Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահի կից նկուղում անցած տարի նոյեմբերին տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:
Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Այս փուլում հարցաքննվում են գործով անցնող վկաները: Այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արման Հարությունյանը: Նա նշեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալներից Գեղամին (Պետրոս Իսրայելյանին), ով իր ընկերոջ՝ Գոռի հայրն է, ճանաչել են ուսանողական տարիներից, նորմալ հարաբերությունների մեջ են գտնվում: «Գեղամ ո՞ւմ նկատի ունեք»,- հետաքրքվեց դատավորը, «Գեղամին, էն որ ակնոցներով նստած ա»,- պատասխանեց վկան՝ ցույց տալով ամբաստանյալի աթոռին նստած Պետրոս Իսրայելյանին: Դատավորը եւես մեկ անգամ ճշտեց. «Պետրոս Իսրայելյանի՞ն նկատի ունեք», վկան պատախանեց, որ նրան ճանաչում է ոչ թե որպես Պետրոս Իսրայելյան, այլ՝ որպես Գեղամ : «Այդ օրը ես ու Արսենը...»,- այսպես սկսեց դեպքի մասին պատմել վկան, երբ հանկարծ դատավորը նրան ընդհատեց եւ ճշտեց, թե այդ օրը ո՞ր օրն էր: «Կոնկրետ չեմ հիշում, ինչ-որ տոն չի եղել, որ մոտս ցուցում անեմ, ձմեռ էր, ցուրտ էր»,- ասաց վկան: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին: Վկա Արման Հարությունյանը պատմեց, որ դեպքի օրն իր ընկերոջ՝ Արսենի հետ գնացել են Գեղամին տեսնելու՝ նպատակ ունենալով նաեւ օգտվել Գեղամին պատկանող վարսավիրանոցի ծառայություններից:
«Շենքի դիմաց շքամուքտի մոտ (նշենք, որ գեղեցկության սրահը երկու մուտք ունի,-հեղ.) մարդիկ կային հավաքված, ներքեւում տեսա Գոռին, այնտեղ էր նաեւ Արամիկը, Գեւորն, ով մի անծանոթի հետ վիճաբանում էր: Անծանոթը (սպանված Մուշեղ Մուշեղյանին,- հեղ.) Գեւորին սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս ասելով՝ ինձնից ով կարա փող ստանան: Գեւորը փորձում էր նրան կարգի հրավիրել: Էդ ժամանակ անծանոթը ատրճանակը հանեց ու կրակեց Գեւորի վրա: Գեւորիկն էդ պահին դանակը հետեւից հանեց ու փաթաթվան իրար, ձայներ հնչեցին՝ տղեք էսի բայեվոյա կրակում, մենք էլ կյանքներս էինք ուզում փրկել, փախել ենք: Մնայինք էնտեղ, մեռնեի՞նք, որ վախը մտնում է մեջդ, քերելով էլ պիտի հելնես»,-պատմեց վկան՝ հայտնելով, որ սենյակում մոտ 7-10 մարդ կար,եւ ինքը այդ խոսակցությունից հասկացել է որ ինչ-որ գումարային հարցերի շուրջ են վիճում: «էդ պահին չէի գնացել մարդ հաշվելու»,- ասաց նա: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հարցին, թե Պետրոս Իսրայելյանին տեսե՞լ է այդտեղ, վկան ասաց, որ նկատել է, բայց չի հիշում որտեղ:
Վկայի հիշելով՝ հայհոյելուց հետո անծանոթը կրակել է Գեւորգի վրա, ով էլ իր հերթին դանակով հարվածել է անծանոթին: «Դանակը չեմ կարող ասել մետաղ էր, թե պլաստմաս: Ակնթարթներ է տեւել, անծանոթն անկանոն կրակում էր»,- պատասխանեց վկան:
Դատախազի հարցին, արդյո՞ք Գեղամը չէր փորձում միջամտել, վկան պատասխանեց, որ չի տեսել: Մյուս հարցին, թե ինչ-որ մեկը փորձել է մոտ գալ վիճաբանողներին, Արման Հարությունյանն ասաց. «Անկանոն կրակոց էր, էդ պահին ամեն մեկն էլ կարար դառնար քյոռ գլուլլի բաժին, եթե մարդու ձեռքում զենք կա, ո՞վ ա գժվել մոտ գնա»: Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե սենյակում մահակներ, բահի կոթեր, երկաթներ նկատե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց: Հարցին, իսկ ի՞նչ էր անում իր հետ վարսավիրանոց գնացած Արսենը, վկան պատասխանեց, որ նրան տեսել է վազելուց: Պաշտպանի հարցին՝ տարածքն այնքան մեծ էր, որ կարող էին վազել. «Տարածքում չէին կարա վազքի մրցույթ կազմակերպեին»,- այսպիսի պատասխան տվեց Հարությունյանը: Մեղադրող դատախազ Քյարամյանի հարցին, թե մոտավոր քանի քառակուսի մետր էր սենյակը, փոքր է՞ր , թե՞ ոչ, վկան հեգնական պատասխան տվեց. «Ռեմոնտը ես չեմ արել»: Ի պատասխան դատախազն ասաց, որ դա պարզից էլ պարզ է, որ սենյակի վերանորոգումը վկան չի արել:
Նշենք, որ այս գործով, որպես վկա էր ներգրավված նաեւ Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանը: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը կողմերին առաջարկեց ծանուցել նաեւ այս վկային, սակայն Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրեց, որ Արա Վարդանյանը մահացած է: Նշենք, որ դատարանում հիշյալ վկայի մահացած լինելու փաստը հաստատելուց հետո, կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:
Մեր տեղեկություններով, Ճվճվ Արոն մոտ հարաբերությունների մեջ է եղել դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ. նա նույնպես ֆինանսական խնդիրներ է ունեցել Չարբախցի Գեղամի հետ:
Դատարանն այսօր որոշեց հիշեցում ուղարկել ոստիկանություն, գործով վկա Դավիթ Հախանումյանին բերման ենթարկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դավիթ Հախանումյանը քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով կալանավորված Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանի եղբայրն է:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին:
Հ.Գ. Ի դեպ, այս գործը լուսաբանելիս Նորատուսցի Ալիկից եւ Չարբախցի Գեղամից պարբերաբար երկու կրկնվող լուսանկար ենք հրապարակում, քանի որ դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել վկա Արման Հարությունյանի լուսանկարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT