Գիտնական Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին

Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին:

Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Երբ որ նա տեսավ, որ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ավելացրեց եւս մեկ պատճառ, ասաց՝ դե որ այդպես է, պարզ, անկեղծ խոսեմ եւ ինձ մեղադրեց այն բանում, որ ես շանտաժով, խաբեությամբ, բանսարկությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, եւ որ իբր թե Թամրազյանը իրեն ասել է (այսինքն՝ հանգուցյալին է վկայակոչում), որ չուզենալով բացում եմ ես այդ խումբը, որովհետեւ ճնշում են, ինչ անեմ: Ես էլ ասում եմ՝ դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, քան դատարանում: Ահա իմ անելիքներից մեկը»,- նշեց Արծրունի Սահակյանը:

«Ուրիշ ինչպե՞ս ես մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի առաջ է ասում, հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որ եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը: Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մատենադարանը այնպիսի հիմնարկ է, որի տնօրենը առանց նախագահի իմացության անգամ տնօրեն լինելու երազանք չի կարող ունենալ: Մարդը դառնում է հիմնարկի տնօրեն նախկին իշխանությունների հովանավորությամբ եւ ինձ մեղադրում, որ բաժնի վարիչ եմ դարձել նրանց օգնությամբ»,- արձանագրեց գիտնականը:

Ավելի վաղ նա ահազանգել էր, որ Մատենադարանում ձեռնարկված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվելու է իր ղեկավարած գիտական խումբը, քանի որ տնօրենն այդպիսով փորձում է հաշվեհարդար տեսնել: Արծրունի Սահակյանը դա հիմնավորում էր այն հանգամանքով, որ Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսությունների հաստատումը երկու անգամ մերժվել է իր գաղտնի գրախոսության պատճառով, ինչը նա բացահայտել է եւ ձգձգվել է տնօրեն դառնալու գործընթացը: Իսկ դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է գիտական այդ կառույցը ղեկավարելու համար:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3557 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան