Երևան
12 °C
Քաղաքացու օրը պետականորեն նշելու հարցի շուրջ հանրային քննարկումները չեն դադարում, եւ դա ինչ-որ տեղ հասկանալի է՝ ոչ բոլորի համար է մինչեւ վերջ հասկանալի, թե կոնկրետ ինչն է նշվում եւ ինչի համար։ Ընդդիմախոսներն էլ հիմնականում երկու փաստարկ են ներկայացնում։ Առաջին՝ «քաղաքացիները կապ չունեն, նոր իշխանությունները պարզապես իրենց իշխանության գալու օրն են նշում», եւ երկրորդ՝ «ավելորդ ծախսերի ժամանակը չէ, բյուջեից հատկացված այդ 124 միլիոն դրամով կարելի էր հազարումի թեկուզ փոքր հարց լուծել»։
Փորձենք հասկանալ։ Ո՞նց թե քաղաքացիները կապ չունեն այս ամենի հետ, բա եթե կապ չունեն՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի կառավարության շենքում, ո՞վ է «Իմ քայլը» դաշինքին 88 մանդատ տվել, ո՞վ է իրականացրել թավշյա հեղափոխությունը։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու անդրադառնանք ավելի կարեւոր հարցի։ Քաղաքացու օրը միայն ՀՀ քաղաքացիների, ավելի կոնկրետ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողների օրը չէ։ Վերջին հաշվով՝ անցյալ տարվա ապրիլին Երեւանի փողոցները հեղեղած հարյուր հազարավոր ցուցարարներն էլ ՀՀ քաղաքացու անձնագրեր ունեին, դիմակավորված ու մահակներով նրանց վրա հարձակվող թափթփուկներն էլ։ Քաղաքացու օրը քաղաքացիական արժեքների օրն է, նրանց օրն է, ովքեր պատասխանատվություն են զգում ոչ միայն իրենց ընտանիքի անդամների ու հարազատների, այլեւ պետության ու հասարակության առջև եւ այլն, մի խոսքով՝ դա այն արժեհամակարգի օրն է, որը պետության բնակչին դարձնում է քաղաքացի։ Այո, վերամբարձ է հնչում (համարյա մայիսմեկյան շքերթների կարգախոսների նման), բայց փաստն այն է, որ այդպիսի արժեհամակարգ իսկապես կա, եւ առանց այդ արժեհամակարգի իսկապես հնարավոր չի լինելու ժամանակակից պետություն կառուցել։
Հիմա՝ պետական սուղ միջոցներից հատկացված գումարի մասին։ Իհարկե այդ գումարով հնարավոր կլիներ բազմաթիվ այսրոպեական եւ իրոք շատ կարեւոր խնդիրներ լուծել (օրինակ՝ աղետի գոտում 10-15 ընտանիքի ապահովել բնակարաններով, սահմանամերձ գյուղերում մի քանի դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգել եւ այլն)։ Եվ իհարկե՝ հետագայում քաղաքացու օրը նշելիս պիտի կարեւորել նաեւ սա եւ, ասենք, օրվա միջոցառումների շրջանակներում նաեւ բարեգործական ակցիաներ կազմակերպել (տոնավաճառներ, համերգներ, ներկայացումներ եւ այլն), որոնց հասույթը կուղղվի հենց այդ նպատակներին։ Բայց իրականում օրվա խորհուրդը շատ ավելի մեծ է։ Ի վերջո բոլորի համար էլ երեւի ակնհայտ է, որ եթե Հայաստանում 3 միլիոն բնակիչների փոխարեն ունենանք 3 միլիոն քաղաքացիներ, վերջնարդյունքում ե՛ւ անհամեմատ ավելի հզոր տնտեսություն կունենանք, ե՛ւ անհամեմատ ավելի մեծ պետական բյուջե, ե՛ւ անհամեմատ ավելի բարեկեցիկ հասարակություն։ Պարզ ասած՝ այն արժեհամակարգը, որը քաղաքացու օրվա միջոցառումներով փորձ է արվում արմատավորել հանրային գիտակցության մեջ, հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձնելու է այսօրվա ծախսած 124 միլիոնը։
Ինչո՞ւ ենք շեշտում «հաջողության դեպքում»։ Որովհետեւ այդ հաջողությունն ամենեւին էլ երաշխավորված չէ, եւ այս օրերին հանրության տարբեր շրջանակներում ընթացող քննարկումների որակը հենց այդ մասին է վկայում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները քաղաքացիներին զոռով ստիպում են նշել իրենց օրը, իսկ նրանք դիմադրում են։ Ավելին՝ հստակ հաշվետվություն են պահանջում բյուջեից ծախսված յուրաքանչյուր դրամի համար, յուրաքանչյուր միջոցառման որակի կամ նպատակահարմարության համար, հայտարարված մրցույթների թափանցիկության համար եւ այլն։ Երբեմն՝ անգամ առանց գիտակցելու, որ հենց դա՛ է քաղաքացի լինելը, եւ նաեւ իրենց այդ իրավունքներն անշրջելի դարձնելու համար է նշվում քաղաքացու օրը։
Իսկ պարզապես բնակիչն այդպես չէր վարվի։ Կգնար, սուսուփուս կմասնակցեր «մուֆթա համերգին», հետո պատերի տակ կբամբասեր, թե «տենաս սրանք շքամ են կերել էս շուխուռի վրա», կգանգատվեր իր սեւ բախտից (որ ինքը «ուտողների» մեջ չէ), ու կսպասեր հաջորդ ընտրություններին՝ հերթական 10 հազար դրամի ակնկալիքով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը
ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT