Երևան
12 °C
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացվող ծրագրի շրջանակում Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ուսանողները մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ն ուսումնական այցով գտնվում էին Հայաստանում, հայտնում են IDeA հիմնադրամից:
2018թ․ դեկտեմբերին IDeA-ն հայտարարել էր ESMT բիզնես դպրոցի հետ համագործակցության մեկնարկի մասին, ըստ որի ծրագրերի կառավարման մասնագիտացում ստացող ուսանողները ներգրավվել են Գյումրիում IDeA-ի կողմից իրականացվող «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման նախագծում։
Զբոսայգու վերակառուցման գաղափարն արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն բոլոր երկրներին ու ազգերին, որոնք 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք են մեկնել Հայաստանին։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Բարեկամության» զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։
IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները մեկ շաբաթ անցկացնել են Գյումրիում, այցելել քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, շրջել «Բարեկամության» զբոսայգում, եղել քաղաքային շուկայում, հանդիպել Գյումրիի երիտասարդների, ճարտարապետների, վարպետների, քաղաքի ձեռներեցների ու խոստումնալից ստարտափերի հեղինակների հետ։ Այցի արդյունքներով ուսանողները կմշակեն ու IDeA-ին կառաջարկեն բիզնես գաղափարներ ու լուծումներ «Բարեկամության» զբոսայգու հայեցակարգի համար։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Գյումրի այցելած ուսանողների խոստումնալից գաղափարներին, որոնք կլրացնեն մեր հիմնադրամի կողմից արդեն արված աշխատանքները և կամբողջացնեն այգու հայեցակարգը», - նշում է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
ESMT դպրոցում սովորող, ազգությամբ պակիստանցի Սայեդ Ահմադ Նամիրն առաջին անգամ է Հայաստանում։ Նա տպավորված է գյումրեցիների հյուրընկալությամբ։
«Առաջինը, ինչն ինձ տպավորեց Գյումրիում, մարդկանց հումորն էր և հյուրընկալությունը։ Մարդիկ բարի են, բաց են զբոսաշրջիկների առջև։ Տեղացիների հետ մեր հանդիպումներից մեզ համար պարզ դարձավ, որ նրանք ցանկանում են մասնակցել քաղաքի վերափոխմանը։ Հուսով եմ, որ մեր այցի արդյունքում պատրաստվելիք ուսումնասիրությունն օգտակար կլինի զբոսայգու բիզնես մոդելի ձևավորման համար»,- ասում է Սայեդ Ահմադ Նամիրը։
Նիգերիացի ուսանող Մուջահիդ Աբդուլլային էլ նշում է, որ ինքն ու իր ընկերները փորձելու են գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ «Բարեկամության» զբոսայգում կմիահյուսվեն Գյումրիի արվեստը, պատմությունը, տեխնոլոգիաները, նորարարությունը, սոցիալական ձեռներեցություն ու փոքր և միջին բիզնեսը։
«Զբոսայգին պետք է մի վայր դառնա, որը կներկայացնի Գյումրին՝ իր ամբողջ ներկապնակով ու ինքնությամբ։ Մեր գաղափարներով մենք պետք է ցույց տանք, որ քաղաքն ունի աշխույժ երիտասարդություն, որը հավատում է իր քաղաքի վերածննդին ու ապագային»,- ասել է Մուջահիդ Աբդուլլային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍա չուլանապետերի ու նրանց սիրելի Սերժիկ-Ռոբիկի կառավարման դեմքն է. Չախոյան
Պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ը, մարդկանց սպանելը պոռթկում էր. ինչքա՞ն կարելի է սպառնալ. Սիմոնյանը՝ Մարգարյանին
Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր, ցավով պիտի տեղեկացնեմ, որ ամեն ինչ որոշված է. Ալեքսանյան
550 վանաձորցի մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման 35-րդ հանդիպմանը. լուսանկարներ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տարեդարձի կապակցությամբ
Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան
Կրակել են Երևանի թիվ 13 դպրոցի ուղղությամբ
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Մի անգամ էլ կարդացեք Սուրբ գիրքը, ոնց որ լավ չեք հասկացել՝ ով եք. Մեհրաբյանը՝ հոգևորակններին
Վաշինգտոնում մեղուներ տեղափոխող բեռնատար է շրջվել. 250 միլիոն մեղու դուրս է թռչել փեթակներից. տեսանյութ
Ընթերցանությունը գիտելիքների, հմտությունների ու արժեհամակարգի ձևավորման ամենակարևոր ճանապարհն է. ԿԳՄՍ նախարար
430 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր. Ավանեսյանը հյուրընկալել է ցրված սկլերոզ ունեցող շահառուներին
Կրթվելը նորաձև է Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Գերմանիայում սպորտային ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների. ինչ է քննարկվել
ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքը չընդլայնելու վերաբերյալ Ռուսաստանի պահանջը
Նախագահի նստավայրում մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում է կայացել. լուսանկարներ, տեսանյութ
«Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն». տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը
Քանի՞ նման գրառում կգտնեք ընդդիմադիրների էջերում. Հարությունյանը վերահրապարակել է իր 2016-ի գրառումներից մեկը
Ընթանում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ արտագնա աշխատաժողովը
Էդմոն Մարուքյանը հայհոյել է իր հրապարակումը մեկնաբանած քաղաքացուն
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն
Կիրիլի հոգեզավակները սուրբ չեն, մերժում եմ ՀԱԵ սուրբ եկեղեցին զավթած Գարեգինին և նրա ավազակախմբին. Վարդանյան
Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու մասին «հետաքննությունը» կեղծ է
Սիանի թանգարանային համալիր այցելած 30-ամյա տղամարդը նետվել է պեղված փոսը, կոտրել «Տերակոտե բանակի» երկու արձան
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Սա տարածք է, որը ժամանակին ծովի հատակն էր. Կասպից ծովի հյուսիսում նոր կղզի է հայտնաբերվել. լուսանկար
Ուկրաինայի Սումիի մարզում ընդլայնվել է պարտադիր տարհանման գոտին. ևս 11 գյուղական բնակավայր է ավելացել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT