Երևան
12 °C
Սահմանադրական դատարանն այսօր որոշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Միաժամանակ արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը՝ ՍԴ որոշման մեջ տրված մեկնաբանությունների պայմաններում։ Որոշումն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Նշենք, որ մեկնաբանություններում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կարող է ազդել նաեւ Վ.Ղազարյանին առչնվող քրեական գործի վրա, ընդհուպ` վերանայման հիմք հանդիսանալ։
Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը։
2018 թվականի դեկտեմբերին Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Ղազարյանը պնդում էր, որ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:
Նրա կարծիքով՝ իրեն մեղսագրվող արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում ինքը 2018 թվականի ապրիլի 9-ից դադարել է լինել վիճարկվող դրույթներով նախատեսված՝ հանցակազմերի սուբյեկտ, իսկ հանցակազմի սուբյեկտը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, և վերջիններից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին, ինչը բացառում է տվյալ արարքի հանցավորությունը և պատժելիությունը. «Հանցակազմի ապաքրեականացումն ունի հետադարձ ուժ, հետևաբար, իմ նկատմամբ վիճարկվող դրույթներով քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը»,-նշում էր դիմումատուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի դիմումը քննության ընդունելու որոշում էր կայացրել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ըստ որի` գործի դատաքննությունը պետք է սկսվեր 2019 թվականի մարտի 12-ին։ Սակայն հետագայում ՍԴ-ն որոշել էր փոխել Ղազարյանի բողոքի քննարկումը եւ նիստը հետաձգել մինչ ապրիլի 16-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում
Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ
Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին
Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր են քննարկել
Այս ընտրությունը ոչ այնքան ՔՊ-ի մասին է, այլ՝ թե ինչ ենք ընտրում՝ պետականությու՞ն, թե՞ ծայրագավառականություն
Գյումրիում դոմիկների խնդիր չէր լինի, եթե ժամանակին սատկած առյուծ չթամբեիք․ հիշել են Գյումրու մասին․ Չախոյան
ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել
ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին
ՀՀ-Պորտուգալիա դրական փոխգործակցություն է ձևավորված․ հանդիպել են Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Անա Իսաբել Խավիերը
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսում՝ մառախուղ
Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
Ստիպված եղա տեր Օշինին զգուշացնել․ սա պետք է հիշեն եկեղեցին օլիգարխների նախընտրական շտաբի հետ բոլոր շփոթողները
ՀՀ կառավարությունը որոշել է Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն․ Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ ՔԿ
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս․ վարչապետ
Այս մարդկանց համար Հայաստանը գուբերնիա է, իսկ Գյումրին՝ գյուղ․ Ղազարյան․ տեսանյութ
Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին
Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է
Նոր նշանակում ՊԵԿ-ում
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ
Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը
Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է
ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից
Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով
Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ
Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ
Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը
Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը
Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ
20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT