Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Պետական վերահսկողության ծառայության պետ, մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն քննարկման փուլում է:
Պաշտպանական կողմը միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, եւ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն:
Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակա աշխատակիցների՝ Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում: Ազգային անվտանգության ծառայության կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի: Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպաններն էլ պնդում են, որ գործը կարված է ու սարքված:
Նշենք, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կազատվի կալանքից:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանը կալանավորվել էր փետրվարի 27-ին, կալանքի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 25-ին:
Այս գործով բացի Ադյանից փետրվարին կալանավորվել էին նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանք նույնպես ազատ են արձակվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ազատման պատճառը Սանասարյանի դեմ տված ցուցմունքներ են, ինչը, սակայն, դեռ ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում:
Սանասարյանը չի հերքել, որ քրեական գործի շրջանակում ինքն ու Սամվել Ադյանը առերեսվել են: Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք նաեւ, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ:
- Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ:
- Ի՞նչ հանգամանքերի մասին է խոսքը:
- Խոսքը վերաբերում է նրան, որ երբ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավեցին, նրա նկատմամբ ընտրեցին խափանման միջոց ստորագրություն, 7 օրվա ընթացքում նրանք պետք է որոշեին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը, մինչդեռ այնպիսի շտապողականություն էր դրսեւորվում, որ էլ որեւէ հանգամանք նշանակություն չուներ վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչ պատրաստ էր, մեղադրանքի ծավալուն որոշումը արդեն թղթապանակում դրված էր եւ իրենք անտեսեցին, որ մենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպաններս, միջնորդություն ներկայացրինք վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որոնք նաեւ հստակ ապացույց էին եւ նման պայմաններում չէր կարող Սանասարյանին մեղադրանք առաջադրվել: Բացի այդ, այլ ապացույցներ նույնպես ներկայացրինք, բայց դրանք ուղղակի շպրտվեցին մի կողմ:
- Վկաները ՊՎԾ աշխատակիցնե՞ր էին:
- Այո, նաեւ: Այսինքն՝ ակհայտ էր մեզ համար, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա եւ քննություն անել էլ չեն ցանկանում, այսինքն՝ միակողմանի, միայն որպեսզի ցուցմունքներ կորզեն ինչ-որ անձանցից եւ դրանով բավարարվեն: Բայց այն, որ Սանասարյանն էլ իր ապացույցները ուներ ներկայացնելու դա անտեսվում էր, ուղղակիորեն մի կողմ էր շպրտվում:
- Կասկածանք առաջադրելուց հետո 7 օրվա ընթացքո՞ւմ են մեղադրանք առաջադել, թե՞ անմիջապես հետո:
- Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն են մեղադրանք առաջադրել: Ժամը 17:00-ին գնացել ենք քննչական, ժամը 00:05-ին մեղադրանք են առաջադրել:
- Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից:
- Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց:
- ՊՎԾ-ն ստուգումներ օրինակ ԱԱԾ-ում կատարե՞լ էր, կամ պատրաստվո՞ւմ էր սկսել:
- Գիտեք, օրենքով նախատեսված է եւ կարող էին ուսումնասիրություն կատարել նույնիսկ ԱԱԾ-ում, սակայն ես տվյալ չունեմ՝ այդ պահին պատրասվում էին, թե՝ ոչ:
- Այդ դեպքում կասկածանքերը որտե՞ղից են գալիս:
- Մի բան փաստ է, որ օրենքով նախատեսված է, որ կարող են իրականացնել, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեին, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ:
- Դուք ասացիք՝ չէին ուզում տեսնել ՊՎԾ պետի պաշտոնում, գուցե ստուգումներ լինեին, այսինքն նախատեսվո՞ւմ էր, որ ստուգում պետք է լինի:
- Տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ:
- Դուք հայտարարություն էինք տարածել՝ նշելով, որ գործը սարքված է, կարված, ԱԱԾ-ի՞ն նկատի ունեիք, ո՞ւմ էր ձեռնտու գործ սարքել:
- Տվյալ պարագայում ԱԱԾ-ն է այս ամենը նախաձեռնել եւ այնտեղ հստակ էր, որ անձինք կան ցուցմունք տվող, երեւում էր նրանց կաշկանդվածությունը եւ մեզ համար պարզ էր, որ որոշակի ուղղորդվածություն կա:
- Ցուցմունքե՞րից է պարզ:
- Այո եւ այն, որ անտեսվում էր մեր ապացույցները եւ այդ հրատապությունը, որ նույնիսկ 7 օր սպասելու ժամանակ չունեին, այն դեպքում, երբ կային ապացույցներ եւ դրանք կարող էին հետազոտվել, ստուգվել եւ գնահատվել:
- Տիկին Պետրոսյան, վկաների հարցաքննելու ձեր միջնորդությունը ի վերջո ի՞նչ ճակատագիր է ունեցել, այն մերժվե՞լ է:
- Այդ միջնորդությունը բավարարվել է, չի մերժվել, բայց արդեն մեղադրանք առաջադրելուց հետո:
- Այսինքն՝ այդ վկաները արդեն հարցաքննվե՞լ են:
- Դեռեւս ես չունեմ նման տեղեկություն, հնարավոր է՝ ծանուցել են եւ հարցաքննել, բայց միջնորդությունը բավարարվել է, սակայն հարցն այն էր, որ նրանք այդ գործողությունները կարող էին ավելի արագ կատարել եւ հարցը չհասեր մեղադրանք առաջադրելու, նամանավանդ երբ երկու աշխատանքային օր ունեին:
- ԱԱԾ-ն նշում է, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ձեզ հայտնի՞ է՝ ինչ ապացույցների մասին է խոսքը:
- Նախաքննությունը գաղտնի է եւ ոչ բոլոր նյութերի ենք մենք՝ պաշտպաններս, տիրապետում: Մեզ հասանելի նյութերից ես կարող եմ ասել, որ բավարար ապացույցներ այստեղ չկային, դրանք ուղղակի մի քանի ուղղորդված, թելադրված եւ ինչ-որ բան խոստանալու դիմաց վերցված ցուցմունքներ են:
Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT