Սամվել Բալասանյանն այլեւս գումար չի փոխանցում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այլեւս իր աշխատավարձը չի փոխանցում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին: ՀԺ-ի հետ զրույցում Բալասանյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար է գտնում սոցիալական այլ ծրագրերի իրականացմանն ուղղել այդ գումարը:

Արդյո՞ք որոշումը կապված է վերջին շրջանում հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձությունների, խոսակցությունների եւ կոռուպցիոն բնույթի շահարկումների հետ, ՀԺ-ի հարցին, քաղաքապետը պատասխանեց՝ երեւի:

«Դե սկզբում ես իմ ամբողջ աշխատավարձը, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները, մեր ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներն իրենց աշխատավարձի 1 տոկոսն էինք տալիս, ես նույնիսկ կոչ արեցի, որ բուժհաստատություններն ու մյուսներն էլ միանային: Նպատակն ի սկզբանե բարի էր, ուզում էինք օր առաջ, տարի առաջ քաղաքն ազատել տնակներից: Դե դա պարտադրաբար չի եղել, որ ասեմ անպայման տվեք էդ գումարը: Չեմ կարող ասել, թե հիմա ով է էդ գումարը տալիս, ով չի տալիս: Հիմա իրենց խնդիրն է, եթե ուզեն փոխանցել էդ 1 տոկոսը, կփոխանցեն: Երեւի կան մարդիկ, ովքեր շարունակում են փոխանցել հիմնադրամին: Ես համենայնդեպս, իմ աշխատավարձն էս պահին փոխանցում եմ այլ սոցիալական ծրագրերի»:

Երեկ հարուցված քրեական գործից Սամվել Բալասանյանն ասաց՝ շատ բան չգիտե, սակայն ով մեղավոր է, ապօինություն է թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի:

«Ով մեղավոր է, եւ ինչ-որ խախտումներ են կատարել, թող գնան պատասխան տան, էսպիսին է իրականությունը: Ով ուզում է լինի: Ոնց որ թե հին աշխատողներ են հիմնականում, էնտեղ հաղորդագրություն կա: Հետագայում կուզեի, որ Սրբազանը նախ եւ առաջ շարունակեր ղեկավարել այս հիմնադրամը, վերադառնար, եւ մենք կարողանայինք էն լավ հունի մեջ դրված աշխատանքը շարունակեինք: Մոտ 18 բնակարան տրվեց հիմնադրամով: Դե հիմա աշխատում ենք, տեսնենք մինչեւ հունիսի 30-ը կառավարությունն ինչպիսի որոշում կկայացնի: Կան նաեւ բարերարներ, հիմա Համահայկական հիմնադրամն է ուզում բնակարաններ կառուցել, Սրմաքեշի ծրագիրն է ավարտին մոտենում, սպասում ենք գումարի փոխանցմանը»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Արդյո՞ք հարուցված քրեական գործից հետո հիմնադրամը կկարողանա շարունակել իր գործունեությունը: Սամվել Բալասանյանն ասաց՝ այո: «Թող էս ամեն ինչն անցնի, պարզվի, պազաբանվի, ամեն ինչ լավ կլինի»:

Հիշեցենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստերի առթիվ:  Այսօր մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզպետարանի 1, եւ Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակցի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2592 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում