2018-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ․ դատախազ

2018-ին, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ վերջին 10 տարիներին նկատվել է այս հանցագործությունների շարունակական աճ․ 2007-ին` արձանագրվել է 7 դեպք, 2018-ին` 461 դեպք: 90-ով կամ 60.0%-ով աճել են նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը: Եթե 2018-ին արձանագրվել է նման 240 դեպք, ապա 2017-ին ընդամենը 150-նն էր․

«2007 թվականին արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու ընդամենը 26 դեպք: 211-ով կամ 405.8%-ով աճել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումների դեպքերը. 2018-ին արձանագրվել է նման 263 դեպք, նախորդ տարվա 52 դեպքի դիմաց: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասով, դատախազության վերլուծությամբ, աճի դինամիկան վկայում է ոչ թե այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ դրանց դեմ տարվող, հատկապես, քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին»։

Գլխավոր դատախազը նկատեց, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պարագայում երեք անգամ աճել են քաղաքացիների ահազանգերը:

Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացվի նաեւ «Ապօրինի հարստացման քրեականացման» օրենքի նախագիծ: Դատախազն ասաց, որ նախագծով սահմանվում է` հետապնդում կիրականացվի ոչ թե անձի, այլ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ: Թիրախում կլինեն պետական պաշտոնյաները եւ փողերի լվացման մեջ մեղադրվող անձինք: 

ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ 2018-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017-ի ցուցանիշը․

«1469-ով՝ 2017-ից 3.6 անգամ ավելի, հարուցվել են քրեական գործեր, վարույթ է ընդունվել 337 քրեական գործ, որոնցից 101-ը նախկինում կարճված կամ կասեցված եւ վարույթը վերսկսված քրեական գործեր: Հարուցված քրեական գործերի համար 988-ի դեպքում, առիթ են հանդիսացել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները. 2017-ին այդ ցուցանիշը 272 է եղել: Քննված ընդհանուրը 2072 քրեական գործերից, ավարտվել է 749-ի վարույթը, 151-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 598-ի վարույթը կարճվել է, որոնցից 472-ը արդարացնող, 126-ը՝ ոչ արդարացնող հիմքով: 2018-ի ընթացքում ՀՀ նախաքննության մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, ինչն ավելի քան 60%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից: Չնայած քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է, որպես խափանման միջոց կալանք, 2017թ. համեմատ, կիրառվել է 33.3%-ով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: 53 կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է: 2017-ին արձանագրվել է նման 32 դեպք»:

Գլխավոր դատախազը խոսեց նաեւ մեր երկրում կիրառվող խափանման միջոցների մասին՝ մտահոգություն հայտնելով, որ դրանց ձեւերը խիստ սահմանափակ են, եւ կալանքին որպես այդպիսին այլընտրանքային միջոց միայն գրավն է, չնայած՝ այլ երկրներում նաեւ այլ մեխանիզմներ կան՝ տնային կալանք, ոստիկանական վերահսկողություն եւ այլն։ Դատախազը հայտնեց, որ այս ամսով եւս կներկայացվեն օրենսդրական նախաձեռնություններ։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2284 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս