Քոչարյանի առանձնատան և գրասենյակի խուզարկությամբ առգրավվել են հրազեններ, բանկային փաստաթղթեր, 27 հազար 300 ԱՄՆ դոլար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը արդեն 7 ամիս է՝ քննում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Վերոնշյալ արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Բողոքը քննում է դատավոր Աննա Դանիբեկյանը: Այսօրվա նիստում ներկայացվեցին լրացուցիչ փաստաթղթեր, որոնց ծանոթանալու համար նիստը հետաձգվեց:

Մինչ հետաձգումը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարան ներկայացված բողոքը չի վերաբերում գույքի կալանքին, այլ նաեւ վերաբերում է քննիչի գործողություններին՝ առգրավումների հետ կապված: Խուդոյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի տանից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը, առարկաները իրեղեն ապացույց չեն ճանաչվել եւ դեռեւս պահպանվում են մայր գործում: «Քննիչը անհասկանալի պատճառաբանությամբ տվել է այսպիսի պատասխան՝ «Հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի տանից եւ գրասենյակից խուզարկությամբ առգրավված իրերը ներկայումս չեն կարող տրամադրվել, դրանք գործով առանձնացված չեն եւ դատարան չեն ուղարկվել որպես իրեղեն ապացույց»: Հիշեցնեմ, որ այդ իրերի կազմում են Ռոբերտ Քոչարյանի բանկային փաստաթղթերը, օրինական ճանապարհով ձեռք բերված հրազենը, նույնականացման քարտը, որը զավեշտալի եւ անհասկանալի է, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը պահում իր մոտ, 2017 թվին կնքված աշխատանքային պայմանագիրը, որը բացարձակ կապ չի ունեցել գործի հետ: Ինչու այդ առարկաները չեն վերադարձվում, իրավունքի խախտումը այդ մասով եւս ակնհայտ է»,- հայտարարեց պաշտպանը:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաեւ գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը եւ դատական ծախսերն ապահովելու համար: Խուդոյանի խոսքով` վարույթն իրականացնող մարմինը չի հստակեցրել, թե ինչ ծավալի դատական ծախսեր կարող են լինել: Ըստ դատախազության՝ գույքի վրա կալանք է դրվել հնարավոր քաղհայցի, հնարավոր դատական ծախսերի, ինչպես նաեւ հետագայում գույքի հնարավոր բռնագրավման եւ բռնագանձման նպատակով: Մասնավորապես դատախազ Պետրոս Պետրոսյանը այսօրվա նիստում հայտարարեց, որ դատական ծախսերը կազմում են 898 հազար 500 դրամ, նշեց նաեւ, որ արգելադրվել է Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում Քոչարյանի անվամբ գրանցված գույքը, արժեթղթերը եւ ակտիվները:

Ինչ վերաբերում է խուզարկության ընթացքում առգրավված հրազենին, ապա նա նշեց, որ չի կարծում, թե պաշտպանին հայտնի չէ, որ դրանք կարող են տնօրինվել բացառապես Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ հետեւաբար նրա կալանքի տակ գտնվելու պայմաններում այդ առարկաները որեւէ մեկի հսկողությանը հանձնվել չեն կարող:

Գործող դատախազներից Վահե Դոլմազյանն էլ ասաց, որ առգրավումները անօրինական չեն կատարվել, որովհետեւ դրանք կատարվել են դատարանի թույլտվության արդյունքում կատարված խուզարկության պայմաններում: Դոլմազյանն ասաց, որ այդ որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որը մերժվել է, հետեւաբար քննիչի գործողությունները եղել են իրավաչափ եւ օրինական:

Խուդոյանը ի պատասխան ասաց, որ առգրավված առարկաները որեւէ կերպ կապ չունեն քննվող գործի հետ: «Անտրամաբանական է այն մոտեցումը եւ ապօրինի է նաեւ այդպիսի գործողությունները, երբ որ դատարանը տալիս է խուզարկության թույլտվություն առգրավելու նյութեր, առարկաներ, որոնք վերաբերվում են հանցագործության դեպքին, բայց քննիչն իրեն իրավունք է վերապահում վերցնել նաեւ առարկաներ, որոնք այդ դեպքին չեն առնչվում, նույն տրամաբանությամբ ամբողջ տան գույքը կարող է դուրս բերվել: Քննիչի որոշման վերաբերյալ ներկայացված բողոքում դատախազը պատճառաբանել էր, թե քանի որ առկա է եղել խուզարկության պահին գույքի վրա կալանք դնելու մասին որոշում, ապա այդ գույքը կարող էր այդ որոշման շրջանակում վերցվել, խոսքը վերաբերում է նաեւ դրամական միջոցներին: Ռոբերտ Քոչարյանի աշխատասենյակի չհրկիզվող պահարանից քննիչի կողմից վերցվել է 27 հազար 300 ԱՄՆ դոլարի չափով գումար, սակայն այդտեղ էլ գործ ունենք ապօրինի միջամտության հետ, որովհետեւ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, թե ինչ եղանակով է անձի գույքի վրա կալանք դրվում եւ ինչպես է այդ գույքը վերցվում մասնավորապես՝ դրա համար կազմվում է արձանագրություն, դա ներկայացվում է այն անձին, ումից այդ գույքը վերցվում է, պետք է պարզվի նախեւառաջ՝ այդ գույքը ո՞ւմ է պատկանում, որովհետեւ մենք նախկինում հասցեագրված դիմումներում ներկայացրել ենք,  որ այդ գույքը իրականում պատկանում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ, նրա որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Միայն պարզելուց, այդ արձանագրությունը կազմելուց հետո այդ գույքի վերցնելը վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է համարվել օրինական: Եվս մեկ անգամ պնդում եմ, որ այդ գույքը վերցվել է քրեական դատավարության օրեսնդրությամբ չնախատեսված կարգով»,- հայտարարեց Հովհաննես Խուդոյանը:

Սույն գործով բողոքի քննությունը կշարունակվի հունիսի 6-ին:

Նիստի ավարտից հետո Խուդոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու շրջակա հողակտորների վրա կալանք է դրված: Այդ գույքը չի գնահատվել, չնայած նրան, որ վարույթն իրականացնող մարմինը ունի պարտականություն գույքը գնահատելու, որպեսզի հասկանա՝ այդ գույքը բավարարում է կալանքի նպատակներին թե՝ ոչ»: Հարցին՝ ըստ ձեզ, այդ գույքը 3 միլիոն դոլարից ավե՞լ է, թե պակաս, Խուդոյանն ասաց, որ ինքը չի պատկերացնում, զուտ վիզուալ բավականին մեծ առանձնատուն է եւ կարող է լինել, կարող է չլինել: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն կաշառք ստանալու համար: «Դատարանին ներկայացրի այն ապացույցը, որ դրամական միջոցները համարվում են բացառապես օրինական գույք, դրանք քննիչին ներկայացվել էին եւ այդ գույքի վրա չէր կարող պարզապես կալանք դրվել»,- ասաց Խուդոյանը: Մեր հարցին, թե Քոչարյանի առանձնատան եւ գրասենյակի խուզարկությամբ այլ ինչ առարակներ էին հայտնաբերվել, Խուդոյանը ասաց, որ խուզարկությամբ հայտնաբերվել էին նաեւ նյութական կրիչներ, որոնք իր տեղեկությամբ՝ դատարակ են եղել, գործում այլեւս դրանց վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, գրասենյակից համակարգիչ էր առգրավվել եւ իրենց հայտնի չէ՝ գործի համար նշանակություն ունի այն, թե՝ ոչ: Մեր հարցին, թե միայն մե՞կ հրազեն է հայտնաբերվել, պաշտպանն ասաց. «Որսորդական հրացաններ են, եթե չեմ սխալվում՝ 5 կամ 6, բոլորը՝ օրինական»: Հարցին, եթե գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված, ինչպե՞ս են փաստաբանները վճարվում, Խուդոյանը պատասխանեց. «Դրա վերաբերյալ քննիչին ներկայացրել ենք միջնորդություն, խոսքը ոչ թե Հայաստանում ներկայացվող փաստաբաններին էր վերաբերվում, այլ այն պրոցեսից սկսած, երբ սկսեցինք ներկայացնել բողոքներ Եվրոպական դատարան, մենք սկսեցինք ներգրավել նաեւ օտարերկրացի փաստաբանների, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաեւ անհրաժեշտություն առաջացավ այդ անձանց համար գործի նյութերի թարգմանված տարբերակը ներկայացնել: Նախկինում միջնորդեցինք վարույթն իրականացնող մարմնին գործի նյութերը թարգմանել վարույթն իրականանցող մարմնի ուժերով, որպեսզի օտարերկարցի փաստաբանը կարողանա մասնակցել, քննիչն այդ միջնորդությունը մերժել էր: Նույն ժամանակ խնդրել էինք դրամական միջոցները ազատել կալանքից, որպեսզի պարոն Քոչարյանը ինքը իր միջոցներով հնարավորություն ունենա այդ ծախսերը հոգալ, բայց քննիչը նշված միջնորդությունը եւս մերժել է»: Ճշտող հարցին՝ տեղացի փաստաբաններն ինչպե՞ս են վճարվում, Խուդոյանը չպատասխանեց՝ նշելով. «Դա մեր անձնական խնդիրն է, մենք այդ պահին ինչ-որ հարց չենք տեսնում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8210 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է