Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն»

16/05/2019 schedule10:06

Նյու Յորքում Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Քննարկվեցին հիմնադրամի գործունեության, ռազմավարության և ծրագրերի մասին հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստան համահայկական հիմնադրամը մոտակա տարիների համար մշակել է նոր ռազմավարություն, ասում է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ում գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ուղեկցությամբ օրերս գտնվում էր Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպելու համար: Անցած տարվա հոկտեմբերից հիմնադրամի ղեկավարումը ստանձնած Արշամյանը նշում է՝ մշակված նոր ռազմավարությունը ներառական է, կապահովի հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, այն հաշվի է առել բազմաթիվ քննարկումների ժամանակ բարձրաձայնած մտահոգություններն ու տարիների կուտակած փորձառությունը:

«Ի վերջո հասկացանք, որ մեր հայ իրականության պարագայում ամենաճիշտը ցանցային աշխատանքային ոճն է: Շատ կարևոր է ապահովել հիմնադրամի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև շահառուների, աջակիցների ու դոնորների ներգրավվումը հիմնադրամի գործունեությանը»,- նշում է Արշամյանը:

Նրա խոսքերով, հիմնադրամն ունի ինչպես հեռահար, այնպես էլ մոտակա նպատակներ: Նյու Յորքում հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մոտակա ծրագրերին, որոնցից առաջնայինը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին տներով ապահովելն է: Ըստ Արշամյանի՝ համահայկական մոբիլիզացիայի արդյունքում երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր է կարգավորել այս հարցը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են:

«Դրա առաջին քայլը 40 բնակարաններով շենքի կառուցումն է, որի ուղղությամբ դրամահավաքը սկսվել է, Մեր Ֆրանսիայի գործընկերներն արդեն խոստացել են կես միլիոն եվրո այս ծրագրին»,- հայտնում է հիմնադրամի ղեկավարը: Արշամյանը կարևորում է Սփյուռքում համախմբվածությունը հիմնադրամի ծրագրերի շուրջ: Անհրաժեշտ են աշխատանքներ հենց Սփյուռքի համայնքներում՝ հիմնադրամի կարևորությունը մեծացնելու ու այն Սփյուռքում ավելի ճանաչելի դարձնելու համար: Այդ ճանապարհին օրինակ Միացյալ Նահանգներում կառույցը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը:

Մայրաքաղաք Վաշինգտոնը ներկայացնող հիմնադրամի ԱՄՆ-ի արևելյան ափի խորհրդի անդամ Լիլիթ Վարդանյանը կիսում է այս մոտեցման կարևորությունը: «Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստան հիմնադրամի գործունեությունն արևելյան ափի ամերիկահայ համայնքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, Ֆլորիդայում, Նյու Ջերսիում՝ որդեգրելով ավելի ընդգրկուն մոտեցում»,- նշում է Լիլիթ Վարդանյանը:

Անդրադառնալով կառուցի զարգացման տեսլականին՝ հիմնադրամի ղեկավարն ընդգծում է՝ անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի տարիների կուտակած փորձառությունը: Արշամյանը կոչ է անում շեշտը դնել ոչ թե բարեգործական, այլ՝ հատկապես զարգացման ծրագրերի վրա:

«Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է դառնա այն կառույցը, որի անունն արդեն կնշանակի վստահություն, թափանցիկություն, ներառականություն»,- կարծում է Արշամյանը: Կառույցի գործունեությունն ու հետագա ծրագրերը ներկայացնելուց հետո՝ հիմնադրամի պատվիրակությունը պատասխանեց Նյու Յորքի հայ համայնքին հուզող բազմաթիվ հարցերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1021 դիտում

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան