45-ամյակն՝ անհասցե. նախարարները փոխվում են, խոստումները՝ մոռացվում

Ուղիղ մեկ ամսից լրանում է Մնջախաղի պետական թատրոնի 45-ամյակը: Վերջին 15 տարում պարբերաբար թատրոնի տնօրինությանը խոստանում են, որ ահա այս տարում կունենաք ձեր շենքը ու այլեւս ստիպված չեք լինի տարածք վարձակալել Պարոնյան թատրոնում, սակայն նախարարները փոխվում են, իսկ խոստումները՝ մոռացվում: Վերջին անգամ 2018 թվականին էր թատրոնին խոստացվել նոր շենք, հոբելյանական 45-ամյակը նոր շենքում էին դիմավորելու, սակայն, ինչպես Ժիրայր Դադասյանն է ասում, նա արդեն չէր էլ հավատացել:

2018 թվականի նոյեմբերի 19-ին մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին էր ներկայացրել թատրոնի տեղակայման հերթական տարբերակը: Թատրոնի համար առաջարկվող շենքը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների եւ դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված է եղել Հանրապետական զինկոմիսարիատը:

Դադասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Լիլիթ Մակունցի հեռանալուց հետո որեւէ տեղեկություն չունի, եւ հայտնի չէ՝ կես տարի առաջ տված բանավոր պայմանավորվածությունը օրենքի ուժ կստանա՞ թե՝ ո՛չ, չնայած՝ պաշտոնական հայտարարություն է արվել: Եվ որքան էլ մտահոգիչ է թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի համար, թատրոնի անհասցե դեգերումները դեռ շարունակվում են:

Թատրոնի տնօրենը հայտնեց, որ փետրվար ամսին ՊՆ-ից մարդիկ են գնացել եւ իրենց զբաղեցրած տարածքը ուսումնասիրել, հարց ու փորձ արել, սակայն թատրոնի տնօրենը չգիտի, թե դա ինչի համար է արվել, քանի որ ոչ մի նոր որոշում կամ առաջարկ այցին չի հաջորդել:

Նախքան Մոսկովյան 5 հասցեն նախարարությունը թատրոնի տնօրինությանը մի քանի առաջարկ էր ներկայացրել, սակայն դրանք Դադասյանի սրտով չէին եւ ըստ տնօրենի՝ մնջախաղի թատրոնին խիստ անհամապատասխան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2796 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս