Երևան
12 °C
Լրատվական դաշտում հակակառավարական քարոզարշավ նախաձեռնածների՝ դրսից ուղղորդված լինելու վերաբերյալ հրապարակումներն ու վերջիններիս պատասխան մեղադրանքները քարոզչական դաշտում կարգին աղմուկ բարձրացրեցին։ Առճակատման վիրտուալ գծի մի կողմում «ռուսական լրտեսներն» են, մյուս կողմում՝ «սորոսականները» կամ «ամերիկյան (արեւմտյան) լրտեսները»։ Բանն այնտեղ է հասել, որ արդեն խոսվում է օտարերկրյա լրտեսական ցանցերի բացահայտման եւ ընդհանրապես՝ «ԿԳԲ-ի արխիվները բացելու» եւ լյուստրացիայի անհրաժեշտության մասին։
Նախ անդրադառնանք լյուստրացիային։ Իհարկե Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցեր կան եւ եղել են միշտ։ Հայաստանն առանցքային դերակատարում ունի տարածաշրջանում եւ չէր կարող դուրս մնալ աշխարհի ուժային բեւեռների ուշադրությունից։ Բայց ի՞նչ է տալու, ասենք, «ԿԳԲ-ի արխիվները բացելը», եթե հաշվի առնենք հետեւյալ հանգամանքները։
1․ Անկախությունից ի վեր Հայաստանում պետության երեք ղեկավար է փոխվել, եւ նրանցից յուրաքանչյուրն առնվազն հնարավորություն ուներ ըստ քաղաքական նպատակահարմարությունների մաքրել այդ արխիվները։ Էլ չենք խոսում այն մասին, որ մինչեւ Հայաստանի անկախանալը խորհրդային ԿԳԲ-ն բավականաչափ ժամանակ ուներ ամենակարեւոր փաստաթղթերը երկրից դուրս բերելու համար։
2․ Եթե անգամ ենթադրենք, որ այդ արխիվներն ամբողջությամբ (առանց «խմբագրման») պահպանվել են, միեւնույն է՝ դրանց հրապարակումից հետո հասարակության մեջ կասկածներ են մնալու, որ հրապարակվածն ամբողջը չէ, եւ լյուստրացիան ընդամենը քաղաքական հաշվեհարդարի գործիք է /30-ականներին էլ ով ասես օտարերկրյա լրտես էր հռչակվում/։
3․ «ԿԳԲ-ի արխիվները բացելու» արդյունքում կարող են բացահայտվել միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած ու մինչեւ հիմա համագործակցող անձինք, մինչդեռ այլ պետությունների գործակալները ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ավելի ազատորեն գործելու հնարավորություն կստանան։
4․ Գերտերությունները, որպես կանոն, Հայաստանի նման երկրներում աշխատում են ոչ այնքան «հաստիքային», որքան ազդեցության գործակալների միջոցով, իսկ այդ հարցում լյուստրացիան անզոր է։
5․ Լյուստրացիան հասարակության մեջ բաժանարար նոր գծեր կառաջացնի եւ որոշակիորեն կմեծացնի լարվածությունը, ինչը բացարձակապես անընդունելի է աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկա պայմաններում։
Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանն իսկապես օտարերկրյա ուժային բեւեռների գործակալական ցանցերի (հիմնականում՝ ազդեցության գործակալների) պայքարի թատերաբեմ է դարձել, ու հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ոչ մեր սեփական արժեհամակարգն է վերջնականապես ձեւակերպված, ոչ պետության զարգացման ռազմավարական հեռանկարը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մենք այլընտրանք չունենք, կամ պիտի անվտանգային հարցերում ու տնտեսական զարգացման առումով ապավինենք Արեւմուտքին (իսկ դրա համար անպայման պիտի թշնամանանք Ռուսաստանի հետ ու դրան զուգահեռ հլու-հնազանդ կատարենք բոլոր այն հրահանգները, որոնք իջեցվում են գրանտներով աշխատող տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով), կամ պիտի բոլոր հարցերում ապավինենք բացառապես Ռուսաստանին (իսկ դրա համար պիտի անպայման խզենք բոլոր կապերն Արեւմուտքի հետ, երկրից վտարենք «գրանտակերներին» եւ հլու-հնազանդ կատարենք Մոսկվայից իջեցվող բոլոր դիրեկտիվները)։
Իրականում երկիրը բզկտող այս «լրտեսական կրքերը» հանդարտեցնելու ձեւեր, իհարկե, կան։ Տեսեք՝ ներքաղաքական պայքարն այսօր իրականացվում է ոչ այնքան քաղաքական կուսակցությունների, որքան լրատվամիջոցների եւ օնլայն հարթակների միջոցով։ Քաղաքական կուսակցությունների դեպքում օրենքներն ինչ-որ չափով կարգավորում են իրավիճակը՝ կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն դրսից, ղեկավար մարմնի անդամների մեծամասնությունը չպետք է ունենա օտարերկրյա քաղաքացիություն, կենտրոնական գրասենյակներն էլ պիտի լինեն ՀՀ տարածքում։ Ըստ երեւույթին ժամանակն է, որ նմանատիպ կարգավորումներ գործեն նաեւ լրատվական դաշտում ու տարբեր օնլայն հարթակներում։ Ընդ որում, այդ կարգավորումները պիտի տարածվեն «հակամարտության բոլոր կողմերի» վրա։
Վերջին հաշվով՝ Հայաստանն աստվածաշնչյան հայտնի առակի երեխան չէ, որի «պատկանելությունը» որոշելու համար երկու կողմից կարող են քաշել ու մեջտեղից պատռել նրան, որովհետեւ մեր դեպքում «ծնողներից» ոչ մեկը հաստատ հարազատ չէ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT