16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ ապահովված մարդ եմ․ Մարությանը օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հենց սկզբում հայտարարեց, որ օրակարգից հանում է հաստիքացուցակի փոփոխության ու աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը, որը մեծ հնչեղություն էր ստացել ու դժգոհությունների ալիք բարձրացրել։ Հետագայում, երբ հարցի շուրջ կլինի փոխըմբռնում ու փոխհամաձայնություն, նախագիծը կվերադարձվի օրակարգ։

Քաղաքապետն ասաց՝ գիտակցում է, որ «Իմ քայլը» խմբակցությունում դրա վերաբերյալ չկա լայն կոնսենսուս։ Այն չկա նաեւ հանրության շրջանում։ Իսկ դրանց առկայությունն իր համար կարեւոր է, հետեւաբար եթե անգամ այսօր նշված որոշումն ընդունվի առանց այդ կոնսենսուսի, դա իրեն չի գոհացնի։

Հայկ Մարությանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչությունները, պետական մարմինները աշխատում են պարգեւավճարների համակարգով։ Աշխատավարձերը բավականին ցածր են եւ դրանք փոխհատուցվում են պարգեւավճարներով։ Քաղաքապետարանում ցանկացել են գնալ առավել ուղիղ ճանապարհով եւ այդ պարգեւավճարները միացնել աշխատավարձին, ինչն աշխատակիցներին առավել մեծ վստահություն կհաղորդի՝ կապված եկամուտների հետ ու խթան կդառնա առավել արդյունավետ աշխատելու համար։

«Գոյություն ունի հաստատված բյուջե, որտեղ կա հաստատված պարգեւավճարների չափ, եւ այս աշխատավաձերի բարձրացումը տեղավորվելու է այդ բյուջեի մեջ, ու հավելյալ գումարներ չեն նախատեսվելու»,- ընդգծեց Մարությանը։

Նախագծով առաջարկվում է բարձրացնել 1700 աշխատակցի աշխատավարձ։ Դա նշանակում է այդքան ընտանիք եւ մոտավորապես 7 000 մարդ առավել ապահովված է լինելու։

Աշխատավարձերի բարձրացումը կարեւորելով՝  քաղաքապետ Հայկ Մարությանը փաստեց, որ այդ դեպքում աշխատակիցները կմտածեն միայն իրենց աշխատանքի մասին, կկարողանան հիպոթեկ վերցնել՝ առանց մտահոգվելու՝ այս ամիս կլինի պարգեւավճար, թե չէ։ «Մենք կկարողանանք սկսել բարձր որակավորում ունեցող կադրերի հավաքագրումը»,- նաեւ կարեւորեց Հայկ Մարությանը։ Առայժմ, ըստ նրա, բարձրակարգ մասնագետները խուսափում են այդ աշխատանքից, որքան էլ նշվում է, որ աշխատավարձից բացի կլինի նաեւ պարգեւավճար։ Դա նրանց թվում է անհաստատ մի բան։

Մարությանը հայտարարեց, որ ի սկզբանե պահանջել է չբարձրացնել իր աշխատավարձը։ Հիշեցրեց, որ պարգեւավճար էլ մինչ այս չի ստացել ու չի ստանալու։ «16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ բավականին ապահովված մարդ եմ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինքն այսեղ է՝ միայն հեղափոխության արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու համար, իսկ աշխատավարձն իր համար հարյուրերորդական հարց է։

Բայց իրավաբանները, որոնք «էմոցիաներով չեն առաջնորդվում, այլ հավատում են միայն թղթին», քաղաքապետին իրավական հիմնավորումներ են ներկայացրել, որ առանց իր աշխատավարձը բարձրացնելու հնարավոր չի լինի դա անել ցածր օղակներում։ Ի վերջո որոշում է կայացվել քաղաքապետի աշխատավարձը 400 հազար դրամի փոխարեն նախատեսել 800 հազար, բայց նաեւ որոշվել է, որ լրացուցիչ այդ 400 հազարը Հայկ Մարությանը չի ստանա այլ կհատկացվի համայնքումանցկացվող որեւէ բարեգործական միջոցառման։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8389 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի