ՔՊԿ վարչության գործող անդամներ Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը վարչության նոր ընտրություններում չեն առաջադրվել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջիկայում վարչության ընտրություններ են։ Ներկուսակցական պայքարը բավականին հետաքրքիր է լինելու․ որպես վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել է 65, վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

Վարչությունը կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է, որը կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները եւ կուսակցության ընդհանուր ղեկավարումը: Իսկ վերահսկող հանձնաժողովը կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ, կուսակցության մարմինների անհատական որոշումների բողոքարկումները քննարկող եւ լուծող վերահսկիչ մարմին է: Վարահսկող հանձնաժողովը քննարկում եւ ըստ անհրաժեշտության կուսակցության ղեկավար մարմիններին է ներկայացնում կուսակցության կանոնադրության լրամշակման վերաբերյալ կուսակցության անդամների առաջարկությունները: 

Հետաքրքրական է, որ կուսակցության վարչության գործող անդամներ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այս անգամ չեն առաջադրվել որպես վարչության անդամի թեկնածու։ Սակայն Գարիկ Սարգսյանը դրա փոխարեն իր թեկնածությունն է առաջադրել որպես վերահսկող հանձնաժողովի անդամ։

Լենա Նազարյանի չառաջադրվելու պատճառն անձնական է: Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում՝ իր առաջադրումը շահերի բախման մասին հնարավոր խոսակցությունների առիթ լինի, քանի որ թեկնածության հայտ է ներկայացրել նաև իր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը․

«Ամուսինս նույնպես ՔՊ շատ ակտիվ անդամ է եղել 2013 թվականից սկսած և կուսակցության զարգացման վերաբերյալ իր ծրագրերն ունի, որոնք կներկայացնի քարոզչության ընթացքում»,-մասնավորապես ասաց Նազարյանը: Նա ընդգծեց, որ վարչության անդամ չլինելն իրեն չի խանգարի նույնչափ ակտիվ լինել կուսակցության գործունեության վերաբերյալ հարցերում։

Ինչ վերաբերում է Գարիկ Սարգսյանի՝ վարչության անդամի պաշտոնում չառաջադրվելուն՝ վերջինս մեր զրույցում ասաց, որ քանի որ ինքը բնույթով փոփոխությունների կողմնակից է, կարծում է՝ լավ կլինի, որ իրենց մյուս գործընկերն էլ հնարավորություն ունենան առաջադրվելու եւ վարչության աշխատանքներում իրենց մասնակցությունն ունենալու համար․

«Այս անգամ որպես վերահսկող եմ առաջադրվել, այդտեղ նույնպես քիչ գործ չկա անելու կուսակցաշինության համար, եւ պակաս կարեւոր աշխատանքներ չեն կատարվում։ Ճիշտ է՝ ինչ-որ չափով վերահսկող հանձնաժողովի աշխատանքները ստվերում են եղել, այնքան տեսանելի չեն եղել, բայց կուսակցության կայացման գործում կարեւոր դեր ունի նաեւ այդ հանձնաժողովը»,-ասաց Արարատի ՔՊ-ական մարզպետը։

Նա նշեց, որ, ամենեւին մտադրություն չունենալով փնովել կուսակցության նախորդ վարչությանը, բայց իրենց վարչությունն այս երկու տարիներին շատ լավ է աշխատել․

«Չեմ ուզում նախորդ վարչությունը փնովել, բայց երկրորդ վարչությունը բոլորիս հեղափոխություն պարգեւեց, վարչության որոշումները բերեցին նրան, որ Հայաստանում իշխանափոխութուն տեղի ունեցավ։ Ես էլ շատ ուրախ եմ, որ այդ ամենին մասնակից եմ եղել՝ լինելով վարչության անդամ»։

Մեր հարցին, թե՝ հնարավո՞ր է այս որոշումը կապ ունի վերջին ամիսներին իր անվան շուրջ ծավալվող խոսակցությունների, իր հասցեին հնչող քննադատությունների հետ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ ամենեւին որեւէ կապ չկա․

«Ինձ իմ ընկերներն էլ են հարցրել, թե ինչու չեմ առաջադրվել վարչությունում։ Ասեմ, որ վերահսկող մարմինը մասնակցում է վարչության նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունք ունի եւ գործընթացներից դուրս չէ, ավելին՝ մասնակցում է կուսակցության բոլոր միջոցառումներին ու նիստերին։ Իմ անվան շուրջ պտտվող ոչ մի լուր կապ չունի այս պահին, չնայած՝ իմ շրջապատից էլ ասում են՝ այս որոշումը կարող է նման արձագանքների տեղիք տալ»։

Գարիկ Սարգսյանն ասաց, որ հաջորդ վարչության կազմում գուցեեւ առաջադրվի։ Ինչ վերաբերում է վերահսկող հանձնաժողովում ընտրվելուն՝ Սարգսյանն իր շանսերը բարձր է գնահատում, մնացածը ցույց կտան ընտրությունները։

ՔՊ կուսակցության ներկա կանոնադրության համաձայն՝ վարչությունն ու վերահսկող հանձնաժողովն ընտրվում են երկու տարի ժամկետով։ ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից տեղեկացանք, որ առաջիկայում կուսակցության կանոնադրության փոփոխություն է լինելու, որով հստակ կսահմանվի վարչության եւ վերահսկող հանձնաժողովների անդամների թիվը։ Գործող վարչությունը բաղկացած է 13 անդամից, նախագահը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է։ Ի դեպ՝ Միքայելյանի՝ վարչության նախագահության ժամկետը լրացել է, եւ ինչպես ավելի վաղ հայտնել էր պատգամավորը՝ կուսակցության առաջիկա համագումարում նա վայր կդնի իր լիազորությունները, եւ ամենայն հավանականությամբ չի վերընտրվի, քանի որ արդեն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7034 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն