Երևան
12 °C
Երեկ՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր քննարկվում․ թեկնածուն իրավաբան Գոռ Հովհաննիսյանն էր, որին առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն, ինչպես եւ սպասվում էր, Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավոր․ 75 պատգամավոր դեմ քվեարկեց, 24-ը՝ կողմ։
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը մինչ այս ընտրությունը հանդիպումներ էր ունեցել խորհրդարանական երեք խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի եւ «Իմ քայլ»-ի պատգամավորների հետ։ Երեք խմբակցություններն էլ հիմնականում դրական էին որակել այդ հանդիպումները, ինքը՝ Գոռ Հովհաննիսյանը, եւս գոհ էր։
Բայց ընտրության այսօրվա ելքն ամենեւին անսպասելի չէր։ «Իմ քայլը» խմբակցությունը մեկ անգամ չէ, որ ակնարկել էր՝ իրենց համար առավել ընդունելի թեկնածու է Վահե Գրիգորյանը, որի թեկնածությունը, սակայն, Արմեն Սարգսյանը չէր ներկայացրել խորհրդարանին։
Ընտրությունից առաջ Գոռ Հովհաննիսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլ»-ի պատգամավորները իրենց մտահոգությունները հայտնեցին վերջինիս ներկայացրած փաստաթղթերի ոչ լիարժեքության վերաբերյալ, նշեցին, որ մասնագիտական փորձը չի բավարարում սահմանված ժամկետին, ապա բազմաթիվ հարցեր տվեցին ՍԴ թեկնածուին, այդ թվում՝ մարտիմեկյան իրադարձություններին սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ եւ այլն։
Գոռ Հովհաննիսյանն ինքն էլ մեր զրույցում ասաց, որ ծավալուն այս քննարկումից, «Իմ քայլ»-ի հարցերից արդեն կարելի էր ենթադրել, որ պատգամավորները դեմ են քվեարկելու։
ՍԴ թեկնածուից հետաքրքրվեցինք՝ «Իմ քայլ»-ի հետ փակ հանդիպմանը նույն հարցերը չէի՞ն հնչել, անսպասելի՞ էին, Հովհաննիսյանն ասաց, որ հարցերի բնույթը հիմնականում նույնն էր, բայց իր համար անհասկանալի էր՝ ինչու արհեստականորեն բարձրացվեց մասնագիտական փորձառության խնդիրը․
«Ես ասացի, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բայց տպավորություն ստացա, որ ոչ մի պատգամավոր չէր ուզում նայել դրանք։ Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որն էլ հիմնականում մատնանաշում էր այդ «խնդիրը», ընդմիջման ժամանակ հաշվեց եւ տեսավ, որ բավարարում է, բայց ընդմիջումից հետո կրկին հայտարարեց, որ չեն բավարարում։ Դա ինձ համար անհասկանալի էր»։
Հովհաննիսյանը նշեց, որ ՍԴ դատավոր չընտրվելն իր աշխատանքային գործունեության հետագա ընթացքում ամենեւին էլ սեւ բիծ չի լինելու, քանի որ ԱԺ-ում քաղաքական նպատակահարմարությամբ են կայացվում որոշումները, եւ դա նորմալ է։
Փաստաբանն ասաց, որ վերադառնալու է Գերմանիա, քանի որ դեռ աշխատանքային պայմանագրեր ունի, սակայն չի բացառվում, որ կվերադառնա Հայաստան եւ կփորձի այլ հնարավորություն օգտագործել՝ իր մասնագիտական գիտելիքներով Հայաստանում սահմանադրական իրավունքի ոլորտը զարգացնելու համար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ, որը եւ բարձրաձայնեց Գոռ Հովհաննիսյանի մասնագիտական փորձառության վերաբերյալ խնդիրը, մեր զրույցում ներկայացրեց, որ Հովհաննիսյանը խառնում է երկու հասկացողություն․ պայմանագրի ժամկետ եւ աշխատանքային ժամկետ․
«Պայմանագրային ժամկետները չեն արտացոլում իր մասնագիտական աշխատանքային փորձառությունը»։
Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի ելույթին եւ պատասխաններին՝ դրանք Նիկոլայ Բաղդասարյանին եւ շատ այլ պատգամավորների առանձնապես չեն բավարարել․
«Ինձ համար զարմանալի էր Մարտի մեկի վերաբերյալ իր պատասխանը։ Եթե հիշում եք, հարցին, թե ինչ էր մտածում 2008-ի այդ իրադարձությունների ժամանակ, նա պատասխանեց՝ առաջինը մտածեցել է իր բարեկամների մասին։ Կարծում եմ՝ կոռեկտ չէր պատասխանը՝ հաշվի առնելով պաշտոնը, որին հավակնում էր»։
Մեր դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, եւ գուցե դրա համար Հովհաննիսյանը կոնկրետ պատասխան չի տվել, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց, որ ընդունում է՝ քաղաքական պատասխաններ չպիտի լինեն, բայց ինքը խնդիր է տեսնում այդ պատասխանների ձեւի եւ բովանդակության մեջ։
Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Գոռ Հովհաննիսյանի չընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը կարո՞ղ է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քանի որ վերջինս, փաստացի, արդեն նոր թեկնածու է դառնում։ Պատգամավորը պատասխանեց, որ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ օրենքի ձեւակերպումը չի կարող նեղացնել Սահմանադրության այն պահանջը, որը տրված է նախագահին, թե կոնկրետ ինչ թեկնածու չի կարող առաջադրել, ուստի՝ այո՛, նախագահը Վահե Գրիգորյանի թեկնածությունը կարող է առաջադրել։
Ի դեպ, ընթացակարգի եւ օրենսդրության համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում, ապա լիազոր մարմինը, այս դեպքում՝ նախագահը, մեկամսյա ժամկետում նոր թեկնածու է առաջադրում։
Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էին երեք փաստաբաններ՝ Գոռ Հովհաննիսյանը, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը եւ Մարտին Մանուկյանը։ Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն ՀՀԿ-ն տապալել էր այդ ընտրությունը, Վահե Գրիգորյանն էլ չէր ընտրվել։
Այս անգամ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը՝ հղում անելով ՍԴ մասին օրենքին, ըստ որի ՍԴ դատավոր չընտրելու դեպքում նախագահն առաջադրում է ՆՈՐ թեկնածու, իսկ Վահե Գրիգորյանը տվյալ պահին նախկին թեկնածուն էր։ Արդեն Գոռ Հովհաննիսյանին չընտրելուց հետո Վահե Գրիգորյանը կրկին նոր թեկնածու է։ Հարց է՝ Արմեն Սարգսյանն այս անգամ կառաջադրի՞ նրա թեկնածությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT