Չեմպիոնների լիգայի պատմության ֆանտաստիկ «քամբեքները»

«Լիվերպուլը» դատապարտված էր թվում Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղից հետո: «Մերսիսայդցիները» «Բարսելոնային» պարտվել էին 0:3, ու նրանց հավատում էին միայն ամենալավատեսները: Սակայն երեկ՝ մայիսի 7-ին, նրանք իսկական հրաշք գործեցին. տանը՝ «Էնֆիլդում», իրենց երկրպագուների բուռն ու հուզիչ աջակցության ներքո խփեցի այնքան գոլ, որքան պետք էր մրցակցին շրջանցելու համար. հաղթեցին 4:0, ու 2-րդ տարին անընդմեջ հայտնվեցին այս մրցաշարի եզրափակչում:

Լիվերպուլցիները շարունակում են տոնել հաջողությունը, իսկ մասնագետներն ու ֆուտբոլասերները գովում են նրանց կամային հատկանիշները, ընդգծում, որ նրանք արժանի են այս տարի չեմպիոն դառնալ: Ամեն դեպքում «Լիվերպուլի» հաջողությունը մրցաշարի պատմության փյել-օֆ փուլի ամենամեծ «քամբեքը» չէ («քամբեք»՝ երբ դիմակայության մի խաղում պարտություն կրելուց հետո, 2-րդ խաղում թիմը հետ է բերում կորցրածը):

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ամենալուրջ «քամբեքի» հեղինակը «Լիվերպուլի» երեկվա «զոհն» է: 2016-17 մրցաշրջանում «Բարսան» դարձավ առաջին եւ դեռեւս միակ թիմը, որը հետ եկավ 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: 1/8 եզրափակչի 1-ին խաղում կատալոնացիները մրցակցի հարկի տակ 0:4 պարտվել էին ՊՍԺ-ին, սակայն պատասխան խաղում հաղթեցին 6:1 ու շարունակեցին պայքարը:

Մրցաշարի պատմության մեջ 3 դեպք է եղել, որ թիմերից մեկը հաղթել է դիմակայությունում առաջին խաղում 3 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: Դրանցից մեկում կրկին ներգրավված է «Բարսելոնան»: Անցած՝ 2017-18 մրցաշրջանում, կատալոնցիները քառորդ եզրաակչի առաջին խաղում 4:1 հաղթել էին «Ռոմային», սակայն պատասխան խաղում զիջեցին 0:3 ու դուրս մնացին հետագա պայքարից:

Մյուս դեպքը 2003-04 մրցաշրջանի «Միլան»-«Դեպորտիվո» դիմակայությունն է: Քառորդ եզրափակիչ առաջին խաղում «ռոսոներիները» տանը հաղթել էին 4:1: Պատասխան խաղում «Դեպորը» մրցակցին պարտության մատնեց 4:0 ու շրջանցեց դիմակայությունում:

3 գոլի տարբերությամբ 3-րդ դեպքին ականատես եղանք երեկ՝ «Լիվերպուլ»-«Բարսելոնա»:

10 դեպքերում թիմերից մեկին հաջողվել է հաղթել դիմակայությունում 2 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: Դրանցից մեկում թիմը շրջանցել է մրցակցին առաջին խաղում սեփական հարկի տակ զիջելուց հետո: Դա «Մանչեստեր Յունայթեդն» է, որն ընթացիկ մրցաշրջանի 1/16 եզրափակչում ՊՍԺ-ին տանը 0:2 պարտվելուց հետո հյուրընկալվելիս հաղթեց 3:1:

Մյուս դեպքերում թիմերը «քամբեք» արել են 2-րդ հանդիպումն անցկացնելով տանը: 1999-2000 մրցաշրջանի քառորդ եզրափակչում «Բարսան» շրջանցել է «Չելսիին», 2003-04 մրցաշրջանի քառորդ եզրափակչում՝ «Մոնակոն» «Ռեալին», 2011-12-ի 1/8 եզրափակչում՝ «Չելսին» «Նապոլիին», 2012-13-ի 1/8 եզրափակչում՝ «Բարսան» «Միլանին», 2013-14-ի 1/8 եզրափկչում՝ ՄՅՈՒ-ն «Օլիմպիակոսին», նույն մրցաշրջանի 1/4 եզրափակչում՝ «Չելսին» ՊՍԺ-ին, 2014-15 մրցաշրջանի քառորդ եզրափակչում՝ «Բավարիան»-«Պորտուին», 2015-16-ի քառորդ եզրափակչում՝ «Ռեալը» «Վոլֆսբուրգին» եւ ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» «Ատլետիկոյին»:

Չեմպիոնների լիգայի ամենահայտնի «քամբեքներից» մեկը տեղի է ունեցել ոչ թե փլեյ-օֆում, այլ եզրափակչում, եւհեղինակը «Լիվերպուլն» է: Բոլորը հիշում են 2005 թ. եզրափակիչը, որում նրանք 3:0 հաշվով պարտվում էին «Միլանին», սակայն հավասարեցրին հաշիվը, հաղթեցին 11-մետրանոցներով ու դարձան չեմպիոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1939 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին