Երևան
12 °C
Այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց կառավարման համակարգն ավելի լավ վերահսկելու համար վերահսկողական մարմինները՝ ԱԺ-ի վերահսկողական կառույցները, Կառավարությանն առընթեր մարմինները կամ պետական վերահսկողական ծառայությունը տրամադրել ընդդիմությանը, բայց ոչ թե մասնակցելու, այլ՝ ղեկավարելու համար։
Ի պատասխան վարչապետը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջարկ էր արել, որ ՏՄՊՊՀ-ում, ՀԾԿՀ-ում անդամ ունենան, սակայն երբ համաձայնել է՝ հրաժարվել են ներկայացնել։ Միայն ԼՀԿ-ն է ներկայացրել։
«Դուք առաջարկ եք անում, գալիս եմ, ընդունում եմ, հետո ասում եք՝ թեկնածու չենք առաջադրում, հետո երկրորդ առաջարկն եք անում, տպավորություն է՝ առաջարկ եք անում, որ ես ասեմ՝ չէ, որ չէ, տեսեք՝ ընդդիմության հետ չեն աշխատում։ ՏՄՊՊՀ անդամ ինչո՞ւ չեք ներկայացնում»,- հարցրեց վարչապետը Ուրիխանյանին:
Վարչապետը նաեւ նշեց, որ նույնիսկ քննարկում են, որ օրենքով դա հիմնավորեն, որ հետո չասեն, որ լավություն են անում։
Տիգրան Ուրիխանյանն արձագանքելով ասաց, որ ինքը ղեկավարի մասին է ասում։ «Առաջարկ եմ անում, տվե՛ք մեզ այդ կառույցները ղեկավարելու հնարավորություն, մենք վերահսկենք ձեզ, դուք վերահսկեք մեզ, միասին վերահսկենք բոլոր այն կառույցներին եւ այդպես ազնվության մթնոլորտում երկիրը զարգացնենք»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։
Ի պատասխան վարչապետն ասաց, որ արդեն այդ հանձնաժողովների նախագահները մեկ ամիս է՝ ընտրվել են եւ կոռեկտ չէ ասել, որ ձեզ ընտրել ենք, եկեք, հանենք, տեղը տանք ընդդիմությանը, էլ չասած, որ նման մեխանիզմ էլ չունեն։
«Համաձայն եմ, եկեք կոնկրետ քննարկենք, դուք ասում եք՝ ամբողջ կազմով տանք ընդդիմությանը։ Ես պատճառ չունեմ տենց գաղափարների վերաբերյալ ալերգիա ունենալու, եկե՛ք իրար վերահսկենք, ջան ասենք, ջան լսենք։ Գրավոր առաջարկը ձեւակերպեք, նստենք քննարկենք»,- ասաց վարչապետը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ի հավելումն այդ ամենի տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրել 2 օրենքի նախագիծ, եւ համալիր լուծում են առաջարկում, բայց իհարկե չի առաջարկել ամբողջությամբ ընդդիմությանը տալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT