196 բջջային հեռախոս, 11 «Վայֆայ» սարքեր. «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների շրջանառության փաստերով քրգործ է հարուցվել

30/04/2019 schedule12:49

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու և օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ինչպես տեղեվացվել էր ավելի վաղ, ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման  կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում է տարածում ունենալ արգելված առարկաների, մասնավորապես՝ կապի միջոցների ապօրինի շրջանառությունը: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց կողմից կապի այդ միջոցներով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:

Մասնավորապես՝ 2018 թվականի ընթացքում հարուցված և ներկայում քննվող թվով 7 քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ենթադրյալ հանցագործությունները պլանավորվել և կատարվել են ՀՀ ԱՆ Արթիկ ՔԿ հիմնարկում պահվող անձանց կողմից՝ կապի միջոցներով: Քիչ չեն եղել նույնաբնույթ այն քրեական գործերի թիվը, որոնց նախաքննություններն ավարտվել կամ վարույթները կասեցվել են:

2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 196 բջջային հեռախոս, դրանց 77 պարագաներ, 11 «Վայֆայ» սարքեր: Դրանց արդյունքում 224 կալանավորված անձինք և դատապարտյալներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում եղել են անձինք, ովքեր բջջային հեռախոսներ և սարքավորումներ պահելու համար կրկնակի, եռակի, քառակի կամ ավելի անգամ են ենթարկվել տույժերի:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ընդամենը 19մ2 մակերես ունեցող խցից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսն ու քարտը: Երբեմն բջջային հեռախոսահամարը չհայտնաբերելուց հետո նույն հեռախոսահամարը, որն իբր կոտրվել և դեն էր նետվել, կալանավորված անձը կամ դատապարտյալը դարձյալ շարունակել է օգտագործել, ինչը փաստվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով:

Ավելին՝ ըստ հարցաքննված անձանց՝ մի շարք դեպքերում բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վկայում է, որ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Բազմաթիվ դեպքերում, ի թիվս այլնի, անտեսվել է այն հանգամանքը, որ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել է նրանց կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրումը, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու՝ փաստական հանգամանքներով պայմանավորված առկա ռիսկերը բացառելու նպատակով: Մինչդեռ երբ կալանավորված անձանց մոտ հայտնվում են բջջային հեռախոսներ, որոնցով նրանք կարող են կապվել և՛ վկաների, և՛ տուժողների հետ, նրանց ահաբեկել կամ հորդորել՝ իրենց օգտին այս կամ այն բովանդակությամբ ցուցմունքներ տալ, մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու նպատակով կիրառված խափանման այդ միջոցը կորցնում է իր նշանակությունը:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելը և օգտագործելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ առերևույթ անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունք է, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին: Մասնավորապես՝ պատշաճ չի կատարվել քրեակատարողական հիմնարկ արգելված առարկաների մուտքը կանխելու, դրանք հայտնաբերելու պարտականությունը: Դրա հետևանքով քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք և դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են արգելված առարկաներ հանդիսացող բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են տարաբնույթ հանցավոր արարքներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և այլն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին՝ ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության միջոցով քրեաիրավական գնահատական տալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների արարքներին՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3403 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը