Արսեն Ջուլֆալակյանը՝ ԵԱ բրոնզի ու մի թեմայի մասին, որից այլևս չի պատրաստվում խոսել

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տեւական դադարից հետո խոշոր մցրաշարում մեդալ նվաճեց ՀՀ ընտրանու կազմում: Ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի 2019 թ. առաջնությունից վերադարձավ բրոնզով: Մրցաշարում նա պարտվեց իր 2-րդ գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում: Նրան հաղթած գերմանացի Ռոլանդ Շվարցը եզրափակիչ հասավ, ու նա պայքարը շարունակելու շանս ստացավ: Սփոփիչ գոտեմարտերում հաղթեց ադրբեջանցի ու մոլդովացի ըմբիշներից, իսկ բրոնզի համար պայքարում՝ առավելության հասավ բուլղարացի Դանել Ալեքսանդրովի նկատմամբ: Միջազգային խոշոր մրցաշարում վերջին մեծ տիտղոսը Ջուլֆալակյանը նվաճել էր 2016-ի մայիսին. գրավել էր լավագույն 3-րդ տեղը օլիմպիական համաշխարհային վարկանիշային մրցաշարում՝ նվաճելով Ռիո 2016-ի ուղեգիր:

Մարզիկը, որն այս պահին հավաքականի հետ Ռումինիայից ՀՀ վերադարձի ճանապարհին է, պատասխանեց մեդալի, ինչպես նաեւ հավաքականում իր ու նույն քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանի մրցակցության մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին: 2-րդ թեման բավական շատ շահարկումների ու աղմուկի պատճառ էր հատկապես ՀՀ 2018 թ. առաջնության ընթացքում:

-Ձեզ նման մարզիկներից միայն ոսկի են սպասում, բայց նախ բոլոր մեդալներն էլ կարեւոր են, քանի որ ոչ մեկը հեշտությամբ չի տրվում, 2-րդ, տեւական դադարից հետո էր, ու պետք է, որ հատուկ լինի: Կասե՞ք՝ ինչ նշանակություն ունի Ձեզ համար այս բրոնզը:

-Համաձայն եմ ոսկու պահով, եւ դա ինչ-որ առումով օրինաչափ է։ Երբ մարզիկը տարիներ շարունակ ապացուցում է իր բարձր կարգը, նորմալ է, որ նրանից պետք է համապատասխան արդյունքներ ակնկալեն։ Այստեղ պետք է պարտադիր նշեմ, որ Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական խաղերի ցանկացած հարգի մեդալ շատ բարձր արդյունք է։ Կոնկրետ այս մեդալը ինչո՞վ էր ինձ համար յուրահատուկ՝ չնայած որ հարգով դրանից բարձր շատ մեդալներ ունեմ: 2016-ից հետո առաջին մեծ մեկնարկս էր, եւ միանգամից նման որակի, կարծում եմ՝ շատ լավ է, թեպետ ներքուստ տրամադրված էի առնվազն եզրափակիչ հասնել: Իսկ շատ ավելի թանկ եմ գնահատում այն պահով, որ մի ամբողջ օր գերմանացի մարզիկի հետ ունեցած անհաջող գոտեմարտից հետո ներքին պայքարի մեջ էի ինքս ինձ հետ։ Պետք էր հոգեբանորեն լուրջ վերականգնվել եւ մյուս օրը պարտադիր հաղթել, հատկապես, որ 3 մրցակիցներն էլ շատ լուրջ էին, առաջինն էլ ադրբեջանցի: Այդ առումով շատ ծանր օր ստացվեց ինձ համար։ Ոչ մարզիկը երբեք չի կարողանա պատկերացնել այդ ապրումները։ Ուրախ եմ, որ պատվով հաղթահարեցի։ Կարեւոր էր հատկապես ընտանիքիս աջակցությունը՝ թեկուզ եւ նամակների տեսքով։ Շատ լուրջ ազդեցություն ունեցան դրանք։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ընդհանրապես մասնակցությունը Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: Գերմանացու հետ գոտեմարտից կխոսե՞ք, ինչո՞ւ պարտվեցիք: Շանսեր ունեիք: Տպավորություն էր, որ չստացված բողոքարկումիեց հետո նյարդայնացաք:  

-Ընդհանուր ելույթներիցս ավելի մանրամասն կխոսեն մարզիչները, ես կասեմ կոնկրետ այդ մի գոտեմարտի մասին։ Բացարձակ վստահ էի եւ հետո challenge-ն էլ (խմբ. բողոքարկում) դա ցույց տվեց, բազմաթիվ դատավորներ եւ մարզիչներ էլ հաստատեցին անձնական զրույցների ժամանակ, որ ես իրավացի էի, բայց գորգի մրցավարները որոշումն այլ կերպ կայացրին (տեսնելով հանդերձ), արդյունքում հաշիվը 4-0 հօգուտ ինձ լինելու փոխարեն, դարձավ 3-2։ Այ այդտեղ էր, որ սկսեցի սխալվել ու երեւի թե էմոցիոնալ կամ նյարդային առումով տեղի տվեցի, ինչն էլ հանգեցրեց ոչ պարտադրված հաջորդ սխալին։ Դա արդեն որոշեց գոտեմարտի ելքը ցավոք։ Հենց դա է, որ ինչ-որ առումով պայմանավորում եմ լուրջ մրցումներից երկար դադարով։

-Ո՞րն էր Ռումինիայում Ձեզ համար ամենաբարդ գոտեմարտը:

-2-րդ օրվա 3 գոտեմարտն էլ հավասար բարդ էին ինձ համար։ Յուրաքանչյուրը կարծես վերջինը լիներ։ Ու եթե այդպես չմոտենայի, հավատացեք՝ չէի հաղթի։

-Ընտրանու կազմում տեւական ժամանակ մեդալ չէիք նվաճել: Ինչպե՞ս էր ստացվում չկորցնել մոտիվացիան հատկապես, որ վերջին տարիներին հաճախ են ասում՝ որ Ձեր՝ կարիերան ավատելու ժամանակն է, արդեն ամեն ինչ նվաճել եք, բացի այդ Ռիոյի անհաջող մասնակցությունը....

-Պետք է նայել՝ ովքեր են ասողները եւ ինչի են իրենց կյանքում նրանք հասել, եթե իհարկե հասել են: Կանգնելը հեշտ ճանապարհն է։ Դա միշտ էլ կա: Սկսեմ նրանից, որ 2015 թ.-ից մինչեւ 2016-ի Ռիո միայն 2 նման կարգի մեծ մրցման եմ մասնակցել՝ աշխարհի առաջնություն Վեգասում (7-րդ տեղ) եւ օլիմպիական վարկանիշային համաշխարհային մրցաշար, որն իր բարդությամբ շատ քիչ է զիջում աշխարհի առաջնությանը։ Հենց այդտեղ էլ նվաճեցի Ռիո 2016-ի ուղեգիրը։ Մնացած մրցումներից կամավոր հրաժարվել եմ, որպեսզի թիմակիցներս մասնակցեն եւ ինքնադրսեւորվեն։ Նպատակս միայն Ռիոն էր: 2017-ին խնդրեցի ազատել ինձ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների պայքարից (օրենքների փոփոխություն եղավ եւ եթե այդպես մնար, ամենայն հավանականությամբ կավարտեի կարիեռաս. շատ անհետաքրքիր էր դարձել) եւ ընդամենը 2 միջազգային մրցաշարի մասնակցեցի, որոնցից մեկը հաղթեցի, մյուսում 3-րդ տեղը գրավեցի, ի դեպ, այստեղ հաղթեցի հիմնական մրցակիցներիցս օլիմպիական չեմպիոն կորեացի Կիմին։

Նաեւ շարունակեցի հաղթական ելույթներս Ֆրանսիայի ակումբային առաջնությունում։ Այդ ընթացքում բուժեցի մեջքիս վնասվածքը (մասամբ)։ 2018-ին, երբ ըմբշամարտի նախկին օրենքները վերականգնվեցին, որոշեցի վերադառնալ։ Նպատակս էր սկսել 2018-ի աշխարհի առաջնությունով եւ կարծում եմ՝ շատ լավ մարզավիճակ էի հավաքել։ Բայց որոշվեց, որ այդ քաշում պետք է մասնակցի Կարապ Չալյանը (Լեհաստանի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցինք եւ ես զիջեցի, ի դեպ, մեր 3 հանդիպումներից միայն այս մեկն եմ համարում, որ զիջել եմ։ Մյուս 2-ը համարում եմ, որ հաղթել եմ եւ կհիմնավորեմ...)։ Նա մեկնեց Բուխարեստ եւ հենց առաջին շրջանում պարտվեց կորեացի Կիմին՝ 5-0 հաշվով։

Եվրոպայի առաջնությանն էլ, կարծեմ, առաջին թե 2-րդ շրջանից պարտվել էր շվեդ մարզիկին, որին 3 ամիս անց հաղթեցի 9-0 հաշվով՝ 45 վայրկյանում, ինչքան հիշում եմ։ Ի՞նչու եմ այսքան մանրամասն նշում, որպեսզի չհասկացողները կամ բարդ հասկացողները կամ չիմացողները, մինչեւ խոսելը, տիրապետեն թեմային, հետո նոր փորձեն մարզիկների միջեւ զուգահեռներ անցկացնել, համեմատել, եթե իհարկե համեմատելու բան կա: Մի խոսքով, 2018-ը անտեղի կորցրեցի, որի համար ափսոսում եմ։ Եվ ահա 2019-ին արդեն հաղթական վերադարձս։ Փետրվարին հաղթեցի Նիսի մրցաշարում եւ ապրիլին՝ Եվրոպայի բրոնզ։

-77 կգ քաշային կարգում ՀՀ-ում մրցակցում եք Կարապետ Չալյանի դեմ, որը գիտի՝ ինչպես հաղթել Ձեզ: Ի՞նչ կասեք այդ մցրակցության մասին՝ հաշվի առնելով, որ սկսվում է օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը:

-Սկսենք նրանից նրանից, որ նախ պետք է օլիմպիական վարկանիշ նվաճել, ինչը շատ բարդ է եղել միշտ, իսկ հիմա առավել եւս. վարկանիշների թիվը 20-ից 16 է դարձել։ Հիմա անդրադառնամ մանրամասն իմ հետ Կարապետի մրցակցությանը։ Բացարձակ համաձայն չեմ արտահայտությանը, թե նա գիտի՝ ինչպես ինձ հաղթել։ Երբ իմ լավ մարզավիճակում եմ, ոչ մեկն էլ չգիտի՝ ինչպես պետք է ինձ հաղթել (արդար մրցավարության դեպքում)։ Հետո չմոռանանք, որ ազգային հավաքականի նպատակը ոչ թե ՀՀ առաջնության չեմպիոններին աշխարհով մեկ ման տալն է, այլ լրջագույն առաջնություններից մեդալներ նվաճելը։ 2017-18 թթ. Եվրոպայի եւ աշխարհի 2-ական առաջնություններին էլ ՀՀ-ն ներկայացրել է Կարապետը։ Շատ հետաքրքրվողները թող մտնեն եւ ուսումնասիրեն արդյունքները: Հիմա մեր 3 հանդիպումների մասին. որոշել էի, ճիշտն ասած, այս մասին շատ չմանրամասնել՝ չտեսնելով դրա լուրջ անհրաժեշտությունը, բայց, քանի որ հաճախ ՈՉ մասնագիտական շրջանակներից լսում եմ շահարկումներ այդ թեմայի շուրջ, որոշեցի մասնագիտորեն բացատրել, հատկապես որ հարցը հնչեցրեցիք: Հուսամ՝ կհասկանան, թեպետ խիստ կասկածում եմ։

Առաջին հանդիպում՝ ՀՀ առաջնություն. կսկսեմ նրանից, որ մի քանի անշնորհք թափթփուկներ, չգիտես՝ ինչու որոշեցին լկտի պահվածքով գոտեմարտը վերածել փողոցային հանդիպման եւ ամեն գնով շեղել բուն ընթացքից։ Եվ դա այն դեպքում, երբ ես ու Կարապետը մարդկային առումով երբեք ոչ մի խնդիր իրար հետ բացարձակ չենք ունեցել եւ չունենք առ այսօր, շատ լավ թիմակիցներ ենք, կարծում եմ, եւ միշտ օգնել ենք միմյանց պատրաստվելու տարբեր մրցումների։ Ցավով պետք է նշեմ, որ արդյունքում հաջողվեց շեղել ուշադրությունս, դուրս եկա ինքնատիրապետումից (ինչը բացթողում էր իմ կողմից), եւ դա հետագայում ազդեց գոտեմարտի արդյունքի վրա։ Գոտեմարտի ընթացքում Կարապետը պաշտպանվելիս օրենքի խախտում թույլ տվեց, որի արդյունքում պետք է 2 միավոր ստանայի, բայց, քանի որ, ցավոք սրտի, մեր ֆեդերացիան հագեցած չէր/չի տեխնիկական պահանջվող սարքերով, չկարողացանք այդ պահին եղած 1 տեսախցիկով ֆիքսել սխալը, եւ արդյունքում 2 միավոր ոչ մի բանի համար շնորհվեց մրցակցիս։ Վերջում, երբ հաշիվը 3-3 էր, եւ ես հաղթում էի ու մնացել էր 15 վայրկյան, կենտրոնանալով դահլիճից եկող ձայների, որոշների հիմար պահվածքի վրա, շփոթեցի, թե ով է հաղթողը (նաեւ դեր խաղաց, կարծում եմ, մրցումային երկար ընդմիջումը եւ օրենքների հաճախ փոփոխվելը...) եւ քանի որ վերջի 1 միավորը Կարապետն էր ստացել ակտիվության շնորհիվ, ինձ թվաց՝ նա է հաղթում։ Մտածելով, որ կորցնելու բան չունեմ, ռիսկի դիմեցի, որ միավոր վաստակեմ, փոխարենը կորցրեցի, ինչն էլ հետագայում պարզեցի՝ որոշիչ եղավ (պարգեւատրման ժամանակ եմ իմացել շատ պատահական)։

Դահլիճի մի մասի կողմից նման պահվածքը անչափ վիրավորական էր ու անսպասելի։ Երբեք չէի մտածի, որ իմ երկրում, իմ մրցելույթի ժամանակ կարող էր նման բան լինել եւ որ որոշները (թեկուզ եւ անչափահաս եւ կազմակերպված 2-3 հոգու կողմից) կդիմավորեին ինձ սուլոցներով։ Նման վերբերմունքի հաստատ արժանի չէի եւ նման առիթ չէի տվել ոչ մեկին։ Անողները եւս չհասկացան, թե ինչ արեցին: Այդտեղ բազմաթիվ երեխաներ եւ երկրպագուներ էին եկել՝ դիտելու աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կենդանի գոտեմարտերը, իսկ փոխարենը ի՞նչ տեսան՝ խուժանություն։ Իսկապես ամոթ էր, եւ շատ ափսոս այդ առումով։ Ինչեւէ, այդ օրը շատ ուսուցողական եղավ ինձ համար, եւ երբեք չեմ մոռանա։

Մի քանի անգամ տեսագրությունըհատուկ նայել եմ մարդկանց պահվածքները ուսումնասիրելու եւ նրանց ճիշտ ճանաչելու համար։ Դրանից հետո շեշտակի փոխվեց վերաբերմունքս շատերի հանդեպ։ Առհասարակ այդ օրն ինձ ավելի ուժեղացրեց, մոտիվացրեց, հաստատեց, որ ճիշտ ուղով եմ շարժվում եւ որ շատ կարեւոր է, զգալի ֆիլտրեց շրջապատս։

2-րդ հանդիպում՝ Կիեւի միջազգային մրցաշար. 3-րդ շրջանում հանդիպեցինք, հավասար պայքար էր ընթանում, եւ պարզ է, որ մրցավարը պետք է մեկին պասիվություն տար։ Որոշվեց ինձ զգուշացնել, եւ հաշիվը դարձավ 1-0 հօգուտ Կարապետի։ Գործող օրենքների տրամաբանությունը ցույց է տալիս, որ 2-րդ մրցափուլում հավասար մարզիկների պայքարի դեպքում 98-99% դեպքերում մյուս պասիվությունը տալիս են հակառակ կողմին (եթե մրցավարական պայմանավորվածություն իհարկե չկա կողմնապահություն անելու համար)։ Մեր դեպքում, չգիտես՝ ինչպես, երբ ես բացարձակ ակտիվ էի, դատավորը կանգնացրեց մարտը եւ նորից տվեց ինձ պասիվություն ու 1 միավոր Կարոյին։ Արդյունքում 2-0 «պարտվեցի», երբ իրականում, առնվազն 1-1 պետք է հաղթեի (վերջի վաստակած միավորով, եթե մի հատ էլ չորեքթաթ դրությունից միավոր չանեի)։ Իրականում, ունեմ բավական վստահելի ինֆորմացիա, թե ինչու դատավորն իրեն այդպես պահեց, բայց քանի որ ապացույց չունեմ եւ արդեն անցած էտապ է, ճիշտ չեմ համարում այդ մասին բարձրաձայնել։

Եվ 3-րդ հանդիպումը Լեհաստանի մրցաշարում, որի մասին նախորդիվ արդեն խոսել եմ։ Սա առաջին եւ վերջին անգամն է, որ այս թեմայով այսքան մանրամասն խոսեցի։ Թեման լրագրողների համար համարում եմ փակված։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4345 դիտում

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել