Փոքր եւ միջին ձեռներեցության առաջխաղացմանը միտված հուշագիր է ստորագրվել

Մայիսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի ներկայությամբ, ստորագրվել է փոխմբռնման հուշագիր «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) միջև։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։

Փոխըմբռնման Հուշագրի նպատակը, երկու կողմերի երկու ջանքերի միավորմամբ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի առաջխաղացումն ու զարգացումն է՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կողմից տրամադրվող միջազգային ծրագրերի շրջանակներում հատուկ աջակցության գործիքների միջոցով:

Ըստ hուշագրի՝ երկու կողմերի նախաձեռնությունները կիրականացվեն երկուստեք համագործակցությամբ և ուղղված կլինեն իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ներին ծառայությունների տրամադրմանը: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի ծառայություններ ՀԱԱՊ շահառուներին, իսկ ՀԱԱՊ-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներին: Երկու կողմերը կկազմակերպեն համատեղ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և այլն: Կողմերը կիրականացնեն նաև համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղական ՓՄՁ-ների միջազգայնացման ներուժի բարձրացմանը, նորարարական լուծումների իրականացմանը և տարածմանը, ինչպես նաև այլ նախաձեռնությունների իրականացմանը:

Տիգրան Խաչատրյանն իր խոսքում ասել է․ «ՀԱԱՊ-ը կարևոր գործընկեր է բոլոր այն հարցերում, երբ կարիք կա քննարկել տնտեսությունում առկա խնդիրների բնույթը, դրանց կարգավորման շուրջ մոտեցումները։ Եվ ես կարող եմ վստահ ասել․ անցյալի մեր համագործակցությունը հաստատում է կազմակերպության հետ ունեցած երկխոսության շրջանակներում մեր ունեցած քննարկումներն ունեցել են շատ կարևոր նշանակություն։ Ես համոզված եմ, որ ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի այս համագործակցությունը մեկ այլ հարթակ է ջանքերը ճիշտ ձևով գումարելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Ձեզ ցանկանում եմ հաջողություն»։

Արա Հովսեփյանն իր հերթին ընդգծել է, որ ՀԱԱՊ-ը և նախարարությունը լավ գործընկերներ են և նշել, որ իրենց բոլոր անդամները հետաքրքրված են հիմնականում տնտեսության զարգացումով, իրենց բիզնեսի բարգավաճմամբ և բիզնեսի առաջխաղացմամբ։ «Այս առումով նախարարության թիմի հետ աշխատելը մեզ համար և՛ պատիվ է և՛ բնական գործըներություն։ Հուսով եմ, որ և՛ ամերիկյան ուղղությամբ և՛ ընդհանուր կշարունակենք համագործակցել նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ», - ասել է Արա Հովսեփյանը։

Արշակ Գրիգորյանն, իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարությանը և ՀԱԱՊ-ին, ասելով․ «Հուշագրով տրված հնարավորությունը շատ կարևոր գործիք է ՀԱԱՊ-ի համար՝ դեպի եվրոպական շուկա մուտք գործելու և մեր շահառուների համար՝ դեպի ամերիկյան շուկա մուտք գործելու։ Տեղեկատվության կարևորությունը, թե ինչպես մուտք գործել ամերիկյան շուկա, մեզ համար մեծ նշանակություն ունի, իսկ Ձեզ համար գործիքը, որ մենք ունենք՝ «Ձեռնարկությունների եվրոպական ցանցը», կաշխատի այնպիսի եռանդով, ինչպես աշխատում է մեր բոլոր շահառուների համար»։

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը կարևորում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը։ Ունենալով ՓՄՁ-նեի զգալի ներկայացուցչություն մեր հարթակում` վստահ ենք, որ այս հուշագիրը նոր համագործակցության սկիզբ կհանդիսանա ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի միջև և արդյունավետորեն կնպաստի երկրում բիզնես միջավայրի բարելավմանը` համատեղելով մեր հմտությունները», - ասել է ՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1667 դիտում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի