Երևան
12 °C
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2018 թ. «Ռազմական ծախսերի համաշխարհային միտումները» զեկույցը: Դրա համաձայն ռազմական ծախսերի առաջին հնգյակը 2018 թ. կազմել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը եւ Ֆրանսիան: Նրանց բաժին է հասել համաշխարհային ռազմական ծախսերի 60 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ այս տարի ԱՄՆ-ի ռազմական ծախսերն ավելացել են առաջին անգամ՝ 2010 թ. ի վեր, իսկ Չինաստանի ծախսերն աճում են 24-րդ տարին անընդմեջ:
ԱՄՆ ծախսերի աճն առավել տպավորիչ է: ԱՄՆ-ի ծախսերը հավասար են երկրորդից ութերորդ տեղերում հանգրվանած երկրների համատեղ ծախսերին: SIPRI-ի մասնագետները նաեւ նշում են, որ առաջիկա 20 տարում ԱՄՆ-ն կծախսի 1,8 տրիլիոն դոլար՝ ռազմական կարիքները հոգալու համար:
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը վեցերորդն է: Սա վերջին 12 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը չի հայտնվում «լավագույն» հնգյակում, սակայն հարկ է նշել, որ դա ամենեւին էլ կապված չէ նրա հետ, որ Ռուսաստանը նվազեցրել է իր ռազմական ծախսերը: Բանն այն է, որ SIPRI-ն հաշվարկներում օգտագործում է ԱՄՆ դոլարը, որի նկատմամբ ՌԴ ռուբլին շարունակական անկում է ապրում, ուստի նախորդ տարվա համեմատ 3,5 տոկոսանոց անկումը կապված է առավելապես ինֆլյացիայի հետ: Թերեւս նույն իրավիճակն է Իրանի հետ. նախորդ տարվա համեմատ ծախսերը նվազել են 9,5 տոկոսով եւ կազմում են 13 միլիարդ դոլար, սակայն, հաշվի առնելով ռիալի արժեզրկումը, կարելի է ենթադրել, որ նվազել են ոչ թե ծախսերը, այլ դրանց դոլարային արտահայտումը:
Ընդհանուր ռազմական ծախսերն աճել են 2,6 տոկոսով՝ հասնելով 1,8 տրիլիոն դոլարի: Նախորդ տարվա համեմատ տոկոսային ամենամեծ հարաբերական աճը գրանցած երկրների ցուցակում Հայաստանը եզրափակում է առաջին եռյակը: 2018 թ. ՀՀ-ն ծախսել է 609 միլիոն դոլար, ինչը ՝ 33 տոկոսով ավելի է 2017 թ. ծախսերից: 2017 թ. համեմատ իրենց ծախսերն են ավելացրել նաեւ Թուրքիան՝ 24 տոկոսով, Ուկրաինան՝ 21 տոկոսով, Ղազախստանը՝ 16: Թուրքիայի ծախսերի աճը պայմանավորված է բանակի արդիականացմամբ, իմչպես նաեւ Սիրիայում եւ հենց Թուրքիայի տարածքում գործող քրդերի դեմ պայքարով:
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ռազմական ծախսերի աճը SIPRI-ի փորձագետները բացատրում են Ուկրաինայի արեւելքում գոյություն ունեցող հակամարտություններով եւ Ռուսաստանից բխող հնարավոր սպառնալիքներով: Բացի Ուկրաինայից այս տարածաշրջանում զգալի աճ են գրանցել Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան, Բուլղարիան եւ այլն:
Միեւնույն ժամանակ, հարկ է նշել՝ ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամների ռազմական ծախսերը կազմել են 963 միլիարդ դոլար՝ համաշխարհային ծախսերի 53 տոկոսը: Համեմատության համար հարկ է նշել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ծախսերը միասին չեն գերազանցում 65 միլիարդ դոլարը, որի առյուծի բաժինը՝ 61 միլիարդը, Ռուսաստանինն է:
Համաշխարհային մասշտաբով ծախսերի աճի միտումը պայմանավորված է համատարած անվստահությամբ: Չինաստան-ԱՄՆ-Ռուսաստան եռյակում միմյանց չվստահելու հիմքեր ունեն բոլորը: Իհարկե ռուս-չինական հարաբերություններն ավելի ջերմ են, քան նրանց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ: Սակայն Չինաստանն ունի սեփական հետաքրքրությունները, այդ թվում դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից մնացած տարածքային խնդիրներ Կենտրոնական Ասիայի հարեւանների հետ, որոնք կարող են որեւէ պահի ապակայունացնող լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: Մյուս կողմից Չինաստանը չի կարող թույլ տալ նաեւ ՌԴ եւ ԱՄՆ ազդեցության մեծացում «իր տարածաշրջանում»: Այդ պատճառով 2018թ. Չինաստանի ծախսած 250 միլիարդ դոլարը եւ ընդհանուր առմամբ վերջին 10 տարում 83 տոկոս աճ գրանցած ռազմական բյուջեն խնդրահարույց է:
Մերձավոր Արեւելքի վերաբերյալ տվյալները հակասական են: Մի կողմից ՀՆԱ-ի նկատմամբ ռազմական ծախսերի ամենաբարձր տոկոսով 10 երկրներից 6-ը Մերձավոր Արեւելքից են (Սաուդյան Արաբիա՝ ՀՆԱ-ի 8.8%, ՕՄԱՆ՝ 8.2%, Քուվեյթ՝ 5.1%, Լիբանան՝ 5%, Հորդանան 4.7%, Իսրայել՝ 4.3%): Մյուս կողմից Մերձավոր Արեւելքի ընդհանուր ծախսերը նվազել են 1,9 տոկոսով:
SIPRI-ի զեկույցում ներառված չեն գաղտնի գործողությունները, քանի որ տեղեկատվությունը վերցվում է բաց աղբյուրներից եւ պաշտոնական, ուստի իրական ծախսերը զգալիորեն գերազանցում են SIPRI-ի նշած 1,8 տրիլիոն դոլարը: Սակայն, անգամ այս պարագայում Երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին է հասնում սպառազինության վրա ծախսված 239 դոլար, ինչը շատերի համար տարեկան եկամտի կեսից ավելին է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT