ՀՀ առաջատար մարմնամարզիկները չգիտեն՝ որտեղ են մարզվելու, երբ սկսվի իրենց դպրոցի վերանորոգումը

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամները շատ ուրախ են, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը վերջապես հիմնանորոգվելու է: Մյուս կողմից, սակայն, չգիտեն՝ որտեղ են մարզվելու այդ ընթացքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նա ընդգծեց, որ 2019 թ. շատ կարեւոր է, քանի որ նախաօլիմպիական է, բայց իրեն խոսակցություններ են հասել, որ դա կարող է սկսվել ամռանն ու տեւել 1 տարի:

«Շատ ուրախ ենք, բայց հետո մտածել տվեց՝ որտեղ ենք պարապելու: Կոնկրետ օր չկա, բայց լսել եմ, որ մինչեւ 1 տարի կարող է տեւել: Նախաօլիմպիական տարի է՝ շատ կարեւոր տարի, որտե՞ղ ենք պարապելու: Շահինյանի դպրոցը կա, բայց այնտեղ հենացատկը հնարավոր չէ, Արթուր Դավթյանի նման տղայի համար մահացու կլինի: Նժույգը կարող ենք, օղակները յոլա կարող ենք տանել: Հենացատկը հնարավոր չէ: Երեւի օլիմպիական կոմիտեին դիմեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, բացի այդ, չգիտեն՝ որտեղ են տեղավորելու դպրոցի գույքը:

Սերոբյանը նշեց, որ այնուամենայնիվ իրենք չեն ցանկանում խնդրել հետաձգել վերանորոգումը, որպեսզի հանկարծ հետագայում ինչ-ինչ պատճառներով չչեղարկվի: Մասնագետը նաեւ տեղեկացրեց, որ, երբ նոր դահլիճ ունենան, պատրաստվում է Ազարյանի 90-ամյակին նվիրված միջազգային մրցաշար անցկացնել: Արդեն մի քանի երկրների ներկայացուցիչների հետ պայմանավորվել է:

Մարզիչն ամփոփեց նաեւ 2019 թ. Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 10-14-ը Լեհաստանում՝ Շեցինում, կայացած ստուգատեսից իրենք վերադարձել են 1 մեդալով: Օղակների վրա բրոնզ է նվաճել Վահագն Դավթյանը: Արթուր Դավթյանն էլ 8-րդ տեղն է գրավել բազմամարտում: Սերոբյանն ընդհանուր առմամաբ գոհ է, բայց ընդգծում է, որ եզրափակիչ անցնելու դեպքում մեդալներ կարող էին նվաճել նաեւ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը (առաջինը նժույգթափերում, 2-րդը՝ հենացատկում), իսկ Արթուր Թովմասյան էլ օղակների եզրափակչում մոտ էր ոսկե մեդալին, բայց սխալ վայրէջքի պատճառով 7-րդ տեղով ավարտեց:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ, բայց ավելի շատ հնարավորություններ ունենք: Եզրափակչում Մերդինյանը եւ Դավթյանը կարող էին մեդալակիր դառնալ: Այնպես չէ, որ լուրջ էր, բայց ամեն դեպքում պատճառ էր, որ թռիչքը հետաձգվեց 1 օրով (խմբ. մարզիկները դրա պատճառով 2 գիշեր չեն քնել), իսկ մրցումներում դա մեծ խնդիր կարող է առաջացնել: Մեդալ ունեցանք, գոհ եմ, ապրի Վահագնը: Առաջին օրն էլ, 2-րդ օրն էլ արեց իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակով: Թովմասյանը բաց թողեց ձեռքից, եթե վայրէջքի ժամանակ քայլ չաներ, առաջին տեղը կզբաղեցներ»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությունում, բացի մեդալից, ՀՀ հավաքականը նաեւ ամռանը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի 2 ուղեգիր է նվաճել՝ Վահագն Դավթյանը օղակներում, Արթուր Դավթյանը՝ բազմամարտում: Եթե Ռուսաստանի հավաքականն օղակներում մասնակից չներկայացնի, շանս կարող է ստանալ նաեւ Արթուր Թովմասյանը:

Եվրոպայի առաջնությունից հետո ՀՀ հավաքականը նախատեսում է հավաք անցկացնել Եվրոպական խաղերից առաջ: Մայիսին էլ Սանկտ Պետերբուրգում մրցաշար կա, որին մասնակցելու են բազմամարտիկները: ՀՀ-ն կներկայացնեն Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2072 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ