Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը

23/02/2026 schedule17:36

Գյումրու Բարեկամության այգում բարեկամական հանդիպում են անցկացրել տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականն ու Չեխիայի թիմը։ Այս հանդիպումը բազմաթիվ գյումրեցիների, ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների և չեխերի էր բերել Գյումրի։

DSCF8252.JPG (17.03 MB)DSCF8152.JPG (19.99 MB)DSCF8321.JPG (17.71 MB)

Մինչ խաղի մեկնարկը ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու չեխական խոհանոցին, հյուրասիրվեցին տեղում պատրաստվող ուտեստներով, չեխական գարեջուրը վայելեցին «Հրայրք» ավանդական պարի խմբի կատարումներով, նաև մասնակցեցին ազգային պարերի ուսուցմանը։

DSCF8195.JPG (18.70 MB)DSCF8316.JPG (15.85 MB)DSCF8227.JPG (19.35 MB)

Նոր ծանոթություններ, հին կապերի վերաթարմացումներ, անցած ու գալիք օրերի մասին խոսակցություններով տարվածները խմբվեցին խարույկների շուրջ՝ էլ ավելի ջերմացնելով Բարեկամության այգու բարեկամական հյուրընկալությունը։

DSCF8311.JPG (19.36 MB)DSCF8115.JPG (19.69 MB)DSCF8275.JPG (16.86 MB)22bd42d9-55b8-4068-add7-512bcfeecf0c.jpg (59 KB)

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ մեկտեղվել են սպորտն ու մշակույթը։

«Սպորտը վաղուց դարձել է ժողովուրդներին միավորող ուժ, փոխադարձ հարգանք և վստահություն ձևավորող կամուրջ։ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ վստահության, աջակցության և արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են։

DSCF8134.JPG (17.90 MB)

Այս բարեկամական հանդիպումը պարզապես մարզական մրցում չէ. այն խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև կապը, մշակութային երկխոսությունը և համագործակցության շարունակական զարգացումը։ Սառույցի վրա մրցակցությունը թող լինի ազնիվ ու ոգեշնչող, իսկ խաղից դուրս՝ ջերմ ու բարեկամական»,- ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց մարզպետը։

DSCF8161.JPG (20.39 MB)

Գյումրիում էր նաև Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։ Իրեն հատուկ նրբանկատությամբ ու սիրալիր ժպիտով ողջունեց բոլորին և փաստեց՝ մթնոլորտը հիանալի է։

«Չեխիան ունի հոկեյի լավ հավաքական ու հարուստ ավանդույթ։ Սա Չեխիայում ամենահայտնի սպորտաձևն է, սակայն Հայաստանն ունի տափօղակով հոկեյի տղամարդկանց հրաշալի թիմ, իսկ Գյումրին խորհրդային տարիներին ունեցել է հոկեյի թիմ, ու կա անհրաժեշտություն այս սպորտաձևն այսօր երիտասարդների շրջանում տարածելու: Ուզում ենք այս խաղով վերադարձնել այդ ավանդույթը: Ես իսկապես սիրում եմ Գյումրին․ այն Հայաստանի Հանրապետության իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Այստեղ եղել եմ մոտ 30 անգամ և ամեն այցիս նոր բան եմ բացահայտում»,- ասաց դեսպանը։

DSCF8127.JPG (18.95 MB)

Մինչ պաշտոնյաները ելույթներ էին ունենում, հոկեյիստների նկատմամբ հետաքրքրությունը հասավ գագաթնակետին։ Ներկաներից շատերը շտապեցին անձամբ հանդիպել ու ծանոթանել նրանց հետ, լուսանկարվել, հետո էլ խաղին հետևել այս անգամ ոչ թե էկրանից, այլ սեփական աչքերով բաց սահադաշտում։

DSCF8413.JPG (19.53 MB)DSCF8427.JPG (20.06 MB)DSCF8338.JPG (19.74 MB)DSCF8328.JPG (19.00 MB)DSCF8324.JPG (17.73 MB)

Պետր Պիրունչիկը նկատեց՝ խաղը հաղթանակի համար չէ, այլ սպորտաձևի հանրահռչակման: Դեսպանը կարճ ժամանակ անց Չեխիայի հավաքականի մարզահագուստով միացավ հոկեյիստներին։ Հնչեցին երկու երկրների օրհներգերը, մեկնարկեց հայ-չեխական բարեկամական հանդիպումը։

Մարզական երեկոյի մեկնարկից մինչև ավարտ Բարեկամության այգում ոգևորությունը չմարեց։ Թիմերի երկրպագուները Գյումրու ցուրտը հաղթահարեցին վառվող կրակների, մասամբ էլ ոգևորված ծափերի ու թռչկոտելու շնորհիվ։ Գույներով, հույզերով ու անկեղծ ժպիտներով մրցումային օրն ավարտվեց 11:8 հաշվով Հայաստանի հավաքականի հաղթանակով։

DSCF8305.JPG (16.91 MB)DSCF8524.JPG (18.25 MB)DSCF8368.JPG (18.85 MB)DSCF8440.JPG (19.16 MB)DSCF8337.JPG (19.14 MB)

Չեխիայի հավաքականի անդամներին Գյումրին դուր եկավ, ոմանք էլի էին եղել, նորեկները վերադառնալու հույս հայտնեցին։

Գյումրու Բարեկամության զբոսայգու ծրագրերի համակարգող Էմմա Բաղդասարյանն ընդգծեց՝ իրենց կոնցեպտի մեջ առաջնայինը պետությունների և ազգերի երկխոսությանը նպաստելը, դրանք ամրապնդելն է, ինչը հետագայում ներդրումների հնարավորություն է ենթադրում։

DSCF8345.JPG (19.29 MB)

Բարեկամության այգում միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայ-չեխական հոկեյի երեկո անցկացվել էր Գյումրիում նաև մեկ տարի առաջ։ 

DSCF8610.JPG (18.04 MB)DSCF8604.JPG (18.54 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1024 դիտում

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել