեղծ հարցերով, բովանդակալից զրույցներով. Հակոբյան
Յուրա Զալյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը վերահաստատվել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ի հետ ավելի մերձենալու հանձնառությունը
Կրթվելը նորաձև է Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փարոս, որը լուսավորում է աշխարհի մութ գիշերները. ինչ է ասել Հռոմի նորընտիր պապը իր առաջին քարոզում
Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ
«ՀՀ կախվածությունները ՌԴ-ից». սպառնալիքներ և լուծումներ. լույս է տեսել նոր գիրք. ինչ է առաջարկվում. տեսանյութ
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Արտադրամասերից մեկում քարի կոտրման հաստոցի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Ինչ է սպասվում առաջիկա ժամերին Գյումրիում. Ազիզյանը մանրամասնել է
Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով. Արարատ Միրզոյան
Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը
Ռոն գետում բախվել են զբոսանավն ու բեռնանավը. ուղևորները և անձնակազմի անդամները կտարհանվեն
Ժնևում մեկնարկել են Չինաստան-ԱՄՆ բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ
Բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրևներ, կարկուտ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT