Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի բնակիչները երեկ երեկոյան փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Համայնքապետարանի ավագանին, որին միացել էին նաև գյուղի բնակիչները, պահանջում է Վանեւան համայնքի ղեկավարի հրաժարականը։ Միաժամանակ Վանեւան համայնքի 50-ամյա բնակիչ Ատոմ Մկրտչյանը գյուղապետարանի առջև վրան էր խփել և արդեն մի քանի օր է՝ շարունակում հացադուլ է անել` պահանջելով գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը։ Հարությունյանը արդեն 30 տարի է`Վանեւանի համայնքապետն է:
Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ մի քանի ժամ տևած բողոքի ակցիան դադարեցվել է, սակայն գյուղացի Ատոմ Մկրտչյանը շարունակում է հացադուլը: Գյուղացինների հետ հանդիպել է փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը և գյուղացիները համաձայնել են բացել ճանապարհը։
«Գյուղացիները և ավագանու անդամները համաձայնել են դադարեցնել բողոքի ակցիան` խնդիրը իրավական հարթության մեջ լուծելու նպատակով: Ավագանին պահանջում է համայնքի ղեկավարի հրաժարականը, քանի որ վերջին 6 ամսվա ընթացքում համայնքապետը ավագանու նիստ չի հրավիրել, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 7-րդ կետի և օրենքի` նրանց բոլոր պահանջները իրավացի են: Ավագանու անդամները ընդվզում են համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու համար, նրա անգործության համար և, ցավոք սրտի, համայնքապետարան ընդհանուր կառույցը արդեն պարալիզացվել է: 2 մարմիններն էլ՝ թե՛ համայնքի ղեկավարը, թե՛ ավագանին, ընտրովի են, և այստեղ զուտ իրավական հարթություն պետք է լինի:
Հարությունյանի խոսքով՝ կա ընթացակարգ, կան համապատասխան վարչություններ, որոնք աշխատում են հարցին լուծում տալ:
Մեր հարցին, թե համայնքի ղեկավարը ինչպես է վերաբերում ստեղծված իրավիճակին, Հարությունյանը պատախանեց. «Համայնքի ղեկավարը նշում է, որ ինքը ընտրված մարմին է, այն էլ` մեծամասնությամբ, և որ կարևորն է՝ ժողովուրդն է իրեն ընտրել»:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու անդամ Էդուարդ Շաբոյանն ասաց, որ գյուղը բաժանվել է 2 հակամարտող կողմերի: Ըստ նրա`ավագանու անդամները 5-ն են, որից 3-ը, անձնական շահերից ելնելով, պահանջում են Հարությունյանի հրաժարականը:
«Մենք ավագանու կազմակերպությամբ, համայնքապետի խորհրդով ստորագրահավաք ենք կազակերպել, 199 մասնակցից մի ժամվա մեջ մենք հավաքել են 115 ձայն, բացառությամբ այն մարդկանց, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս, բայց ևս պատրաստակամ են Հարությունյանին աջակցելու:
Շաբոյանի խոսքով`3 ավագանիները, ովքեր պահանջում են համայքապետի հարաժարականը, ընտրվել են այն թեկնածուի կողմից, որը մի քանի անգամ թեկնածություն է դրել, սակայն չի անցել: Դրանից հետո էլ սկսվել է լարվածությունը: Ըստ նրա`գյուղի 80 տոկոսը կողմ է Հարությունյանին, միայն 4-5 տուն են դեմ` ավագանու անդամների գլխավորությամբ:
«Հարությունյանը ավագանու նիստ բազմիցս է հրավիրել, բայց իրենք չեն եկել, գալու դեպքում էլ բոյկոտել են նիստերը: Հիմա էլ ամեն ինչ անում են՝ գյուղի անդորրը խանգարելու համար, երեկ էլ գյուղապետարանի աշխատողների հետևից դուռր կողպել են, որ մարդ չմտնի գյուղապետարան: Բողոքի ցույցի ժամանակ էլ հարևան գյուղերից են ժողովուրդ հավաքում բերում` ցույց տալու, թե ժողովրդի մեծամասնությունը դեմ է գյուղապետին, բայց դրանք մեր գյուղացիները չեն:
Խոսելով հացադուլ անող գյուղացու մասին` Շաբոյանը ասաց. «Ատոմ Մկրտչյանի հացադուլը շարունակվում է, բայց ես չգիտեմ՝ հացադուլ է, թե նստացույց»:
Ավագանու անդամ Գոհար Գալստյանի խոսքով էլ գյուղապետը 30 տարվա ընթացքում ոչինչ չի արել: «30 տարվա ընթացքում գյուղի էղածը կերել է, հողով ջրով յուրացրել է, 10 ամիս է` վերընտրվել է գյուղապետ, բայց ոչ մի նիստ չի հրավիրել, որ մենք էլ մտածեինք՝ գնայինք կամ չգնայինք»:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստորագրահավաքի ժամանակ 115 կողմ ձայն հավաքվել, Գալստյանը պատասխանեց, որ դրանք գյուղի փարոսառուներն են և ճարահատյալ ստորագրել են:
«Հացադուլ անող գյուղացուն գյուղապետն է դրդել հացադուլի, հենց հազարից մի անգամ հրավիրած նիստի օրը: Խեղճ մարդը, տեսնելով, որ էլ ճար չկա, ասեց` հրաժարական չտալու դեպքում հացադուլ է անելու: Քանի օր է՝ հացադուլ է անում Մկրտչյանը, բայց ոչ մեկի պետքը չի, մենակ կեղծ տեղեկություններ է տարածում, թե թաքուն հաց է ուտում, բայց այդպես չէ, 24 ժամ ոստիկանները հսկում են տարածքը»- հավելեց Գալստյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT