Երևան
12 °C
Մայիսի 15-ին Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ճեպազրույցը, որի ընթացքում երկու հայկական պետությունների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի արդյունքներին:
Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, Աշոտ Ղուլյանն իր եւ գործընկերների անունից գոհունակություն է հայտնել կայացած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի կապակցությամբ՝ նշելով, որ նիստի մասնակիցներն արձանագրել են քննարկումների արդյունավետությունը: Օրակարգային՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեմայի շրջանակում պատգամավորները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց տեսակետները, առաջարկներն ու կարծիքները:
Ըստ ԱՀ ԱԺ նախագահի՝ չնայած Ստեփանակերտում 7-րդ գումարման ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցություններին բարձր մակարդակով ընդունելու հնարավորություն է եղել, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մի քանի անգամ այցելել է Ստեփանակերտ, սակայն գործնական աշխատանքների իմաստով այսօրվա հանդիպումը Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ եւ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը ցույց տվեցին փոխգործակցության հետագա ճանապարհը:
«Վստահ եմ, որ այսօրվա քննարկումներից մեծ թվով հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին մեր գործողությունների համար, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման: Արցախի խորհրդարանի պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ նախագահին եւ մեր բոլոր գործընկերներին, քանի որ դիպուկ հարցադրումներ եղան, որոնք կօգնեն առաջիկա ամիսներին ավելի ճիշտ ուղղորդել մեր համատեղ աշխատանքը»,-նշել է Աշոտ Ղուլյանը:
Արարատ Միրզոյանը եւս գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի անունից շնորհակալություն հայտնելով արցախցի գործընկերներին: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը եւս ընդգծել է նիստի քննարկումների նպաստավոր ընթացքը՝ նշելով, որ օրակարգային թեման բացառիկ կարեւոր նշանակություն ունի, որի վերաբերյալ հնչել են լուրջ հարցադրումներ ու մտքեր, անդրադարձ է եղել հետաքրքիր նրբերանգների:
«Մեր խորհրդարանականներն այժմ առավել հստակ պատկերացում ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային բազմակողմ ու երկկողմ շփումներում: Կարծում եմ, որ այս քննարկումները պետք է շարունակվեն, քանի որ գործընթացը շարունակական է: Նախանշեցինք հարցեր հետագա քննարկումների համար նաեւ այլ ոլորտներին առնչվող»,-ընդգծել է Ազգային ժողովի նախագահը:
Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը պատասխանել են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ
«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է
Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները
Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ
Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև
Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան
Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ
Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
Լավ, հոգեհանգիստ լինի՝ կարելի է Համալիրում անել, բայց հարսանիք՝ ոչ, խելագարվել կարելի է ուղղակի. վարչապետ
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր
Ձրի հասկացության հետ մեր վերաբերմունքը պետք է ճշգրտենք. այս աթոռի վրա մի ժամ նստելը կոնկրետ գին ունի. վարչապետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել
15-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Պայթյուն Ստավրոպոլում. սպանվել են ՌԴ ԶՈՒ վետերան, քաղաքային վարչակազմի պաշտոնյա Զաուր Գուրցիևը և ևս մեկ անձ
Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 49.5 մլն դրամ
Պուտինը շնորհավորել է միության գործընկերներին և ՀՀ վարչապետին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ
Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել
12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն
1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ
Երևանում ավտոմեքենաներ են այրվել
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ
Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն
Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT