ԱԺ-ում անվտանգությունը խստացվել է. պատգամավորները կարծում են, որ չափը մի քիչ անցնում են ստուգելուց

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քիչ հիասթափվել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից: Պատճառը՝ ԱԺ անվտանգության կողմից ընդդիմադիր պատգամավորների ստուգումների մասին Մարուքյանի արձագանքն է:

«Տեսել եմ պարոն Մարուքյանի հրապարակումը, եւ պետք է ասեմ, որ մի քիչ հիասթափված եմ պարոն Մարուքյանից, որովհետեւ եթե ինքը ինձ հարցներ, ես նրան կասեի, որ իմ պայուսակը նույնպես ստուգել են, ըստ էության, սա կապ չունի ընդդիմադիր լինել-չլինելու հետ: Անվտանգության ռեժիմը նույնն է բոլորի համար»,- ասաց Ռուբինյանը այսօրվա ճեպազրույցների ժամանակ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ համաձայնեց, որ թեեւ ստուգումները ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ նույն ձեւով են իրականացվում, բայց նկատեց, որ անվտանգությունը պայուսակների ստուգման հարցում չափը մի քիչ անցնում է:

«Պայուսակի ստուգումից անվտանգության ծառայությունը չափը մի քիչ անցել է: Ես զգուշացրել եմ իրենց, որ պայուսակի ստուգումը մի քիչ այլ ռեժիմ է եւ իրենք հասկացել են, որ պետք է վերանայեն այդ ռեժիմը»,- ասաց Քոչարյանը:

Նշենք, որ վերջերս մամուլում գրվել էր, թե ԱԺ ընդդիմադիրների համար խստացվել է ԱԺ մուտք գործելու կարգը։

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը ճեպազրույցների ժամանակ նույնպես հաստատեց, որ ԱԺ մուտք գործող պատգամավորները նախկինի համեմատ ավելի խիստ են ստուգվում։

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իսկապես նկատվում է այդ գործընթացը։ Բայց որեւէ էքստրաօրդինար գնահատական չէի ուզի տալ, որոշակի ուղղվածություն, ուղղորդում ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ, միտում ես չէի ուզենա տեսնել»,- ասաց Տոնոյանը։ Նա նշեց, որ նախկինում այդպես չէին ստուգում իրենց։

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը չափից շատ ուշադրություն է դարձնում անվտանգության հարցերին եւ երբեմն չափն անցնում է. «Խնդիրներ կան, բայց դե հիմա մենք գործ ունենք հատուկ ռեժիմով պահպանվող օբյեկտի հետ եւ կարծում եմ, որ անվտանգության որոշ նորմեր պիտի լինեն: Այլ հարց է, որ դրանք շատ վատ են կազմակերպված: Կարելի էր ավելի գրագետ եւ ավելի գեղեցիկ կազմակերպել»,- ասաց Գորգիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3757 դիտում

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին