Երևան
12 °C
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 27-ին Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսեւորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձեւավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է երկրի տերը եւ նա է որոշում՝ ովքեր են ծառայելու իրեն՝ որպես կառավարիչներ: Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխությունը եղավ սահմանադրական ճանապարհով, որեւէ իրավունք չխախտվեց: Սրանով է դրսեւորվում մեր քաղաքացու արժեքը»,- ասել է նախարար Զեյնալյանը եւ հիշեցրել ընդվզումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսեւորած վարքագիծը, որի ընթացքում ոչ մի ծառի ճյուղ չի կոտրվել, որեւէ ավտոմեքենա չի վնասվել: Նախարարի համոզմամբ, սա է քաղաքացու վարքագիծը, սա է երկրի տիրոջ վարքագիծը, սա է այլոց իրավունքները հարգող մարդու վարքագիծը: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ այն հարուստ լինի, մեր երկրում լինի աշխատանք, որովհետեւ մենք նաեւ աշխատանքով ենք երջանիկ»,- նշել է նախարարը եւ կարեւորել հեղափոխության շարունակականությունը՝ դա կապելով քաղաքացու գիտակցության հետ: Ըստ նրա, երբ ասում ենք «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է՝ ամեն հարցում է այդպես: «Եվ մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից: Եթե մենք լավ քաղաքացիներ ենք, ուրեմն պետք է մեր հարստանալով հարստացնենք ընդհանուրը, որը մասնագիտական շրջանակում կոչում են համախառն ներքին արդյունք: Եթե մեր երկրում կառավարիչները կարողանան ապահովել ազատ մրցակցություն, ինքնադրսեւորվելու եւ իրացվելու հնարավորություն, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից: Իսկ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում այլեւս չեն լինելու անօրինական ընտրություններ: Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացուն ծառայող իշխանավորներն ապահովել են ազատ, արդար, թափանցիկ ու հավատ ներշնչող ընտրություններ, որի շարունակականությունը եւս ապահովվելու է: «Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը: Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ: Հայաստանը մեր տունն է, իսկ մենք՝ որպես տանուտեր, պետք է ամենալավը ծառայենք մեր ընտանիքին»,- եզրափակել է արդարադատության նախարարը՝ կրկին շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա կապակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT