Կառավարությունը ԱԺ-ին 850 միլիոն դրամից ավելի գումար կհատկացնի պահուստային ֆոնդից․ պակասուրդ ունեն

7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ պայմանավորված՝ ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի չափով պակասուրդ է առաջացել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկից: Չզեկուցվող փաթեթով հարցերից մեկով կառավարությունն ԱԺ-ին կհատկացնի վերոնշյալ գումարը։ 

«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848 մլն 729.9 հազար դրամ, այդ թվում՝

«Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 403 մլն 152․9 հազար դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով,

«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 94 մլն 309.7 հազար դրամ,

«Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301 մլն 802  հազար դրամ՝ 118 մլն 285.7 հազար դրամը պայմանավորված պատգամավորների թվի և 183 մլն 516.3 հազար դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ ,

«Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 3 մլն 265․3 հազար դրամ,

«Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 46 մլն 200 հազար դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16 մլն 200 հազար դրամ) և 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30 մլն դրամ) գումարներով,

«ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառ­ման իրականացման համար «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43 մլն 899 հազար դրամ՝ որից 29 մլն 500 հազար դրամը համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու և 14 մլն 399 հազար դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով:

Սրանից բացի կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է նաեւ կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար ՀՀ ԱԺ-ին տրամադրելու հարցը։ ՀՀ ԱԺ-ն տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով 4 ռենտգետային զննող սարք է ցանկանում ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2025 դիտում

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ձգտում եմ մշտապես խիղճս մարզել Աստծո պատվիրաններով. գյումրեցի գրչանկարիչը` KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ