Կառավարությունը փոխվեց, նոր զգացի, որ կրպակները հնարավոր է հանել. ով է նախաձեռնել Նար-Դոսի կրպակների ապամոնտաժումը

Երեւանի Նար-Դոսի փողոցի կրպակներն ու խանութները պակասեցին հինգով: N75 շենքի հարեւանությամբ գտնվող այդ կրպակներից չորսն ապամոնտաժվել էին ապրիլի 29-ին, մեկն այսօր՝ ապրիլի 30-ին: Վերջինիս տիրապետողները քաղաքային իշխանություններին առաջարկել էին շինությունը հեռացնել սեփական ուժերով՝ այն չվնասելու համար: Տեխնիկան այսօր գործի էր անցել՝ տեղափոխելու շուրջ 20 տարի գործած փայտամշակման կրպակը:

Տարածքում աշխատող կամ աշխատած տղամարդիկ դժգոհում էին քաղաքապետարանի որոշումից: Ասում էին՝ մարդկանց զրկել են աշխատանքից՝ առանց այլընտրանք առաջարկելու: Իսկ քաղաքապետարանի այն պնդումներին, թե նրանց գործունեությունը շարունակելու համար այլ տարածք է առաջարկվել, արձագանքում էին՝ այդ դեպքում ինչու այս ամիսների ընթացքում չեն տեղափոխվել: Պատմում էին նաեւ, որ կրպակների վրա ուշադրություն է հրավիրել տարածքի խանութների սեփականատերերից մեկը, որը նաեւ երկու կրպակ է ունեցել եւ խանութների դիմացի հատվածն ազատ լինելու նպատակով դիմել է քաղաքային իշխանություններին ու առաջարկել ապամոնտաժել կրպակները՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով նաեւ հարեւանությամբ գործող կրպակների վրա եւ հարվածի տակ դնելով դրանք:

«Երբ որ ես իմացա, որ Երեւանի ավագանին որոշում է կայացրել անօրինական կրպակները հանելու, առաջինը ես դիմեցի, ասացի՝ կարող եք սկսել իմ կրպակներից: Դրանք ես չեմ դրել, ուրիշն է դրել, բայց ես իրենցից վերցրել էի: Ասացի՝ կարող եք հանել: Երեկ էլ հանել են, եւ ես ուրախ եմ դրա համար: Քաղաքը եկել է տեսքի, մայթը եկել է տեսքի, քաղաքը մայրաքաղաքի է նմանվում: Ես ոչ մի բողոք չունեմ: Դեռ ընդհակառակը, նախաձեռնությունը հիանալի էր»,- ասաց «Նաիրի» ՍՊԸ տնօրեն Ռաֆիկ Ավետիսյանը:

Ըստ նրա, իր գնած կրպակներն այս ընթացքում չեն գործել: «Իմ կրպակները չէին աշխատում: Ես թույլ չէի տալիս: Ես երեք տարի առաջ եմ վերցրել՝ հանելու նպատակով: Բայց չէր ստացվում: Կառավարությունը փոխվեց, նոր զգացի, որ կրպակները հնարավոր է հանել: Ես հանում էի, մյուսները չէին հանում (այն ժամանակ-խմբ.): Իմաստ չուներ՝ ես հանեի, նրանք մնային: Հիմա որ ստացվեց այնպես, որ պիտի բոլորը հանվեն, առաջինը ես նախաձեռնեցի»,- շարունակեց խանութների սեփականատերը: Նշեց, որ դիմացի տարածքը ազատել ցանկանում է կանաչապատելու նպատակով: «Այս գազոնները 2008 թվականին քաղաքապետարանի որոշումով վարձակալության է տրվել ինձ, որպեսզի սարքեմ եւ մշակեմ: Ուրիշ ոչ մի բան: Ես սարքել էի, կիսատ էր մնացել, չէի կարողանում ավարտել, որովհետեւ կրպակները կեսը մայթի վրա էին, կեսը գազոնի մեջ: Բոլորն էլ անօրինական կրպակներ էին»,- ասաց Ռաֆիկ Ավետիսյանը:

Ամեն դեպքում, Նար-Դոսի փողոցը, որը Երեւանի թերեւս ամենաանշուք ու անկանոն շինություններով վայրերից մեկն է, այս մի քանի կրպակների ապամոնտաժումով ընդհանուր պատկերի փոփոխություն, ըստ էության, չի կրել: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, պատասխանելով մեր հարցին, թե Նար-Դոսի փողոցի վերաբերյալ գոյություն ունի՞ լուծումների համալիր ծրագիր, ասաց.

«Այնտեղ բարդ խնդիրների համախումբ է, շատ զգալի մասը սեփականության իրավունք ունի, բայց էլի չեն համապատասխանում քաղաքաշինական ստանդարտներին: Ամենայն հավանականությամբ կան նաեւ ինքնակամ կառույցներ: Այնտեղ ինչ-որ համալիր լուծում պետք է տրվի, որը հեշտ չէ»: Դիտարկմանը, թե ստացվում է, որ այս վեց կրպակը քանդելով ոչ մի հարց չլուծեց, միայն այնտեղ աշխատող մարդիկ անգործ մնացին, քաղաքապետի մամուլի քարտուղարն արձագանքեց. «Այդ կրպակները քանդելը լուծեց այդ տարածքը բնակիչներին վերադարձնելու եւ հանրային տարածքը վերականգնելու հարցը: Այնտեղ ամենայն հավանականությամբ կանաչապատում կլինի եւ այլն»:

Հակոբ Կարապետյանի խոսքով, Նոր-Դոսի փողոցում հատկապես ոչ քարե շինություն-կրպակները, որոնք հանրային տարածքների վրա են տեղադրված, գույքագրվում են: «Եվ մաս առ մաս հանրային տարածքները վերադարձվում են: Հինգ կրպակը լուծեց այո, հինգ կրպակի տարածքի հարցը, բայց գործընթացը աստիճանաբար է տեղի ունենում: Հինգ կրպակը մի էտապն է: Այդ հինգ կրպակն ընթացքում գումարվում, գումարվում, դառնում է հարյուր հինգ, հազար հինգ»,- ասաց քաղաքապետի խոսնակը:  

Նար-Դոսի փողոցի համար 75 շենքի հարեւանությամբ գործած կրպակներից երկուսը շարունակում են կանգուն մնալ: Մեկը թերթի կրպակ է, մյուսում ավտոպահեստամասեր են վաճառվում: Դրանց դեպքում առկա են գործելու իրավական հիմքերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3206 դիտում

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ