Հայերի համար ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր է, ոչ թե քաղաքական տրիբունա. Սերժ Ավեդիքյան

Ֆրանիսիայում հայտնի դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը քննադատել է վերջին տարիների ֆրանսիացի լիդերներին, որոնք իրենց նախընտրական քարոզչության ընթացքում սպեկուլիացիայի են դիմում Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ։

«Հայերի համար ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է եւ ոչ թե քաղաքական տրիբունա։ Ե՞րբ մենք այս մասին կասենք նրանց»,- գրել է Ավեդիքյանը՝ հրապարակելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա երկու նախորդների՝ Ֆրանսուա Օլանդի եւ Նիկոլյա Սարկոզիի լուսանկարը։

Սերժ Ավեդիքյանը ֆրանսիացի կինոռեժիսոր է, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։ Նրա ծնողները ծնվել են Ֆրանսիայում, նրանք Թուրքիայից փախստականներւ սերունդ են, որոնք վերապրել են ցեղասպանությունը։ 1947թ.-ին Ստալինի պրոպագանդայի ազդեցության ներքո Ավեդիքյան ընտանիքը հայրենադարձվում է խորհրդային Հայաստան, ուր 1955թ.-ին ծնվում է Սերժ Ավեդիքյանը։ Նա ֆրանսիական դպրոց է հաճախել եւ երբ դարձել է 15 տարեկան, ընտանիքը Ֆրանսիա վերադառնալու որոշում է կայացրել։

1976թվականին Սերժ Ավեդիքյանը համախոհների խմբի հետ կազմակերպվել է որպես թատերախումբ, ինչից հետո մի քանի ներկայացում է բեմադրել։ Բացի թատրոնում աշխատանքից՝ նա նկարահանվում էր նաեւ ֆիլմերում։ 1988թվականին շարունակելով իր ստեղծագործական գործունեությունը՝ Սերժ Ավեդիքյանը հիմնվել է սեփական կինոստուդիան։

Տպել
473 դիտում

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

ԵՄ -ն 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում կառավարությունում

Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն. մինչ վերադարձը բուհի դռները չեն բացվի

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք. վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

5 աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը. եւս 20 մեքենա ու մի քանի հազար աղբաման ձեռք կբերվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

Թյորբորն Յագլանդը հաստատել է ԵԽ-ի լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է