Երևան
12 °C
Վաղը՝ ապրիլի 6-ին, Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրված է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելիք հարցերից մեկը՝ հաստատության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող, խոստանում է խնդրահարույց դառնալ:
Միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը համոզված է, որ այդ նախաձեռնության իրական նպատակը իր ղեկավարած խմբի լուծարումն է, իսկ պատճառը՝ իր նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, ինչին ձգտում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը: «Կառուցվածքային փոփոխությունները խորապես ուսումնասիրելուց հետո եկանք այն համոզման, որ այնտեղ որեւէ էական, լուրջ փոփոխություն չկա, բացի իմ գիտահետազոտական խումբը փակելուց: Մնացածը կոսմետիկ ինչ-որ ձեւակերպման փոփոխություններ են»,- ասաց Արծրունի Սահակյանը: Նրա եւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հարաբերությունները ժամանակին լարվել են, երբ տնօրենի պաշտոնակատար նշանակված Տեր-Ղեւոնդյանը փորձել է դոկտորի գիտական աստիճան ստանալ: Դա անհրաժեշտ պայման է եղել՝ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար, իսկ Արծրունի Սահակյանն, ինչպես նշեց, խոչընդոտ է դարձել այդ աստիճանը ձեռք բերելու ճանապարհին:
«Դա բոլորովին հիմնարկի հետ կապ չունեցող հարց է եղել: Դա եղել է իր դոկտորական ատենախոսության հարցը: Ես պետականորեն, որպես կրկնակի դոկտոր, պրոֆեսր, ԲՈՀ-ից ստացել եմ փակ գրախոսի առաջարկ, կատարել եմ այդ պարտավորությունը, օբյեկտիվ գրախոսել եմ իր աշխատանքը, որի արդյունքում երկու անգամ չի անցել ԲՈՀ-ում: Բայց ինքը, օգտագործելով իր հնարավորությունները եւ խախտելով օրենքը, գաղտնազերծել է այդ փակ գրախոսությունը եւ իմանալով, որ հեղինակը ես եմ, Արամ Սիմոնյանի, Ռադիկ Մարտիրոսյանի, Լեւոն Մկրտչյանի հետ միասին շանտաժի են ենթարկել ԲՈՀ-ի նախկին նախագահին, որ քո կուրսեցու կողմն ես պաշտպանում եւ այլն, առանց իմ թեզերը հերքելու, առանց թերությունները վերացնելու ստիպել են, որ ատենախոսությունը հաստատի վերջապես: Երկու անգամ մերժվելուց հետո երրորդ անգամ նոր հաստատվել է»,- նշեց բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը: Հավելեց, որ ինքը տնօրենի անբարյացակամ վերաբերմունքին արժանացած ու հետապնդվող միակ աշխատակիցը չէ:
Արծրունի Սահակյանի խոսքով, իր ղեկավարած գիտահետազոտական խումբը չի ստեղծվել որոշակի ժամանակահատվածով, այլ նրա առջեւ դրվել է հստակ խնդիր, որը դեռ չի լուծվել, իսկ այս ընթացքում իրականացված աշխատանքները եղել են արդյունավետ:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վստահեցնում է, որ ձեռնարկված փոփոխությունները կապ չունեն իր դոկտորական ատենախոսությանն առնչվող կոնֆլիկտի հետ: «Ատենախոսությունն այստեղ որեւէ կապ չունի: Իմ կողմից նման բան չկա: Այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվում են, շատ ավելի մեծ փոփոխություններ են, քան կոնկրետ այդ խմբի հարցը, որ Արծրունի Սահակյանը ղեկավարում է այս պահին: Եվ այդ փոփոխությունների մասին հիշատակված է իմ նախընտրական ծրագրում, որի հիման վրա անցյալ տարվա մարտի սկզբին ինձ ընտրել են տնօրեն: Այն ժամանակ արդեն ես նախատեսել էի մի շարք փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունները ժամանակի ընթացքում բյուրեղացան, հստակացան, եւ դա իր մեջ ընդգրկեց նաեւ խմբերի հարցը: Մատենադարանն ունի բաժիններ եւ խմբեր: Երեք խմբերից մեկը առաջարկվում է դարձնել բաժին, իսկ մյուս երկու խմբերի գոյությունը թե՛ իմ եւ թե՛ գիտական խորհրդի կարծիքով հիմնավորված չէ գիտականորեն կամ հետազոտական աշխատանքների նպատակահարմարության տեսակետից: Օրինակ Արծրունի Սահակյանի խումբը (ինքը ու եւս երեք հոգի), տարբեր բաժիններում աշխատող մարդիկ են, որոնք արդեն իսկ ունեին իրենց գիտական թեմաները, արհեստականորեն միացել են իրար, մի անուն է դրվել խմբի վրա եւ ստեղծվել է սարքովի միացություն»,- ասաց Տեր-Ղեւոնդյանը: Ավելացրեց, որ փոփոխությունների արդյունքում մարդիկ աշխատանքից չեն հեռացվելու եւ չեն ընդհատվելու նրանց գիտական թեմաները: Նրանք շարունակելու են աշխատել իրենց բաժիններում:
Որպես Վահան Տեր-Ղեւոնդյանի՝ քննադատություն չհանդուրժելու հիմնավորում՝ մատնացույց էր արվում նաեւ Արթուր Հովհաննիսյանի օրինակը, որը տնօրենին հրապարակային քննադատության էր ենթարկել, ու հիմա արդեն Մատենադարանում չի աշխատում: «Չունենալով համապատասխան դիպլոմ՝ նա ընդունվել էր աշխատանքի կրկնօրինակման եւ մանրանկարիչների խումբ՝ լինելով Մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող: Նախ ես հարց եմ տալիս՝ ինչ գործ ունի երկրորդ կուրսի ուսանողը մաշտոցյան Մատենադարանում: Դա ինքնին արդեն աբսուրդ է: Եթե նա գոնե նկարչական բաժնի ուսանող լիներ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ»,- մեկնաբանեց Մատենադարանի տնօրենը: Նշված խմբի ղեկավարը գրությամբ դիմել էր Վահան Տեր-Ղեւոնդյանին՝ տեղեկացնելով, որ Արթուր Հովհաննիսյանն աշխատում է բարձր արդյունավետությամբ ու նրա կարիքը խմբում շատ է զգացվում: «Այդ բացատրությունը համոզիչ չէր»,- արձագանքեց Մատենադարանի տնօրենը:
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Աբրահամյանը նույնպես կարծիք է հայտնում, որ կառուցվածքային փոփոխությունների հիմքում Մատենադարանի ու Հայաստանի շահն է, եւ ոչինչ անձնական: «Մեկը դա հաշվեհարդար կհամարի, մյուսն այլ բան, դրանք արդեն կարծիքներ են: Մենք դեռ հարցը չենք էլ քննարկել: Փոփոխությունների մի քանի տարբերակ կա՝ նոր կառուցվա՞ծք արվի, թե հինը լավացվի: Ապագայի՞, ներկայի՞, թե միջանկյալ խնդիր լուծել: Այդ տարբերակներից յուրաքանչյուրի ընտրությունն ամեն մեկը կարող է մեկնաբանել իր ձեւով: Եթե բաժանումը լինում է ըստ թեմաների, դա նշանակում է շատ բան փոխել: Շատ բան փոխելը շատ դժվար է: Եթե նույնիսկ փոխել, դա էլ է հարց՝ ինչպե՞ս՝ կամաց-կամա՞ց, միանգամի՞ց: Հեռանկարայինը ընտրել, թե այսօրվանը, օպտիմիզացնե՞լ ինչ-որ ձեւով, որ հետո կարողանանք այդ մյուսին անցնել, որին ինձ թվում է ուշ թե շուտ անպայման անցնելու ենք»,- ասաց Լեւոն Աբրահամանը՝ հավելելով. «Իմ կարծիքով, ապագան պետք է կերտել հենց այսօր»: Ամեն դեպքում, հարցը կքննարկվի վաղվա նիստում եւ որոշումները, ըստ հոգաբարձուների խորհրդիի նախագահի, կընդուվեն ըստ այդմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT