Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ. Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ, նոր ձևաչափ  պետք է գտնել: Այս մասին ասված է Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ:

«Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի առջև դրված 6 խնդիրներից հիշեցնեմ առնվազն մեկը․ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը”։ Այսինքն ՀՀ Սահմանադրությունն  ասում է  ՀՀ կառավարությանը՝  խորհրդակցի՛ր Հանրային խորհրդի հետ։

Միանգամից ասեմ, որ այս հանդիպման  2 ժամը երկուստեք   անարդյունավետ ծախսեցինք։ Հանրային խորհուրդը, ի դեմս Վազգեն Մանուկյանի, պետք է նման հանդիպումների և քննարկումների համար ավելի արդյունավետ նոր ֆորմատ գտնի։ Պետական պաշտոնյաների հետ այսպիսի մարդաշատ հանդիպումներն անարդյունավետ են, սրանք միայն մի նպատակ են հետապնդում, ասելու համար, որ Հանրային խորհուրդը կա՛, է՜, հետո՞ ինչ, եթե կոնկրետ հարցի վերաբերյալ քննարկում չկա, բանավեճ չկա, արդյունքում՝ չկա կոնսենսուսով ընդունված տարբերակ։ Ինչո՞ւ են նման հանդիպումների ժամանակ բարձրացվող հարցերի քննարկումներն անարդյունավետ, որովհետև  հավաքվում են  մոտավորապես 40 հոգի, որոնցից յուրաքանչյուրն էլ հարց ունի,սակայն  այդ հնարավորությունը ստանում են լավագույն դեպքում մոտ 10 հոգի, շա՜տ-շատ հարցեր են  հնչեցվում, ժամանակն էլ սահմանափակ է, հետևաբար պատասխանները տրվում են շատ լակոնիկ, երբեմն՝ ոչ ըստ էության ու  չես կարող պարզաբանող  հարցի միջոցով պարզել, թե այդ ոչ ըստ էության պատասխանը ժամանակի սղության պատճառո՞վ էր, թե՞՝  հարցի լուծումը դեռևս չի գտնվել։ Ես ստացա հարց տալու հնարավորություն և բարձրացրեցի հետևյալ հարցերը նախապես նշելով, որ նախորդ օրը ծայրից ծայր լսել եմ նախարարի ֆեյսբուքյան ասուլիսը, որը նշանակում էր, որ կրկնվելու կարիք չկա․

  1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքի բացակայության խնդիրը։ Ինչպես նաև այնտեղ ամրագրել վերնշյալ Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից։ Պատասխանը բառացի մեջբերել չեմ կարող, բայց հետևյալն էր, աշխատում են այդ փաստաթղթի վրա, սակայն ոչ մի ժամկետ չասվեց։ Ֆինանսների բարձրացման ուղղությամբ ասվեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատում են բյուջեի և միջնաժամկետ ծրագրերի վրա, ինչպես նաև աշխատում են մանկավարժի շաբաթեկան ծանրաբեռնվածությունն  իջեցնելու ուղղությամբ։
  2. Կրթության համակարգի խոստացվող բարեփոխումների վրա ծախսվելիք դրամաշնորհային և վարկային միջոցների արդյունավետության երաշխիքների մասին փաստաթղթավորված հիմնավորում։ Նախարարը կրկնեց ֆբ ասուլիսի ժամանակ ասածն ու հատկապես վարկային միջոցների արդյունավետության փաստաթղթային երաշխիքների մասին ոչինչ չասաց։
  3. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման խնդիրն ու դրան հաջորդող նորաստեղծ, պայմանական «Ուղեղների կենտրոն» անվանմամբ, Հիմնադրամի գործունեության կանոնադրական նպատակների վերաբերյալ հարցիս ի պատասխան ոչինչ նոր բան չասվեց։

Քանի որ ԿԳ նախարարն իր բացման խոսքում հիշատակել էր դպրոցներում առկա քրեական գործերի առատության մասին, ես նաև շատ կոնկրետ հարցրեցի, թե ինչո՞ւ է Երևանի թ․42 ավագ դպրոցի տնօրենը շարունակում պաշտոնավարել։  Պատասխանեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածն անցյալ տարի  փոփոխության է ենթարկվել, այդ պատճառով այն չեն կարող կիրառել։ Բացեցի 152-րդ հոդվածը, որտեղ վերջին փոփոխությունը սա է․ (152-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն), այսինքն անցյալ տարի  այս հոդվածը փոփոխության  չի ենթարկվել։

Եղան բազմաթիվ այլ հարցեր ու պատասխաններ, որոնք ոչ մի կողմին ոչնչով պարտավորեցնող չեն, հետևաբար հարց եմ բարձրացնում, երկուստեք  ի՞նչ տվեց այս հանդիպումը, ի՞նչ շահեց հանրությունն այս հանդիպումից,  իմ կարծիքով՝ ոչինչ։ Պետք է գտնել նոր ձևաչափ, որի ժամանակ  քննարկման դրվեն ոլորտային կոնկրետ խնդիրներ՝  կառավարության հրավիրված անդամների և Հանրային խորհրդի  տվյալ ոլորտի փոքրաթիվ  անդամների հետ և համատեղ լուծում գտնեն, որի մասին կտեղեկանա հանրությունը։ Ավելի օգտակար կլինեն հատկապես տվյալ պահին հանրային քննարկման դրված օրենքների և իրավական այլ փաստաթղթերի վերաբերյալ քննարկումները, օրինակ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վիճահարույց նախագիծը կարելի էր քննարկել, իհարկե փոքր կազմով։ Այնինչ, ապրիլի 30-ի հանդիպման մասին լրատվությունն այնքան անհետաքրքիր էր, հագեցած  ստանդարտ նախադասություններով, բայց խոստումնալի վերնագրով, օրինակ՝ «Հանրային խորհուրդը կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները» (iravaban.net/224781.html)։


Վերջում շնորհակալ  եղանք  միմյանցից միայն նրա համար, որ ժամանակ ծախսեցինք», -ասված է նրա հայտարարության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1505 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են