20-ամյա զինվորը զոհվել է «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով

Կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը զոհվել է «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից:

«2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է»,-գրում է Նաիրա Հարությունյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 

Տպել
469 դիտում

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

ԵՄ -ն 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում կառավարությունում

Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն. մինչ վերադարձը բուհի դռները չեն բացվի

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք. վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

5 աղբատար նոր մեքենաները սկսել են աղբի հավաքումը. եւս 20 մեքենա ու մի քանի հազար աղբաման ձեռք կբերվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

Թյորբորն Յագլանդը հաստատել է ԵԽ-ի լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

60 տարի բեմում լինելու, վիրահատության եւ երաժշտական դադարի մասին պատմում է Ռոզի Արմենը. նա Հայաստանում է

Երաշխիք չունեմ, որ կեսից չեն փոշմանի ու հետ վերցնի. քաղաքապետարանը «Կանազ»-ի շենքը տրամադրելու ռիսկեր է տեսնում

Ազնավուրին ե՛ւ ճանաչում եմ, ե՛ւ չէ, մեր հանդիպումներն այդպես էլ չստացվեցին. Ռոզի Արմեն