Երևան
12 °C
Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀԺ-ի հարցին, թե Դավիթ Սանասարյանի պաշտպանները նշում են, որ ԱԱԾ-ն ուղղորդված եւ կանխակալ քննություն է իրականացնում, ի՞նչ խնդիրներ կան, ինչպե՞ս սա կգնահատի, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում նման հայտարարություններ առհասարակ մեկնաբանել»:
ՀԺ-ի դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են գործը կարելու մեջ, Վանեցյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո որեւէ գործ կարելու, գործ սարքելու եւ այլն՝ նման դեպքեր չեն եղել: Մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն եւ ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան: Դատարանում դուք բոլորդ եւ առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործերի նախաքննության ընթացքում: Լրագրողական հանրությունը եւ մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ գործով բոլոր կալանավորվածները ազատ արձակվեցին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես գիտեի, որ նման շահարկումներ լինելու են: ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաեւ գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը՝ Սամվել Ադյանին ազատ արձակելու մասով եւ դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան եւ կսպասենք որոշմանը»:
«Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի ազատ արձակման հարցի հետ կապված ԱԱԾ տնօրենն ասաց. «Տարոն Ավետիսյանի հետ կապված գնահատվել են նախաքննության ընթացքում կատարված աշխատանքները, ստացված տվյալները: Անկեղծ եթե ասեմ, շատ մանրամասն չեմ տիրապետում քննչական ապարատի կողմից կատարված քննչական գործողություններին: Եթե նպատակահարմար են գտել ազատ արձակելու, ուրեմն, արել են: Կա դատախազությունը, որը վերահսկում է նախաքննության ընթացքը եւ եթե մենք թույլ տանք որեւէ խախտում, հավատացած եղեք՝ դատախազությունը կարձագանքի համապատասխան կերպով:
Ես մի բան եմ ուզում բոլորին ասել. ես խնդրում եմ չշահարկել առհասարակ այս գործը: Մեծ աղմուկ է ստացել պարոն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ իրեն մեղադրանք առաջադրելը: Ես ուզում եմ ասել մեկ բան, ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորությունները՝ անկախ նրանից մեղադրվող անձը կլինի իմ ազգականը, ընկերը, բարեկամը, զինակիցը, ուրեմն, եթե խախտել է օրենքը, պիտի կանգնի օրենքի առջեւ եւ պատասխան տա: Եթե նախաքննության ընթացքում առհասարակ ԱԱԾ աշխատակիցները թույլ տան անօրինականություններ, նրանք եւս պետք է պատժվեն եւ նրանց պատիժը պետք է լինի առավել քան խիստ: Այսքանն եմ ուզում ասել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT