«Հենց քուչի մեջն էլ մորթեք». Երեւան քաղաքի դատախազը հրապարկեց քրեական հեղինակությունների գաղտնալսումները

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը:

Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով: Բացի այդ դատարանը գտել է, որ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ՝ մասնավորապես ձայնի նմուշ ձեռք բերելու նպատակով, այսինքն՝ քողարկված այլ գործողություն է դիտել եւ դրա հիման վրա հետագայում ստեղծված տվյալները եւ դրա հիման վրա իրականացված փորձաքննության եզրակացությունը ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց եւ հանել ապացուցողական զանգվածից: Դատարանը գտել է նաեւ, որ ձեռք բերված փաստական տվյալները, ապացույցները, այդ թվում նաեւ իր կողմից անթույլատրելի ճանաչված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները բավարար չեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավոր ճանաչելու համար եւ բացի այդ նաեւ Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի մասով փաստարկել է դատարանը, որ մեղադրանքի ձեւակերպումը արդարացի չէ, ընդհանրական է հետեւաբար չի կարող հիմնավոր ճանաչվել: Նշենք, որ հենց այս ապացույցները ըստ էության կարեւոր նշանակություն ունեն գործի համար: Դրանցում գործով տուժող Մուշեղ Մուշեղյանի սպանությունից առաջ ամբաստանյալների միջեւ հեռախոսային խոսակցություններ են, այդ թվում քրեական հեղինակություն Զապի եւ Բանգլադեշցի Վիրաբիկի մասնակցությամբ:

Այսօր իր բողոքում Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ թեեւ քրեական դատավարության օրենսգիրքը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն իբրեւ առանձին ապացույց չի սահմանում՝ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն, այդ տվյալները համարվում են ապացույցներ: Բաղդասարյանն ասաց, որ դատարանն իր դիրքորոշումը հիմնավորելու համար մեջբերել է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը: Դատախազը նկատեց, որ տվյալ որոշումը այլ խնդրի է վերաբերում: Ըստ դատախազի՝ դատարանը հիշյալ որոշումն օգտագործել է՝ միայն իր կայացրած դատական ակտը հարստացնելու եւ տպավորություն ստեղծելու համար: «Ակնհայտ է, որ հեռախոսային խոսակցությունների արդյունքները ապացույց են եւ դատավճռի տեսանկյունից զարմանալի է այն հանգամանքը, որ նույն դատարանը նույն կազմով մեղադրական դատավաճիռ է կայացրել՝ հիմք ընդունելով նաեւ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները այլ գործով»,- նկատեց Երեւան քաղաքի դատախազը: Դատավոր Մարաբյանի հարցին՝ հիշյալ գործը սույն գործից առաջ է քննել, թե՝ հետո, դատախազը պատասխանեց՝ առաջ: Մարաբյանի մյուս հարցին՝ կարո՞ղ էր դատավորը փոխել իր դիրքրոշումը, հետայսու ղեկավարվել այս նոր մոտեցմամբ, Բաղդասարյանը դրական պատասխան տվեց՝ միաժամանակ հավելելով, որ դատավորը առնվազն պետք է պատճառաբաներ, թե ինչու է շեղվել դրանցից:

Դատախազն անդրադառնալով «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների թույլատրելիության մասին դատարանի դիրքորոշումներին, նշեց, որ անհասկանալի է, թե դատարանն ինչպես է որոշել, որ այդ միջոցառումն իրականացվել է հատկապես նմուշ ստանալու նպատակով, այն դեպքում, երբ քրեական գործով հանցագործության կատարման մի շարք հանգամանքներ, այդ թվում նաեւ ըստ մեղադրանքի տրամաբանության հանցանք կատարած մի շարք անձինք պարզված չեն: «Դատարանը գտել է, որ այն իրականացվել է ձայնի նմուշ ստանալու եւ դա հետազոտության ուղարկելու համար, սա ոչնչից վերցված ենթադրություն է, այդ միջոցառումն իրականացվել է այն նպատակով, որի համար կարող է ծառայել»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում եւ «Ներքին դիտում» գործողությունների արդյունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը անհիմն ու անօրինական է:

Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել  հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց: Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել: Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:

«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է Պետրոս Իսրայելյանը եւ դրական պատասխան ստանում: «Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան...», «նենց ես ծեծում, որ հիվանդանոց էթա էլի, այսինքն», «դրան պիտի բիտեքով ծեծեք որպես թշնամու», «ընգեր, պա բռատսկի մորթում եք»,- ասում է Ալիկ Բանդուրյանը, ինչին ի պատասխան Իսրայելյանն ասում է՝ «մեր սաղի համար ենք տփում»: «Գեղամ, բայց ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն, էլի»,- զգուշացնում է Բանդուրյանը: Պետրոս Իսրայելյանն էլ հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են՝ նշելով, որ իրենց մոտ համ դուբինկա կա, համ լապատկի կոթ «Բիտեքով ասա ոտքերը ջարդեք, Գեղամ, լավ ջիգյարով...»,- հավելում է Ալիկ Բանդուրյանը: Հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը դեպքից հետո զգուշացրել է, թե «շնական տասովկա է լինելու… չասեք, որ դեմից ծեծել եք»:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հիմնավորումները անավարտ մնացին՝ դատարանը այլ գործով ծանրաբեռնված էր:

Դատախազն իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30015 դիտում

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ

ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ

Սահմանադրության նոր տեքստը ամբողջությամբ պատրաստ չէ, խորհուրդն առաջիկայում նիստ կհրավիրի. Գալյան

Երևանում տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում 15 հազար դրամ տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կասենք՝ մենք եկել էինք, մի երկու կոպեկ փող տուր. Սիմոնյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հովիկ Աղազարյանին կոչ արեցին վայր դնել մանդատը

Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ-ի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, հանձնաժողով կստեղծվի․ Կոնջորյան

Կա նախաձեռնված ավելի քան տասնյակ վարույթ, առնվազն 10-ի դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. Խուդաթյան

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հովիկ Աղազարյան անունով մարդն էլ դաշնակցական թերթի արտահոսքի անցքն է եղել․ Ալեքսանյան

Տեռորիստների պլանի համաձայն՝ գրոհային քոմենթչիները անցել են գործի. Ալեքսանյան

Բնակապահովման հավաստագիր է ստացել ԼՂ-ից տեղահանված շուրջ 1600 ընտանիք, այժմ ծրագիրը փոփոխվել է. Մկրտչյան

Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են տալու, վերադարձնեն ՀՀ ժողովրդին․ Սիմոնյան

Չբերեց բախտը Բագրատի, չկարողացավ գյուլլել ՀՀ քաղաքացիներին․ Նարեկ Գրիգորյան

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրի մասնագետներ. նախարար

Նամակներ եմ ստացել ՀԷՑ-ի աշխատողներից, պնդում են՝ իրենց ուզում են տանել միտինգների․ Հակոբյան

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Կիրկորովն ու Սոբչակը․ ՀՀ-ի դեմ սուտ մատնություն է տալիս․ Եղոյան

Գուցե հաջորդ հաջողության պատմությունը քոնն է. շտապի´ր դառնալ Amio Era ծրագրի մասնակից

ԶՊՄԿ-ն այս շաբաթ ՀՀ պետական բյուջե վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին. վարչապետ

Վարչապետի խոսնակն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

ՀԷՑ-ի հաշվիչների մատակարարները փոխկապակցված են, սեփականատերը հենց «Տաշիր գրուպ»-ն է․ Վարդանյան