Երևան
12 °C
«Զոն» նայողների արտոնությունները, ինչ որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ, այն, ինչ դուք գիտեք, վերացված են: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Զեյնալյանի խոսքով՝ չպետք է զարմանալ այն հանգամանքից, որ բանտերում հայտնաբերվում են բջջային հեռախոսներ, քանի որ աշխարհի տարբեր բանտերում բջջային հեռախոսներ եւ սարքավորումներ հայտնաբերվում են։ Սակայն Հայաստանն այսօր գնում է այն ուղղությամբ, որ քրեակատարողական հիմնարկներում որեւէ բջջային հեռախոս չլինի։
«Գիտեք, որ կոռուպցիոն ռիսկերն այս համակարգում բավականին մեծ են, քանի որ աշխատակիցների աշխատավարձերը շատ ցածր են, եւ 3-4 բջջային հեռախոս ներս տանելու դեպքում նրանք կարող են մեկ ամսվա աշխատավարձի չափով «վաստակ» ստանալ։ Մենք ամեն օր հայտնաբերում ենք ավելի շատ թվով բջջային հեռախոսներ, քան այդ օրն արձանագրվել է, որ բացահայտվել է։ Այն թաքստոցը, որտեղից հայտնաբերվել է ինտերնետ կապի սարքավորումը, հնարավոր է եղել բացահայտել միայն հատուկ տեխնիկայի ներգրավմամբ»,- ասաց Զեյնալյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն որոշեց ստուգումներ իրականացնել քրեակատարողական հիմնակներում, Զեյնալյանը պատասխանեց, որ իրավական գնահատական տալ չի կարող, քանի որ այդ գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, եւ դատական իշխանությունն է տալու դրա օրինականության վերաբերյալ գնահատականը։ Զեյնալյանը նշեց, որ այստեղ որեւէ մեկի կողմից ուղղորդում չի տեսնում։
«Ամեն ինչ կարգին լինելու վերաբերյալ երբեք որեւէ մեկը չի կարող որեւէ բան հայտարարել, այն քրեական մշակույթը, որը կա մեր բանտերում, այնտեղ չի ծնվել եւ միայն անտեղից չի սնուցվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե բանտերում կա՞ն արտոնյալ մարդիկ, ապա պետք է ասեմ, որ մենք որեւէ մեկին արտոնյալ պայմաններ չենք տալիս, եւ այլեւս չկա որեւէ խուց, որը չի խուզարկվում։ «Զոն» նայողների արտոնությունները, ինչը որ եղել է նախկին իշխանությունների ժամանակ, վերացված է։ Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագանձվում։ Սա այդ արտոնությունների դարաշրջանի ավարտն է եղել, մեր իշխանության գալու պայմաններում սա դադարել է»,- նշեց Զեյնալյանը։
«Դուռ բաց պահելու համար անօրինական վճարումներ, ներսում գումարի շարժ, սա մենք վերացրել ենք։ Ինչ վերաբերում է ներսում խաղալուն, ապա բազմիցս ասել եմ, որ կարող են խաղալ օրինական, թույլատրած սեղանի խաղեր։ Սեղանի խաղերով կարող են նաեւ «ղումար» խաղալ, եւ այդտեղ ոչ թե առձեռն գումարներ են պտտվում, այլ կարող են գրանցվել։ Սա վերացնելու համար մենք պետք է վերացնենք «օբշյակ» հասկացությունը, որպեսզի դրսում շարժ չլինի»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այժմ իրականացնում են օպտիմալացման աշխատանքներ, եւ նախատեսում են փակել երկու քրեակատարողական հիմնարկ՝ «Հրազդան» քրեակատարողականը եւ դատապարտյալների հիվանդանոցը, եւ դրանց հսկողության պահակակետերը փոխարինել ժամանակակից էլեկտրոնային հսկման մեխանիզմներով, որպեսզի կարողանան հաստիքները վերակազմավորել։
Զեյնալյանը նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր պետք է մուտքագրվի նախարարություն: «Դիմումը բավարարելու եմ, նա իր կամքն է դրսեւորել ազատորեն, սա նրա որոշման հարցն է»,- ասաց նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT