Ես երբեք քաղաքական որեւէ կուսակցության անդամ չեմ եղել․ ՍԴ դատավորի թեկնածուն Ազգային ժողովում է

Սահմանադրական դատարանի դատավորը, իմ պատկերացմամբ, մի մարդ է, որն ունի հրաշալի իրավաբանական գիտելիքներ եւ որի արժեհամակարգում արդարությունը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը։

Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՍԴ նոր դատավոր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էր նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։

Գոռ Հովհաննիսյանն Ազգային ժողովին ներկայացրեց իր կենսագրությունը, ապա անդրադարձավ այն հատկանիշներին, որոնք, ըստ իրեն, պետք է ունենա ՍԴ դատավորը․

«Դատավորը պետք է ունենա հրաշալի իրավաբանական կրթություն եւ կարողանա ճիշտ մեկնաբանել ու ճիշտ կիրառել գործող Սահմանադրությունն ու օրենքները։ Երկրորդ պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ եւ կայացնել օբյեկտիվ ու արդար վճիռ՝ ցանկացած պարագայում»,-ասաղ Գոռ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատավորի անձին ներկայացվող կարեւորագույն պահանջներից մեկն էլ իր քաղաքական չեզոքությունն է։

Անդրադառնալով իր անձին՝ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց․

«Կարող եմ ասել, որ ես երբեք քաղաքական որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, չեմ հարել որեւէ կուսակցությամբ, երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ, մտադիր էլ չեմ զբաղվելու, երբեք քաղաքական որեւէ ուժի կամ ներկայացուցչի ծառայություն չեմ մատուցել, ծառայություն չեմ ստացել, ու դրա համար էլ որեւէ մեկից որեւէ բան չեմ ակնկալում ու որեւէ մեկին որեւէ բան պարտք չեմ»։

Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ գիտի՝ Հայաստանում դատարանների նկատմամբ վստահության պակաս կա եւ հենց այդ պատճառով էլ ցանկանում է իր օրինակով ապացուցել, որ ՀՀ-ում դժվար չէ լինել անկախ ու օբյեկտիվ դատավոր․

«Ես պատրաստ եմ հրաժարվել իրավունքի ոլորտում առաջատար երկրում՝ Գերմանիայում իմ գիտական կարիերայից, ընկերներից, գործընկերներից, եւ միայն մեկ նպատակի համար․ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական իրավունքի զարգացման մեջ։ Մենք պետք է փորձենք ետ չմնալ զարգացումներից, կարծում եմ կարող եմ օգտակար լինել»,-ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4322 դիտում

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն