Երևան
12 °C
Այսօր «Հողային ռեֆորմը Հայաստանում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում առկա 445 հազար 600 հեկտար վարելահողերից 45 տոկոսը` 202 հազար 700 հեկտարը, չի մշակվում, ինչը սակավաթիվ հողեր ունեցող մեր երկրի համար օրհասական խնդիր է համարվում ու հրատապ լուծում է պահանջում:
Բաղդասարյանը նշեց, որ կատարվել են ուսումնասիրություններ եւ բազմաթիվ պատճառներ են բացահայտվել, թե ինչու հողերը չեն մշակվում. «Գյուղատնտեսական ապրանքի իրացման դժվարություն, ցածր եկամտաբերություն, ոռոգման ջրի խնդիր եւ այլն: Ի՞նչ ենք մենք արել՝ այդ խնդիրները լուծելու համար: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ խթաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան սկսել հող օգտագործել: Ես ուզում եմ հավաստիացնել, որ քիչ աշխատանքներ չեն կատարվել այս ուղղությամբ: Մասնավորապես, մշակվել եւ այսօր իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Թեեւ խնդիրն օրհասական է, սակայն մենք չենք պատրաստվում շտապել եւ խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրվում է։ Վստահեցնում եմ, որ ինչպիսի քայլերի էլ մենք գնանք, հողի ոչ մի սեփականատեր չի զրկվելու իր հողից»,- ասաց Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում են՝ 71 եւ 70 տոկոս, եւ դա որոշակիորեն կապ ունի այն բանի հետ, որ սահմանամերձ են: Արմավիրի եւ Շիրակի մարզերում էլ՝ 34 եւ 33 տոկոս, ամենաքիչն են չմշակվող հողերը:
Բաղդասարյանը նշեց, որ 2005 թվականին օգտագործվել է հողերի 73.8 տոկոսը, որը 2010-ին նվազել է՝ դառնալով 63.2 տոկոս: Մինչեւ 2016 թվականը սկսել է աճել հողօգտագործումը՝ հասնելով 79.2 տոկոսի: Բաղդասարյանը նշեց, որ վերջին 2 տարում հողերի մշակումը 110 հազար հեկտարով պակասել է: «Իմ օբյեկտիվ կարծիքով՝ 2016 թվականին չի եղել 79.2 տոկոս հողօգտագործում...»:
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը նշում է, որ առաջին ամենամեծ խնդիրը մեր ռելիեֆն է: «Բազմաթիվ խնդիրներ կան: Տեխնիկայի խնդիր կա: Մեր գյուղացիները չեն կարողանում հստակ իմանալ, թե ինչ աճեցնեն, ինչի պահանջարկ կա։ Կառավարությունը՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, պետք է աջակցի նաեւ այս հարցում ու ճիշտ ուղղության տա:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Գուժ Աղաբեկյանն ասաց, որ տարբեր երկրներ ունեն այս իրավիճակից դուրս գալու փորձեր, որոնք արդյունավետ են եղել ու կարելի է դիտարկել նաեւ նման օրինակները: Նա նշեց, որ Ռուսաստանը լուրջ քաղաքականություն է վարում այս ուղղությամբ. «Առաջինը, երբ 3 եւ ավելի տարի չի օգտագործվում հողը, այդ դեպքում դատական ճանապարհով սեփականազրկվում է անձը այդ հողից: Երկրորդը այն դեպքում, երբ անձը ոչ արդյունավետ է օգտագործում, բայց զգալի վնաս է պատճառում հողին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT